Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զիջողականության ոլորապտույտը կտրելու անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակաբար օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանն անընդհատ զիջումների է գնում։ Ու դա անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանում:

Երբ Բաքվից հայտարարում են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի լուծարվի, Հայաստանի իշխանությունները համաձայնում են, դրանից հետո հնչում է հաջորդ պահանջը, թե Հայաստանի Սահմանադրությունը պիտի փոխվի, ապա՝ միջազգային ատյաններում հայցերից պետք է հրաժարվի, և Հայաստանը կրկին ընդառաջ է գնում այս բոլոր պահանջներին։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ինքն է պահանջներ դնող կողմը և ոչ մի պայմանի, որն իրենց համար պարտավորություններ կամ պատասխանատվություն է նախատեսում, իրենք համաձայն չեն։

Այսինքն, իրադարձությունները տանում են Հայաստանի համար նոր կապիտուլ յացիայի։ Օրինակ՝ երբեք խոսք չի եղել Բաքվի կողմից, թե իրենք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, Հայաստանի համար բացել հաղորդակցության ուղիները, բեռների և մարդկանց տեղափոխման համար անվտանգ պայմաններ ապահովել, կամ տարածաշրջանային ենթակառուցվածքները կարող են անցնել Հայաստանի տարածքով։

Ընդհակառակը, դրա փոխարեն անընդմեջ առաջ է մղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, ու նշվել է, թե ենթակառուցվածքները, երկաթուղին ու ճանապարհը պետք է անցնեն այդ «արտատարածքային միջանցքով», որը Հայաստանի տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարում է։

Այդպիսով Ադրբեջանը փորձում է պայմաններ ստեղծել, որ Հայաստանի վրա նորից հարձակում գործի ու նոր տարածքներ օկուպացնելու միջոցով միջանցք բացի։ Այսպիսի սցենարի մասին արդեն տեղեկություններ են հաղորդվում նաև արտերկրյա մամուլում։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան է խրախուսում Ադրբեջանին, որպեսզի համատեղ հերթական ագրեսիան կազմակերպեն ու ձեռնամուխ լինեն իրենց պանթուրքական վաղեմի ծրագրերի իրականացմանը։

Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ կեցվածքին նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների խեղճ կեցվածքը։ Օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանին առաջարկ են ուղարկել, որն ադրբեջանական կողմը մերժելու պատճառ չունի, հետո հոդված է հրապարակում այն մասին, որ եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է։

Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը նման հայտարարություն է անում, բայց Ադրբեջանը ցույց է տալիս, որ դրան համաձայն չէ։ Իրենց պետք է սուվերեն միջանցք, որի միջոցով կկտրեն Իրանի հյուսիսային սահմանը, ինչը լիովին կփոխի տարածաշրջանային դասավորվածությունը ու բոլորովին նոր իրավիճակ կստեղծի։

Բայց Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին դիմագրավելու մասով այդպես էլ չեն կարողանում միջազգային լայն աջակցություն ստանալ։ Օրինակ՝ իշխանական քարոզչամեքենան այն թեզն է առաջ քաշում, թե ԱՄՆ-ում դեմ են միջանցքի բացմանը, ու դրա տրամաբանության ներքո էր նաև Հայաստանի հետ կնքված փաստաթուղթը։

Բայց եթե դեմ են, այդ դեպքում անհրաժեշտ է հասնել նրան, որ կոնկրետ ու հստակ դիրքորոշում հայտնեն։Նույնը վերաբերում է իրանական կողմին, որի ամբողջական աջակցությունը ձեռք բերելու դեպքում Հայաստանը կարող է կոշտացնել իր դիրքորոշումը։

Պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, թե Իրանը պետք է փոխի իր տարածաշրջանային քաղաքականությունը, ինչից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ։

Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանին ևս ձեռնտու չէ, որ Սյունիքում թուրքական միջանցք բացվի։ Դրա համար էլ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարում են, թե միջանցքի հարցում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են։

Ռուսական կողմին կարելի է գրավել մեր կողմը՝ նշելով, որ ընդամենը ճանապարհի անվտանգությունը կարող են ապահովել ռուսները, ու առաջարկել նաև այն թեման, որ այդ դեպքում ռուսները պետք է ապահովեն նաև Հայաստանից դեպի Ադրբեջան տանող ճանապարհի անվտանգ երթևեկությունը։

Հասկանալի է, որ ինչքան Հայաստանը առաջ շարժվի Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղի կանոններով, այնքան Ադրբեջանը կանգ չի առնի ու նորանոր պահանջներ առաջ կքաշի:

Վերջապես հայկական կողմը պետք է ատամ ցույց տա Ադրբեջանին, իսկ դա կարող է լինել նաև դիվանագիտական ճակատում, երբ Ալիևի ռեժիմը կոնկրետ ճնշումների կենթարկվի։ Ուղղակի դրա համար պետք է ճիշտ աշխատել գործընկերների հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ