Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ձեր համատեղ կենսագրությունը, անվտանգային պատկերացումներն ու փորձը պետք են Հայաստանին. Վլադիմիր Մարտիրոսյանը` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին


ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ լավ պատկերացնելով քաղաքականության էության և դրա գրված ու չգրված օրենքների ու բնույթի գունապնակը դիմում եմ ՀՀ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին որպես քաղաքացի և որպես քաղաքագետ, ով քաղաքական և հանրային գործընթացների մասին իր պատկերացումները ձևավորում է, ոչ թե ստերիոտիպերի, նվիրվածության, քարոզչական նստվածքի և ծավալվող դիսկուրսների ազդեցության արդյունքում, այլ ռեալ , խորքային և անաչառ մասնագիտական դիտակետից:Ձեր սիներգիան ուներ մեկ անուն՝ Արցախ.Ձեր քաղաքական կենսագրությունը ուներ մեկ անուն՝ Արցախ.

Ձեր անվտանգային պատկերացումներն ու անվտանգային շահերը ունեին մեկ անուն՝ Արցախ.Ձեր իշխանության գալու և իշխանությունը թողնելու մոտիվացիաները ունեին մեկ անուն՝ Արցախ.Ձեր անձնական, քաղաքական, կուսակցական շահերի ստորադասումը ուներ մեկ անուն՝ Արցախ.Ձեր բնական փոխադարձ քաղաքական մրցակցության կարևորությունը միշտ դարձել է անէական, երբ ձեր գերակայությունը, որի անունն էր Արցախ՝ կար և ամուր էր:Հիմա, կամուրջներն այրելուց հինգ պակասՁեր տանելի սիներգիան պետք է Հայաստանին:

Ձեր համատեղ կենսագրությունը պետք է Հայաստանին:Ձեր անվտանգային պատկերացումներն ու փորձը պետք է Հայաստանին:Ձեր իշխանությունների ինստիտուցիոնալ հիշողությունն ու հաջողությունների պատմությունը պետք է Հայաստանին:Ձեր իշխանության գալու և այն թողնելու մոտիվացիաների և գերակայություններ ունենալու քաղաքական կուլտուրան պետք է Հայաստանին:Ձեր անձնական, կուսակցական, քաղաքական շահերի ստորադասումը պետք է Հայաստանին.Ձեր փոխադարձ քաղաքական մրցակցության կարևորությունը անէական է երբ/եթե ձեր գերակայությունը Հայաստանն է: Ձեր սիներգիան ոչ թե ընտրական կամ էլեկտորալ հաշվարկի գործոն է ինձ համար, այլ որքան էլ դժվար, բայց անհրաժեշտ քաղաքական երևույթ է, որի նշանակությունն ու արժեքը ավելի մեծ է իր երկարաժամկետ ինստիտուցիոնալ ազդեցությամբ և քաղաքական մշակույթի արմատավորմամբ:

Այդ սիներգիան ինձ պետք է այս երկրի ինստիտուցիոնալ հիշողության, գերակայությունների երկաթ բետոնյա հիմքի համար և այդ հիմքերը ինքնամոռաց քանդողների ջրաղացի ջուրը կտրելու համար:Հավատացեք, որ այս ժողովրդի 80%-ին, ոչ թե հետաքրքրում է, թե դուք կզբաղվեք քաղաքականությամբ, թե ոչ կամ ինչ քաղաքական շահեր ու ամբիցիաներ ունեք, կամ ում նախագահության ժամանակ ով ինչ արդյունքի ու տվյալի է հասել, այլ թե այդ շահերն ու ամբիցիաները հիմա, այսօր հողի վրա, ինչպե՞ս եք ծառայեցնելու հենց այս ժողովրդի 80%-ի շահերին ու նպատակներին:

Ամենայն հարգանքով:Ձեր հարաբերությունների պատմությունը, շերտերը, ենթատեքստերը, հիերարխիան, կոշտությունը, սկզբունքայինությունը կարող է և հետաքրքրի ձեր աջակիցներին և նվիրյալներին և դառնա ամուր հիմք ձեր մասին իրենց քաղաքական պատկերացումներում և դա բնական է: Այդ հիմքերում հակասությունների և խնդրահարույց բնույթի ծավալը, թե մեծացնողը և թե փոքրացնողը կրկին դուք եք: Այդ ծավալը կրկին և կրկին չի հետաքրքրելու 80%-ին, բայց այդ հակասությունների ծավալից օգտվելու են բացառապես նրանք, ովքեր քանդում են այս պետության ինստիտուցիոնալ հիմքերն ու բնույթը:

Արդեն օգտվում են:Կրկին, Ձեր տանելի սիներգիան ինձ պետք է այս երկրի ինստիտուցիոնալ հիշողության, գերակայությունների երկաթ բետոնյա հիմքի ամրության համար և այդ հիմքերը ինքնամոռաց քանդողների ջրաղացի ջուրը կտրելու համար:Հարգանքներս.Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ.Է.Մարտիրոսյան»»:

Լրահոս

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը
Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան
Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup
Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ