Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$671.33

BTC

$111123

ADA

$0.622863

ETH

$2779.94

SOL

$157.89

20 °

Yerevan

22 °

Moscow

32 °

Dubai

18 °

London

25 °

Beijing

11 °

Brussels

23 °

Rome

23 °

Madrid

BNB

$671.33

BTC

$111123

ADA

$0.622863

ETH

$2779.94

SOL

$157.89

20 °

Yerevan

22 °

Moscow

32 °

Dubai

18 °

London

25 °

Beijing

11 °

Brussels

23 °

Rome

23 °

Madrid

Էթնիկ զտումից անցել է 16 ամիս, իսկ մեզ` զբաղեցրել են «50-հազարներ»-ը տալու կամ չտալու հայտարարություններով․ Արամ Վերդյան


Արամ Վերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
Հարգելի ընկերներ, հրապարակային խոսքով հանդես եմ գալիս` հաշվի առնելով մեր` արցախցիներիս ներկայիս, մեղմ ասած, ծանր իրավիճակը, ապագայի նկատմամբ անորոշությունը և այդ խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կոնկրետ քայլերի բացակայությունը: Այս պնդմանը հանգել եմ շուրջ 16 ամիս պետական մարմինների ղեկավարներին բազմաթիվ դիմումներ ուղղելուց, նրանց հետ հանդիպումներ ունենալուց, նրանց ուղղված բանավոր և գրավոր առաջարկությունները նրանց կողմից անտեսվելուց կամ արհեստական ձգձգումներ անելուց հետո:

Նշեմ, որ արցախցիների` իրենց հազարամյա բնօրրանից բռնի տեղահանումից, էթնիկ զտումից անցել է 16 ամիս, իսկ այս ամիսների ընթացքում մեզ` արցախցիներիս, զբաղեցրել են ՀՀ անձնագրային բաժանմունքների հերթերում անվերջ կանգնելով, այս պետական մարմնից մեկ այլ մարմին ուղարկելով, «50-հազարներ»-ը տալու կամ չտալու հայտարարություններով, «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության» ծրագրի «անվերջ» քննարկումներով (3 մլն դրամը 4մլն դարձնելը, 4 մլն-ը 5 մլն դրամ դարձնելը)` վերջում որոշ շրջանակների կողմից տարածելով այն թեզը, որ արցախցիները ուզում են միայն Երևանում ապրել: Նաև` ոչ պետական կառույցների` ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի կամ այլ ՀԿ-ների կամ հիմնադրամների կողմից «անվերջ թվացող» դասընթացներով:
Հաշվի առնելով իմ մասնագիտական (տնտեսագիտական) հմտությունները և փորձը, շփումները Արցախի և ՀՀ հմուտ մասնագետների հետ` կարող եմ պնդել և նշել արցախցիների ամենակարևոր հիմնախնդիրները`

1. կայուն եկամտի խնդիր, դա կլինի աշխատավարձի տեսքով թե փոքր ու միջին բիզնեսով, ագրոբիզնեսով, ֆերմերային տնտեսությամբ զբաղվելով, թե ուժային մարմիններում ծառայելով: Այն կարող է լինել թե´ Շիրակում, թե´ Սյունիքում, թե´ Լոռիում, թե´ Երևանում: Ճիշտ պետական քաղաքականություն ու ցանկություն ունենալու դեպքում խնդիրը լուծելի է,
 
2. բնակարանային ապահովություն, որի աշխարհագրական տեղադրությունը կախված է վերոնշյալ 1-ին խնդրի լուծման քաղաքականությունից: Կայուն եկամուտ ունենալն է թույլ տալու օգտվել բնակարանային ապահովման ծրագրից, քանի որ ծրագիրը իրականացվում է առևտրային բանկերով, իսկ բանկերի հետ իրավահարաբերություններն առանց եկամուտի դատապարտված են ձախողման: Հաշվի առնելով, որ արցախցիների կեսը ապրել է առանձնատներում և ունեցել է լրացուցիչ եկամուտ (փոքր տնային տնտեսություն վարելով)` միանշանակ բնակապահովման ծրագրին առանց այդ նույն ծրագրի` «անհատական բնակելի տան կառուցման» բաղադրիչի լավացման անհնար է հասնել: Նաև լրացուցիչ շինարարության խթանումը հնարավորություն է տալու բնակարանների առուվաճառքի շուկայում գները կարգավորել և թույլ չտալ արհեստականորեն բարձրացնել` պայմանավորված այս ծրագրի պահանջարկով, ինչպես նաև խթանելու ու զարգացնելու է ՀՀ տնտեսությունը:

Այսօր Սյունիքի մարզում պետական մրցույթի շրջանակում կատարվող 1 առանձնատան շինարարությունը ՀՀ պետական բյուջեի վրա նստում է մոտ 32.5 մլն ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ Արցախի մեկ ընտանիքի միջինացված գործակիցը մոտ 3.5 է` անհնար է ծրագրում նշված գումարներով (3, 4 կամ 5 մլն-ով) կառուցել անհատական բնակելի տուն: Ավելորդ եմ համարում, բայց լրացուցիչ կնշեմ` մինչև ընտանիքը ապահովված չէ բնակարանով, այդ ընտանիքի բոլոր ադամները պետք է ստանան 40+10 հազար ՀՀ դրամ պետական աջակցությունը՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով: Հավելեմ, որ այս տրվող գումարները, որոշ պաշտոնյաների բնորոշմամբ «միլիարդները», ոչ թե մտնում են բռնի տեղահանված արցախցիների գրպանները, այլ, վճարելով բնակվարձի և այլ ծախսերի դիմաց, մտնում են ՀՀ-ում բնակվող տեղի քաղաքացիների գրպանները, որը մուլտիպլիկացիոն էֆեկտ տալով` աշխուժացնում է ՀՀ տնտեսությունը և գեներացնում տնտեսական աճ ու լրացուցիչ հարկեր:
 
Վերոնշյալ կետերում նշեցի 2 կարևոր հիմնախնդիրներ: 1-ին կետի` կայուն եկամուտ ունենալու խնդրի լուծման իմ տեսլականն ու առաջարկությունները հրապարակային թվարկում եմ`
 
1. Արցախում ուժային մարմիններում ծառայած անձանց անխոչընդոտ ծառայության ընդունում ՀՀ ուժային մարմիններում` զուգահեռ ապահովելով բնակապահովման բաղադրիչը: «Անխոչընդոտ» նշանակում է, օրինակ, այսպես կոչված «քաղաքացիության» հարցը ոչ թե պետք է ՀՀ Զինված ուժերի ծառայողը լուծի, որին արհեստականորեն դարձրել են «ոչ քաղաքացի», այլ այդ ուժային մարմինը: Այսինքն, արցախցի նախկին ծառայողը, այցելելով ՀՀ-ում ուժային գերատեսչություն, մեկ դիմումով պետք է լուծի և´ քաղաքացիության, և´ զինկոմիսարիատի, և´ նաև այսպես կոչված այլ հարցումների հարցը և ընդունվի ծառայության «մեկ պատուհան» սկզբունքով: Այսինքն, այդ գերատեսչություններում պետք է ստեղծվեն միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնք տեղում կլուծեն միմյանց միջև առաջացած հարցերը, ոչ թե ինչպես հիմա են անում. պատերազմների մասնակից զինծառայողին մեկ մարմնից ուղարկում են մեկ այլ մարմին` մինչև որ անձը հիասթափվի և հրաժարվի կրկին ծառայության անցնելու մտադրությունից:
 
2. Կայուն եկամուտ ունենալ փոքր ու միջին բիզնեսով (ՓՄՁ), ագրոբիզնեսով, ֆերմերային տնտեսությամբ զբաղվելով`
 
2.1 ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2023թ վերջին մշակվել է Կառավարության որոշման նախագիծ «Սկսնակ եվ փոքր ձեռներեցներին աջակցության միջոցառումները հաստատելու վերաբերյալ» (հղումը` https://www.e-draft.am/projects/7027), և այն հրապարակվել է 2024թ. մարտին: Այն վերաբերում էր ՀՀ-ում «ՓՄՁ սուբյեկտների համար ձեռնարկատիրական զարգացման դասընթացների մասնակցության վճարի փոխհատուցմանը, արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրմանն ու հովանոցային մեխանիզմով պետական երաշխիքների տրամադրմանը՝ այդ ձևով նպաստելով աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտների ընդլայնմանը և մրցունակության բարձրացմանը, ներառելով նաև Արցախից բռնի տեղահանված անձանց»: Հանրային հեռուստատեսության և Էկոնոմիկայի նախարարության կողմից այն լուսաբանվել է 2024թ. մայիս ամսին (հղումները` https://www.facebook.com/watch/?v=2188226671512454&rdid=fjFYTDIphmMogj0r
https://www.youtube.com/watch?v=bnxkQtDoX3k ): Բայց այս նախագիծը այդպես էլ մնաց որպես նախագիծ և Կառավարության որոշում չդարձավ` չնայած որ պետական բյուջեով գումարներ էին նախատեսված և լուսաբանվում էր ծրագրի շուտափույթ մեկնարկի մասին: Այս նախագիծը լրիվությամբ լուծում էր Արցախից բռնի տեղահանված այն անձանց խնդիրները, ովքեր որոշել են զբաղվել ՓՄՁ-ով ՀՀ-ում:
Ուստի, առաջարկում եմ Կառավարությանը տվյալ խնդրի շրջանակում վերոնշյալ նախագծի ընդունման գործուն քայլեր իրականացնել:
 
2.2 Տարբեր ՀՀ առևտրային բանկեր 2024թ. ընթացքում ստացել են ֆինանսական միջոցներ եվրոպական, ամերիկյան և այլ կառույցներից` ՀՀ-ում ՓՄՁ-ներին և գրավի առարկա չունեցող թիրախային անձանց վարկավորելու համար (ըստ բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայի` այդ ծրագրերում թիրախային անձինք են` կանայք, երիտասարդները, գյուղաբնակները, ներգաղթյալները): Բռնի տեղահանված արցախցիները, ովքեր որոշել են զբաղվել ՓՄՁ-ով, լիարժեք համարվում են տվյալ ծրագրերի շահառուներ: Ուստի, առաջարկում եմ Կառավարությանը տվյալ ծրագրերի շրջանակում բանակցել ՀՀ առևտրային բանկերի հետ և ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորել առնվազն 14 տոկոսային կետով` շեշտը դնելով արտադրության ճյուղերին և համայնքներում հիմնվող բիզնեսների վրա:
 
2.3 Արցախում գյուղատնտեսությունը բավականին զարգացած էր: Որոշ ճյուղեր, նույնիսկ մի քանի անգամ, տեխնոլոգիապես զարգացած էին, քան ՀՀ-ում: Բնակչության ստվար զանգվածը զբաղվում էր գյուղատնտեսական գործունեությամբ: Հաշվի առնելով արցախցիների փորձը գյուղատնտեսության մեջ` անհրաժեշտություն է առաջանում նրանց ներուժի օգտագործումը ՀՀ-ում:
Բայց հարց է առաջանում` որտե՞ղ կարող են արցախցիները գյուղատնտեսությամբ զբաղվել, քանի որ ՀՀ վարելահողերի հողային ֆոնդը զբաղեցված է և սեփականաշնորհված: Ճիշտ է, կան մասնագետների պնդումներ, որ 200-220 հազ. հա վարելահող սեփականաշնորհված է, բայց գտնվում է անմշակ վիճակում: Բացի դրանից, սեփականատերերը մահացած են և նույնիսկ ժառանգություն չի ընդունվել: Այս վարելահողերի ֆոնդը մասնատված ու խնդրահարույց է և անհրաժեշտ են տարիներ, որպեսզի այդ հարցերը լուծվեն: Այստեղ հարց է առաջանում` որտեղի՞ց հող գտնել:
Այս խնդրի լուծման համար մեզ կարող է օգնել ՀՀ-ում վարելահողերի ֆոնդի ավելացումը` ի հաշիվ քարքարոտ արոտավայրերի և գյուղատնտեսական այլ նշանակության հողերի, որոնք հիմնականում հանդիսանում են պետական սեփականություն և կազմում եմ հազարավոր հեկտարներ: Նմանատիպ ծրագիր` հողերի մելորացման, եղել է Խորհրդային Հայաստանի ժամանակ և այժմ կա զարգացած երկրներում: Նույնիսկ այս ծրագրի համար կարելի է երկարաժամկետ ֆինանսական միջոցներ ներգրավել Միջազգային բանկից կամ այլ միջազգային ֆինանսական կառույցներից:
 
Ուստի, առաջարկում եմ Կառավարությանը տվյալ խնդրի շրջանակում համայնքապատկան հողերում կատարել հողերի բարելավման միջոցառումներ և այն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, որի վրա պետության կողմից սահմանված նախապայմաններով արցախցիները կզբաղվեն ինտենսիվ գյուղատնտեսությամբ:
 
Բոլոր տնտեսական ծրագրերում, որոնք իրականացվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից, առաջին քայլը վարկունակության որոշումն է, որն իրականացվում է ՀՀ առևտրային բանկերի կողմից: Արցախից բռնի տեղահանվածները վարկունակության խնդիր ունեն: Բացի դրանից, փախստականի կարգավիճակը հենց բացասաբար է անդրադառնում բիզնես վարկի տրամադրման հարցում: Նշանակում է, Արցախից բռնի տեղահանված անձանց համար այդ ծրագրերը անհասանելի են:

Հավելեմ, որ ես այս առաջարկությունները հանրային բարձրացնում եմ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված իմ հայրենակիցները, ինչու չէ նաև ՀՀ-ում ապրող հայրենակիցներս (իմ առաջարկները հնարավոր է օգտագործել ու տարածել նաև ՀՀ-ում բնակվող այլ սոցիալական խմբերի վրա), կարողանան օգտվել և այսքանից հետո արժանապատիվ ապրել գոնե միշտ իրենց հայրենիքը համարող ՀՀ-ում, այլ ոչ թե օտար ափերում: Խնդրում եմ, իմ առաջարկները չընկալել որպես անձնական խնդրանք և տարբեր ուղիներով չառաջարկել անհատական մոտեցումներ ու լուծումներ. ես ու իմ շրջապատը մեր ունեցած գիտելիքներով, փորձով ու մարդկային հատկանիշներով դժվարությամբ, բայց կարողանում ենք և կարողանալու ենք լուծել մեր անհատական խնդիրները:
 
Վերոնշյալ առաջարկներս հանրային ձևով ուզում եմ բարձրացնել` խնդրելով նաև ԶԼՄ-ին, հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպան մարմիններին, շահագրգիռ այլ կողմերին, որպեսզի հազարավոր փախստականներին վերաբերող վերոնշյալ խնդիրները, մեր առաջարկները լուսաբանեն և հարցը բարձրացնեն տարբեր մարմիններում: Ցանկանում եմ նշել, որ մասնագիտական խմբով պատրաստ ենք քննարկել վերոնշյալ կետերը, ավելի մանրամասն ներկայացնել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Լրահոս

Հուլիսի 10-ին և 11-ին գազ չի լինի՝ հանրապետության տասնյակ հասցեներում
«Հպարտ եմ, որ երակներովս քո արյունն է հոսում»․ կրտսեր Սոֆի Դևոյանը շնորհավորել է տատիկի 76-ամյակը
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքում. պատգամավոր
Էրդողանը չի բացառել Իմամօղլուի դատավարության հեռարձակման հնարավորությունը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների համագործակցությունն առավել կամրապնդվի․ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ
Հակաեկեղեցական արշավի շրջանակում Պետրոսը կարող է ավելի հեշտ լուծում գտնել
Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել անցկացնել խորհրդարանի նոր ընտրություն
Սլովակիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը
Օրբան․ Պուտինն ու Թրամփը պետք է հանդիպեն՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար
Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին
Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակով
Սլովակիայի քաղաքական վերնախավն իր աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին (տեսանյութ)
Կաթողիկոսը հեռանալու է, ծանր է լինելու․ եթե չհեռանա՝ այլ հնարավորություններ կան․ Բագրատյան (տեսանյութ)
Ռուսաստանն արտաքսում Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին
Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար
Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը (տեսանյութ)
«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամաս (տեսանյութ)
ՔՊ-ի ոհմակի հարձակմանն են ենթարկվում մարդիկ, մեզնից էլ պահանջում՝ կա՛մ քայլ արեք, կա՛մ գնացեք ԱԺ-ից
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքում. պատգամավոր

Հակաեկեղեցական արշավի շրջանակում Պետրոսը կարող է ավելի հեշտ լուծում գտնել

Այս ծանրագույն իրավիճակում ճիշտ թիրախներին խփելու, պաշտպանվելու փոխարեն անդադար թիրախավորվում են իշխանության կողմից հետապնդվողները․ Իշխան Սաղաթելյան

Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ. ​հետևանքները կրելու ենք բոլորս. Արսեն Ջուֆալակյան

Լուրեր են տարածվում առավոտյան Մայր Աթոռի վրա հարձակման մասին․ Քրիստինե Վարդանյան

Ձեզ Վեհարան ուղարկողները դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա. Ռուբեն Մելիքյանը՝ իրավապահներին

Տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, «տուն էինք պահում» արդարացումը չի անցնելու. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան

Հայտարարագիր լրացրած 33.104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան

Մարդասերները՝ բանտում, մարդասպանները՝ ազատության մեջ․ սա է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում (տեսանյութ)

«ՀԷՑ–ի IPO-ն` որպես լուծում»․ Վահե Դավթյան

Մակրոնի հերթական սայթաքումը. ո՞վ է վտանգում հայ- ֆրանսիական հարաբերությունները. Սուրենյանց

Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը՝ արագացրեց Ադրբեջանի ընտրած կամ նրան պարտադրված ուղեգիծը․ Արմեն Այվազյան

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը․ Իշխան Սաղաթելյան

Բոլոր ժողովրդավար ուժերը պետք է ներխուժեն քաղաքական կյանք. Աշոտ Փաշինյան

Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում․ Հասմիկ Պապյան

Գերագույն գլխավոր հայհոյախոսը հրադադար է խնդրում մի պատերազմում, որը հենց ինքը արձակեց սեփական ժողովրդի վրա. Լևոն Զուրաբյան

Նիկոլ, կարող ես կործանել ՀՀ-ն, բայց հայոց պատմության մեջ դաջվելու ես որպես հայրենիքի անիծյալ դավաճան

Հայ մարդը պետք է ապացուցի, որ հաշտ չէ Արցախի կորստի, ՀՀ թրքացման ու Եկեղեցու վրա հարձակումների հետ. Շարմազանով