Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ

Այս տարվա օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ լյուքսեմբուրգյան AGE S.A. ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել վրացական Terabank-ի բաժնետոմսերը գնելու վերաբերյալ։ Նույն գործարքի շրջանակում նախատեսվում է նաև Թբիլիսիի «Biltmore» հյուրանոցի ձեռքբերումը։ AGE S.A.-ն «Արինս Գրուպի» ֆինանսական էկոհամակարգի մաս է, որի կազմում գործում է նաև հայկական «Արդշինբանկ» ԲԲԸ-ն։ Գործարքը ներկայացվում է որպես խմբի միջազգային ընդլայնման հերթական քայլ։

 Ըստ հրապարակված տվյալների՝ Terabank-ն ակտիվների ծավալով Վրաստանի վեցերորդ խոշոր բանկն է։ 2026 թվականի հուլիսի դրությամբ բանկի համախառն ակտիվները կազմել են 2,27 միլիարդ լարի՝ շուրջ 316 միլիարդ դրամ։ Իսկ «Biltmore Tbilisi» հյուրանոցի հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 29,4 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշները, սակայն, չեն արտացոլում ակտիվների ձեռքբերման գինը։ Այսպիսով՝ «Արդշինբանկի» հետ նույն խմբում ընդգրկված ընկերությունը նախատեսում է խոշոր ակտիվներ ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս։ 

Այս գործարքի համատեքստում կրկին առաջ է գալիս տարիներ շարունակ մամուլում շրջանառվող հարցը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Արդշինբանկի» միջև ենթադրյալ կապերի վերաբերյալ։ Բանկի խորհրդի նախագահն ու վերջնական շահառուն Կարեն Սաֆարյանն է, որի և Ռոբերտ Քոչարյանի միջև, ըստ շրջանառվող լուրերի, առկա են սերտ անձնական հարաբերություններ։ 

Այս ամենին զուգահեռ, Euromedia24-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակով և իր նկատմամբ իրականացվող ճնշումներով պայմանավորված, փորձում է իր կապիտալն ու բիզնես շահերը տեղափոխել արտերկիր։ Այդ համատեքստում առաջ է քաշվում նաև վարկած, թե վրացական ակտիվների ձեռքբերումը կարող է առնչություն ունենալ նման գործընթացի հետ։ Այս տեղեկությունները ճշտելու  նպատակով, Euromedia24-ը գրավոր հարցում է ուղարկել «Արդշինբանկ» ԲԲԸ-ին։ Ի պատասխան մեր հարցման՝ բանկը հայտնել է․ 

«Արդշինբանկը բազմիցս պաշտոնապես հերքել է մամուլում շրջանառվող նմանաբովանդակ տեղեկատվությունը, Ձեզ ենք ներկայացնում Բանկի պաշտոնական կայքում 2018 և 2020 թվականին հրապարակված հերքման հղումները։ Այս տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է տրամադրել ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայից համապատասխան տեղեկանք Բանկի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ»։

 Euromedia24-ին հետաքրքրող հաջորդ հարցը կապիտալի ծագումն է․ որտեղի՞ց են փոխանցվել կամ փոխանցվելու գործարքի ֆինանսավորման միջոցները։ Դրանք Հայաստանում վաստակած գումարնե՞ր են, թե՞ արտերկրում գործող ձեռնարկությունների միջոցներ, որոնք, հնարավոր է, պատկանում են պարոն Սաֆարյանին։ Եթե խոսքը Հայաստանում ձևավորված և երկրից դուրս ուղղվող կապիտալի մասին է, ապա «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանին ուղղված հարցը մնում է բաց․ որքանո՞վ է հիմնավորված երկրի համար այս բարդ իրավիճակում նման ծավալի ներդրում կատարել Վրաստանում՝ նպաստելով հարևան երկրի տնտեսության զարգացմանը, երբ սեփական երկրի տնտեսությունն ինքն ունի ներդրումների կարիք։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները Euromedia24-ը կփորձի առաջիկայում ստանալ Կարեն Սաֆարյանից։

Լրահոս

Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ
ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը
Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ
Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը
Քուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը
Թրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»
Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»
Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը
«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ
«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել
Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Լրացուցիչ նորություններ

...

Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ

Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ

Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին

Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը

Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ

Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբ

Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 23-ին

Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին

Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ

Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 977 տոննա քաշով

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի տարանցիկ բեռների նոր խմբաքանակ

Brent տեսակի նավթի գինը մնացել է կայուն՝ մեկ բարելի դիմաց $95,5 մակարդակում

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով