Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական լոգիստիկա է՝ ուղղված ՌԴ-ի, Իրանի և ՀՀ-ի դեմ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մեկնաբանելով հնդկական ԶԼՄ-ներում արված հրապարակումն այն մասին, թե Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է. «Մեր դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է:

Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ պրոֆիլային Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը: Այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժային, ընդունելի չեն։ Այս մասին մենք պարբերաբար խոսում ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մեր գործընկերների հետ շփումներում»:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց քարոզչամեքենայի և հակառուսական փորձագետների միջոցով ՀՀ քաղաքացիներին տարիներ շարունակ համոզում են, թե ՌԴ-ն է ցանկանում զիջել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին, սակայն Մոսկվան հստակ հայտարարել է, որ նման բան չկա և ՌԴ-ն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պատերազմի միջոցով։

«Փաշինյանն ու Արևմուտքը ցանկանում են դուրս մղել ՌԴ-ն Հարավային Կովկասից. դրա առաջին փուլն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, ինչի արդյունքում ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, իսկ Արցախը հայաթափվեց։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չնայած Փաշինյանը հետ չի կանչել ՀՀ-ի ստորագրությունը այդ փաստաթղթից։

Փաշինյանն Արևմուտքի հրահանգով փորձում է չեղարկել այդ փաստաթուղթը, որպեսզի ռուսական ուժայինները չհսկեն Ադրբեջանից Նախիջևան բեռների տեղափոխությունն ու Արևմուտքը կարողանա ռուսական ազդեցության նվազեցման հաշվին ուժեղացնել իրենց սատելիտ թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Սյունիքում և Իրանի սահմանամերձ շրջաններում»,-գրում են հեղինակները։Նշվում է, որ Մոսկվան կարևորում է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը, այսինքն՝ ՀՀ-ին հստակ մեսիջ է հղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կամ Սյունիքով անցնող ճանապարհների նկատմամբ հսկողությունը չտրամադրել երրորդ՝ արևմտյան երկրներին կամ ընկերություններին։

Իրանն ու ՌԴ-ն դեմ են, որպեսզի անգլո-սաքսոնական ուժերն ու նրանց դաշնակից թուրք-ադրբեջանական տանդեմն ամրապնդվեն Հարավային Կովկասում։ Այնինչ, Փաշինյանը հանուն սեփական իշխանության ամրապնդման պատրաստ է բավարարել թե՛ Արևմուտքի, թե՛ Էրդողան-Ալիև տանդեմի բոլոր պահանջները։«Հայաստանը չպետք է վերածվի երկրորդ Ուկրաինայի. դա գիտակցում են թե՛ ՌԴ-ում, թե՛ Իրանում, թե՛ ՀՀ առողջ, պետականամետ քաղաքական ուժերը, սակայն ոչ Փաշինյանն ու թիմը։ Նրանց համար գերնպատակը 2026 թվականին վերարտադրվելն է՝ անգամ ՌԴ-ի հետ կապերի խզման գնով։ Այսպիսով, Հարավային Կովկասում ստեղծվել է հետաքրքիր գեոպոլիտիկ ստատուսքվո։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում «Զանգեզուրի միջանցքի» բացում, որը հսկվելու է Արևմուտքի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, քանի որ դա համարում են Մեծ Թուրանի լոգիստիկա»,-նշում է տելեգրամյան ալիքն ու հավելում, որ Արևմուտքը, հենվելով Երևանում Փաշինյանի և նրա թիմի վրա, ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից՝ նվազեցնելով ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունը ՀՀ-ում, ինչն առաջացնելու է ռուսական կողմի հակաքայլերը, այդ թվում՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ կապերի խորացման տեսքով. պատահական չէ, որ հենց Ադրբեջանով է անցնելու ՌԴ-Ադրբեջան-Իրան ապագա երկաթգիծը։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ամեն գնով հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը չի հսկվելու ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Արևմուտքի կողմից՝այդ լոգիստիկան օգտագործելով իրենց պանթուրքական ծրագրերում, այդ թվում՝ Իրանի դեմ անջատողական ծրագրերի համատեքստում՝ Իրանական Ադրբեջանում, և Իրանը ՀՀ-ից կտրելու ռազմավարության մեջ»,-գրում են հեղինակներն ու ամփոփում, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և նոր կառավարությունը պետք է առաջնորդվի միայն հայկական ազգային, պետական շահերով, որպեսզի ՀՀ-ն չվերածվի proxy war-ի տարածքի՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմի։

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ