Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՖՖ-ն կոնֆլիկտի մեջ է Հայաստանի ողջ ֆուտբոլային հանրության հետ. Մելիքբեկյանը սխալ տեղեկություններ է տալիս Փաշինյանին. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բացի իր աշխատանքների տոտալ ձախողումից, տևական ժամանակ է, ինչ անընդհատ կոնֆլիկտների մեջ է հայաստանյան ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների գերակշիռ մասի հետ: Եթե որևէ մեկը համաձայն չէ ՀՖՖ-ի հետ, ապա ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ թե երկխոսում, քննարկում է հարցերը, այլ գնում է բացահայտ առճակատման։Տարբեր ակումբների հետ պարբերական պատերազմներին, տարբեր ֆուտբոլիստների, ֆուտբոլային աշխարհի հայտնի այլ անձանց հետ կոնֆլիկտներին գումարվելու են եկել լուրջ խնդիրները երկրպագուների հետ:

Անցած տարվա աշնանից սկսյալ ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները տարբեր ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականը: Սակայն ո՛չ ֆեդերացիայի նախագահը, ո՛չ էլ ղեկավար կազմից որևէ այլ անձ չի հանդիպել երկրպագուների հետ: Առավելագույնը, ինչ արել է ֆեդերացիայի նախագահը, հայտարարություն տարածելն էր, որտեղ նա տիպիկ քպական ոճով ձախողումների մեջ մեղադրել է բոլորին՝ ՀՖՖ ղեկավարությունից բացի:Օրերս էլ, երբ երկրպագուները հերթական ակցիան էին իրականացնում «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում, ֆեդերացիան դիմեց օրվա իշխանությունների «սիրելի» գործիքին, այն է՝ իրավապահների օգնությանը, որոնք էլ բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնողների դեմ, ավելին՝ ինը անձի ձերբակալել են ու զավեշտալի հոդվածներ նկարել:

Հասկանալի է՝ նպատակը FAF-ի ու մյուս ակումբների երկրպագուների շրջանում վախի մթնոլորտ սերմանելն ու Արմեն Մելիքբեկյանի դեմ պայքարի «մեջքը կոտրելն» է: Բայց, ինչպես երևում է, սա հակառակ արդյունքն է տալիս. նույնիսկ ոչ ֆուտբոլասեր հանրության զգալի մասը սոցցանցերում բացահայտ աջակցում է երկրպագուներին:Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ իրավապահներն են տարակուսած եղել, թե ուժ կիրառելու, առավել ևս ձերբակալելու որևէ իրավական հիմք չկա:

Սակայն, ըստ երևույթին, համակարգի «վերևից» հրահանգն օրենքից զորեղ է գտնվել, ինչպես, ի դեպ, միշտ է լինում այս իշխանությունների օրոք: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆեդերացիայի նախագահը անընդհատ սխալ տեղեկություններ է փոխանցում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանա պահպանել նրա «դաբրոն», ինչպես նաև ստանալ իրավապահ համակարգի աջակցությունը՝ երկրպագուներին ճնշելու համար:

Լրահոս

Մեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարից
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Զախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)
Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին
Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆ
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Մեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները
ԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքում
ԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Լավրովն ասել է, որ Պուտինի և Թրամփի՝ Անքորիջից մեջբերումները իր սրտին մոտ են
Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար
Զինվոր է մահացել. Պենտագոն. ՌԴ-ն աջակցում է Իրանին
Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան
Ոստիկանները շղթա կազմեցին՝ հատուկ Ծառուկյանի համար. նրան համակիրները ճանապարհեցին ծափերով
Ծառուկյանը դարդ չի անում, իշխանությունը սուսուփուս վերադարձնելու է բանդիտական մեթոդներով խլածը
է՞ս է իրավական համակարգի մակարդակը. Երեմ Սարգսյանին նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննության
Կարող ա՞ գիտեն 1917 թվականն է, իրենք էլ պլաշներով չեկիստ են. Արման Աբովյան
Իրանը մեղադրել է Թրամփին նավթի գները իջեցնելու իր հայտարարություններով
Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն
ԱՄՆ-ը Հորմուզում վճարովի ճանապարհների գանձումը համարում է վտանգավոր նախադեպ աշխարհի այլ մասերի համար

Լրացուցիչ նորություններ

...

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են