Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՏԿԵ նախարարն ամփոփել է Սյունիք կատարած եռօրյա այցը


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը:Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր:

Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, կառուցվում են մայթեր, հենապատեր։Այնուհետև ծանոթացանք Մ-12 – Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10․1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է 2.3 միլիարդ դրամ:

Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են. նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում, վերանորոգում և ճանապարհի կահավորում։

Ներքին Խնձորեսկում հանդիպել եմ նաև բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը:Այցելել եմ նաև Տեղ բնակավայր, որտեղ ծանոթացել եմ պետական բյուջեից 16 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվող տների շինաշխատանքների ընթացքին:

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղում հետևել եմ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի՝ Տրանշ 4 – Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի և թունելի կառուցման աշխատանքներին:

Այս պահին ակտիվ շինարարություն է իրականացվում:

Աշխատանքներում ընդգրկված է շուրջ 240 աշխատակից և 142 միավոր տեխնիկա։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ II տեխնիկական կարգի (80 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) ճանապարհահատվածի վերակառուցումը, ինչպես նաև կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։

Մեղրի համայնքում ևս հետևել եմ մի շարք աշխատանքների կատարման ընթացքին:Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել ենք Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ 13․1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման շինհրապարակ, հետևել Նռնաձոր բնակավայրի նոր մանկապարտեզի կառուցման, բնակավայրում տների կառուցման աշխատանքների ընթացքին։

Այցելել ենք Նռնաձորի գյուղատնտեսական կոոպերատիվ, որտեղ հիմնվել են նռան և արքայանարնջի այգիներ, ծանոթացել ենք կոոպերատիվի գործունեությանը։

Նռնաձոր բնակավայրում հանդիպել ենք բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել բնակիչների հարցերին։

Բոլոր շինհրապարակներում զրուցել եմ շինարարների հետ, ուսումնասիրել եմ շինարարական օբյեկտների նախագծային լուծումները, տվել հանձնարարականներ՝ աշխատանքները կատարել բարձր որակով և հետևել օրացուցային գրաֆիկի պահպանմանը»։

Լրահոս

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը
Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել
Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան
Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է
Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)
Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում

Լրացուցիչ նորություններ

...

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)

Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»

«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ Իրավունք

ԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ

«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»

Փողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման

Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավ

ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում. պատգամավոր

Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին

Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան

Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները