Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մահացել է Ալբերտ Ղուլյանը


ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով տեղեկացնում է, որ ս․թ․ մարտի 12-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գարեգինի Ղուլյանը։ Ալբերտ Ղուլյանը ծնվել է 1938թ․ մայիսի 2-ին՝ Արցախի Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնից՝ որպես լաբորանտ: Նույն թվականին տեղափոխվել է ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ։ 1978թ․-ից մինչև կյանքի ավարտն Ալբերտ Ղուլյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան:

 Ալբերտ Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ՝ հիմնված հաճախությունների լայն տիրույթում տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման ընդունման սահմանային զգայնությամբ ընդունիչ սարքերի և համակարգերի նախագծման և իրականացման վրա:
Նրա ղեկավարած լաբորատորիայում մշակվել են նոր մեթոդներ, որոնք ապահովում են անտենաների բնութագրերի չափման մեծ ճշգրտություններ, ստեղծվել են բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգեր, հրապարակվել է ավելի քան 250 գիտական աշխատանք և ստացվել 30 գյուտի վկայագիր։ Լաբորատորիայում ստեղծված նոր, ռադիոաստղագիտական մեթոդների և զգայուն ընդունիչ սարքերի միջոցով մեծ ճշգրտությամբ չափվել են նախկին Խորհրդային Միության տիեզերական կապի նպատակով ստեղծված բոլոր անտենաների բնութագրերը:

Ակադեմիկոս Ղուլյանը զգալի ավանդ է ունեցել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: 1975թ.-ից նա դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:Ալբերտ Ղուլյանն արժանացել է ՀՍՍՀ Պետական մրցանակի գիտության և տեխնիկայի ոլորտում։ 2000թ.-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ.-ին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2014թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Հանրապետության սահմանների պահպանության տեխնիկական վերազինմանը միտված Ղուլյանի ղեկավարած գիտական խմբի կատարած աշխատանքների շարքն արժանացել է 2011թ. հանրապետության Նախագահի մրցանակին:ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Ալբերտ Ղուլյանի ընտանիքին, մերձավորներին և ընկերներին։ Մեծ գիտնականի, շիտակ, ազնիվ ու համեստ մարդու հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Ալբերտ Ղուլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 18։00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ, Կոզեռնի փող., 15 շենք), իսկ hուղարկավորությունը՝ մարտի 15-ին՝ ժամը 12։00-ին, նույն վայրից։

Լրահոս

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը
Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան
Պատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան
Գազանջատումներ կլինեն
Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)
ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին
Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները
Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)
Շտապ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում
Կարևոր
Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է
Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը
Հոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ)
Կարևոր
ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

Լրացուցիչ նորություններ

...

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին

Գազանջատումներ կլինեն

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները

Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու

Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)

Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած

Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը

Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր

Գագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել

ՈՒՂԻՂ․ ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը

Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան

Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան

Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան

ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր

Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)

Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)