Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խոսքը գնում է դեռևս 7 տարի առաջ հարուցված գործի մասին ու այս ընթացքում որևէ նոր ապացույց ձեռք չի բերվել. փաստաբան


Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր,  ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի  նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում է զուտ քաղաքական բնույթ և իրավաբանության հետ որևէ հատման գծեր չունի։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

 «ՀՀ գլխավոր դատախազի կողմից Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Ազգային ժողով։

Այս կապակցությամբ հարկ է կատարել մի շարք արձանագրումներ։Խոսքը գնում է դեռևս 7 տարի առաջ՝ 2018թ. օգոստոսից հարուցված և այն ժամանակ մեզ հայտնի գրեթե բոլոր քննչական մարմիններում երեքուկես տարի (մինչև 2021 թվականի դեկտեմբերը) անհասկանալի դանդաղկոտությամբ քննված քրեական գործին, որի շրջանակներում դեռևս 2021 թվականին պարոն Մարգարյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Հիշյալ քրեական գործը 2022 թվականին ուղարկվել է դատարան և մինչ այս պահը քննվում է։Հարկ է նշել, որ պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։Դրանից հետո՝ արդեն 2025 թվականի մարտին նույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության մոտ առաջանում է մի հանճարեղ միտք առ այն, որ պարոն Մարգարյանը նույն փաստական տվյալների և նույն իրողությունների պայմաններում ոչ միայն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլև իրականացրել է փողերի լվացում։Այս մասով հարկ է նշել, որ սույն քրեական գործով առկա ապացույցները լիովին և ամբողջությամբ նույնն են, ինչ դատարանում քննվող քրեական գործում առկա ապացույցները՝ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում այդ գործով որևէ նոր ապացույց ձեռք չի բերվել։

Այս պայմաններում տեղին է հիշել ՀՀ Սահմանադրությամբ և քրեական օրենսգրքով ամրագրված՝ նույն արարքի համար անձին կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու բացարձակ արգելքի մասին։

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր տրամաբանող մարդու մոտ արդարացիորեն առաջանում է մի հարց. եթե նախաքննական մարմինը 2018 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մարտը՝ գրեթե 7 տարի քննել է քրեական գործ և առնվազն 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ հավաքված ապացույցներով հաստատված է եղել Տարոն Մարգարյանի կողմից առանձնապես ծանր հանցանք համարվող փողերի լվացում կատարելու հանգամանքը, ապա ինչու շուրջ երեքուկես տարի չի կատարել իր լիազորություններից ուղղակի բխող գործողություններ և այդ հանցանքի մասին հիշել է միայն 2025 թվականի մարտին։

Նույն հարցը տեղին է տալ նաև քրեական գործի օրինականությամբ նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնին՝ դատախազությանը։

Պատճառը թերևս շատ ավելի պարզունակ է. դատարանում գտնվող քրեական գործով անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ նախաքննական մարմնին և դատախազությանը հանրությանը զբաղեցնելու համար ինչպես միշտ անհրաժեշտ է կերտել հերթական քրեական մոտիվներով ներկայացումը, իսկ ավելի հետաքրքիր սցենար վերջիններիս չի հաջողվել հորինել։

Ամեն դեպքում կրկին անգամ հարկ եմ համարում նշել, որ պարոն Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում է զուտ քաղաքական բնույթ և իրավաբանության հետ որևէ հատման գծեր չունի։

Պարոն Մարգարյանին վերագրվող «հանցավոր արարքների» անհեթեթությանն առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում»,- գրել է Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին  Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետպնադում հարուցելու հիմքը՝ այստեղ։

Լրահոս

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը
Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան
Պատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան
Գազանջատումներ կլինեն
Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)
ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին
Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները
Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)
Շտապ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում
Կարևոր
Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է
Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը
Հոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ)
Կարևոր
ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

Լրացուցիչ նորություններ

...

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին

Գազանջատումներ կլինեն

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները

Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու

Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)

Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած

Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը

Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր

Գագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել

ՈՒՂԻՂ․ ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը

Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան

Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան

Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան

ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր

Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)

Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)