Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արտաքին առևտրի ծավալների էական կրճատում կլինի նաև հաջորդ ամիսների ընթացքում․ տնտեսագետ


Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր ալիքում վերլուծել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները.«2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով, այդ աճը հիմնականում ապահովել են շինարարությունը(11,6%) և առևտուրը(9,6%):

Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը իր բացասական ազդեցություն է թողել արդյունաբերության(-10,4%) և արտաքին առևտրաշրջանառության(-40%) ծավալների վրա: Արտաքին առևտրի ծավալների էական կրճատում կլինի նաև հաջորդ ամիսների ընթացքում, ինչը այլ հավասար պայմաններում իր բացասական ազդեցություն կթողնի փոխարժեքի շուկայի վրա:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ 2025 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 45.3%-ով(նման մտահոգիչ ցուցանիշ վերջին տասնամյակում չի գրանցվել). անկում են գրանցել տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում` արդյունաբերությունը` -41,3%, շինարարությունը` -86,3%, առևտուրը` -51,8%, ծառայությունները` 19,7%:

  Շինարարության և ֆինանսական ծառայությունների անկումը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ, որը հաջորդ ամիսների ընթացքուն էլ ավելի կխորանա:

2025 թվականի տնտեսական ցուցանիշները անհնար է լինելու հասնել առանց նոր աճի գործոնների, իրավիճակը չի փրկի նաև Ամուլսարի հանքավայրի հապշտապ, առանց բավարար հիմնավորվածության շահագործումը:

Միջին անվանական աշխատավարձը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 21,3 տոկոսով. նվազել են և մասնավոր, և պետական հատվածների աշխատողների աշխատավարձերը, ինչը կարող է պայմանավորված լինել դեկտեմբեր ամսին տրվող առատ պարգևավճարների, հավելավճարների հետ:

Հիմնականում դրամի արժևորմամբ, ներկրումների աճով պայմանավորված գնաճը գտնվում է ցածր մակարդակի վրա` 1,7%, որը բացասական ազդեցություն է թողնում տեղական արտադրության վրա»

Լրահոս

Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին
Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում
90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. Փաշինյան
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել
«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը
«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել
«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ
Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա
COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է
Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով
Ռուսաստանը հայտնվել է պարենամթերքի խոշորագույն մատակարարների քսանյակում. Պուտին
Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը
Պաշտպանության նախարարը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան
Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել

Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 23-ին

Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին

Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ

Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 977 տոննա քաշով

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի տարանցիկ բեռների նոր խմբաքանակ

Brent տեսակի նավթի գինը մնացել է կայուն՝ մեկ բարելի դիմաց $95,5 մակարդակում

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ

Շաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 24-ի դրությամբ