Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու «ոդիսականը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն 7 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանն իշխանության է։ Երբ նոր էր սկսել պաշտոնավարել, նա հատուկ շեշտում էր, որ ժողովրդից թալանվածը «հատիկ առ հատիկ» հետ է բերելու ու այդ ամենը վերադարձնելու է իրական սեփականատիրոջը, այսինքն՝ ժողովրդին։ Առաջին տարիներին իբր թալանվածը վերադարձնելու անվան տակ նա ներքաղաքական դաշտում «ֆուրոր» էր կազմակերպում՝ հազարավոր մարդկանց իր կողմը գրավելու նպատակով։Զարմանալին այն է, որ տարբեր քրեական գործերի հարուցման աղմուկի ներքո բազմաթիվ քաղաքացիներ իսկապես հավատում էին, որ շատ շուտով «ժողովրդից թալանվածը» հետ է վերադարձվելու կամ պետականացվելու է, ու իրենց կյանքի որակն էլ սկսելու է կտրուկ բարելավվել։ Բայց տարիներն անցան, սակայն ընդամենը գրոշներ վերադարձվեցին պետությանը, իսկ ժողովուրդն իր կյանքում այդպես էլ չզգաց, որ միջոցներն արդեն իրեն են պատկանում։

Տևական ժամանակ հետո, երբ մարդիկ սկսում էին հարցեր տալ Փաշինյանին, թե ի՞նչ եղավ թալանվածը հետ վերադարձնելու հարցը, չէ՞ որ «մուրճն էլ էր քո ձեռքը, մեխն էլ», Փաշինյանն ամեն անգամ նշում էր, թե իրեն ուղղված քննադատությունները տեղին են, ուղղակի այդքան հեշտ չէ ապօրինի գույքերը հայտնաբերելը և հետ վերադարձնելը, դրանց տերերը փորձել են ամեն կերպ թաքցնել, գողացվածը մեկ տեղում չէ, նախ պետք է այդ տեղերը գտնել և այլն, և այդպես շարունակ։ Այսինքն՝ լոլոներ լոլոների մասին:

Օրերս էլ արդեն Գյումրու ընտրությունների հետ կապված է միացրել իր «հին պատեֆոնը», դե, մոտավորապես «քաբաբ առ քաբաբ» հետ վերադարձնելու մասով: Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե տարիներ շարունակ նույն թեզերը շրջանառելու միջոցով կարողացել է իր կողմը գրավել ժողովրդական մասսաներին, ապա միշտ էլ կարողանալու է։ Չէ, վստահ ենք, որ կլինեն նաև այնպիսի «պողոսներ», որոնք միշտ էլ հավատ կընծայեն ու կուլ կտան իշխանական քարոզչամեքենայի խայծերը, սակայն, ընդհանուր առմամբ, հանրային տրամադրություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել։

Իշխանություններն այլևս կորցրել են իրենց վստահությունը հանրության մեծամասնության շրջանում։Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, թե ժողովրդից թալանվածը վերադարձնելու փոխարեն ինչպես են իշխանությունները մտնում հենց ժողովրդի գրպանը և տարբեր սխեմաների միջոցով յուրացնում հանրային միջոցները։ Օրինակ՝ որոշումներ են ընդունում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ ավելացնելու մասին, այնինչ ավելի ցածր էշելոնների աշխատակիցների աշխատավարձերն այդպես էլ չեն ավելանում։

Բացի այդ, քպականներն առատորեն պարգևավճարներ են ստանում և գործուղումների են գնում, որի արդյունավետության գործակիցը գրեթե հավասար է զրոյի։ Այսինքն՝ իրենց աշխատանքը լավ կատարեն, թե վատ կատարեն, միևնույնն է, պարգևավճարներն առատորեն ստանալու են։Շատ լուրջ թեմա է նաև հանրային միջոցների վատնումը ոչ հրատապ ու շռայլ գնումների տեսքով։ Ու շատ դեպքերում էլ այդ գնումները կատարվում են գաղտնիության քողի ներքո, որպեսզի հանրությունն այդպես էլ տեղյակ չլինի դրանց մասին։

Մամուլում պարբերաբար բացահայտումներ են արվում այն մասին, թե ինչ շռայլ ու անխնա գնումներ են կատարվում իշխանությունների կողմից։ Պետական գնումների մասով թափանցիկության պահանջները չեն պահպանվում, իսկ մեկ անձից գնումների պրակտիկան դարձել է սովորական երևույթ։Մյուս կողմից էլ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որի մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ ու բացահայտումներ են արվում։Այսքանից հետո առաջնային է դառնում այն հարցը, թե իրենց փոշիացրած կամ յուրացրած միջոցները պետությանն ո՞վ պետք է վարադարձնի։ Երևի արդեն հաջորդ իշխանությունները:ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ