Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գոյացությունը չարորակ էր և շատ ագրեսիվ տարբերակ, բայց ես այն բախտավորներից եմ, որ հասցրեց ազատվել խնդրից․ Սյունե Սևադա

Արձակագիր, լրագրող, բլոգեր Սյունե Սևադան Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Լավ լուրեր կան, որ մի քիչ դառը նստվածքով են գալիս, իմ դեպքում էլ էդպես եղավ։ Հյուսվածքաբանական հետազոտության պատասխանները եկան. գոյացությունը չարորակ էր, որ ավելի անսպասելի էր՝ շատ ագրեսիվ տարբերակ։ Բայց, հավատալով բժշկիս, այստեղ բոլոր վատ լուրերն ավարտվում են, որովհետև ես այն բախտավորներից եմ, որ հասցրեց ազատվել խնդրից առանց լիմֆատիկ հանգույցների ախտահարման։ Հետո, գոյացության դիրքի հարցում ևս բախտավոր էի, որովհետև երիկամի վրա էր, ոչ՝ ներսում, երիկամից ախտահարվել էր մոտ մեկ սանտիմետր, միայն այդքանն է մասնահատվել, և գոյացությունը հեռացվել է ամբողջական, փոշեհատիկ անգամ չի մնացել։ Եվ ամենակարևորը՝ չարորակ գոյացության հիմքում կիստան է, ոչ թե՝ երիկամի հյուսվածքները, հետևաբար կարող ենք եզրակացնել, որ այս ամենի կրկնվելու հավանականությունը զրոյին մոտ է։
 
Կարերս քանդելու օրն իմացա պատասխանը՝ չնայած մինչև վերջին վայրկյանը երիկամիս քարի չափ փոքր, բայց ամուր հույս ունեի, որ գուցե բարորակ լինի։ Երբ արդեն տուն էինք վերադառնում, շփոթված էի։ Հետո մեքենայից նայում էի երկնքին ու հիշեցի, որ վիրահատության երկրորդ օրվանից սկսած, հենց սկսեցի քայլել, ես շպարվել եմ, սիրունացել, ձեռքս բռնել իմ դրենաժը, որի անունը դրել էի «Շանելի սումըչկա», և ճեմում էի հարկի միջանցքով մի քիչ կռացած, դանդաղ, բայց շատ համառորեն։ Ես այդ օրերի մեջ այնքան ուժեղ եմ եղել, որ հիմա, երբ ամեն բան արդեն իրոք ավարտվել է, թուլանալ չի կարելի։ Ճիշտն ասած՝ անգամ ժամանակավրեպ է։ Եղավ, փրկվեցի, անցավ։ Այս օրերի քաղցր դառնությունը դեռ շատ ինձ կփոխի, բայց սա հետոյի մարսելիք է։
 
Երբ բժիշկն ասում էր՝ սա շատ լավ լուր է, որևէ կերպ չէի կարողանում ընկալել։ Հիմա շատ դանդաղ սկսում եմ գիտակցել՝ ինչ է կատարվել հետս, ինչի միջով եմ անցել ու ինչ աստվածային կատարյալ ու անթերի սցենարով եմ ես փրկվել։ Մաման հասցրել էր ինձ տնեցիների համար նկարել, երբ պատրաստվում էի իմ Շանելի սումըչկայով գնալ միջանցքում քայլելու։ Նայում եմ ֆոտոյին ու դեռ չեմ հավատում, որ այս ամենն անցյալում է։ Հիմա տանն եմ, արդեն առանց կարերի, ուժերս օրեցօր վերականգնվում են։ Ամեն բան ավարտված է, մնում է երեքից վեց ամիսը մեկ պրոֆիլակտիկ ԿՏ անցնել, անհարմարություններից միայն սա կմնա։
 
Գրում եմ, որովհետև շատ կուզեմ իմ օրինակն ու պատմությունը ստիպեն ձեզ հոգ տանել սեփական առողջության մասին, թող դառնա բարի ու նուրբ հիշեցում՝ սեփական հոգուն ու մարմնին խնամքով վերաբերվելու համար։ Հավատացեք, երբ կյանքում հայտնվում ես մի իրավիճակում, երբ կոշիկ հագնելու համար քեզ օգնություն է պետք, օրերին ու ապրելիքին բացարձակ այլ կերպ ես սկսում վերաբերվել։ Չեմ ուզի՝ երբևէ սրանում համոզվեք սեփական մաշկի վրա։ Եկեք ուղղակի հավատացեք ինձ։ Հետո բացեք պատուհանը, մի քանի կում շնչեք սառը օդից ու հիշեք, որ կյանքից ավելի թանկ նվեր չկա։ Չկա ու չի լինելու։
Իմ կյանքի գարունը սկսենք մարտի մեկով։ Ու իմ նոր կյանքի ամեն օրվա մեջ ես սիրով ու շնորհակալությամբ եմ հիշելու բժշկիս՝ Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան-ին, որ կանգնած էր անթերի գծած սցենարի գլխավոր դերում։
 
Մի քիչ դառնոտ լավ նորությամբ, բայց ուրախությամբ, որ ես ապրում եմ, ես կամ։ Եվ սա հրաշալի է:)))»։

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել