Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$586.09

BTC

$83613

ADA

$0.628893

ETH

$2206.71

SOL

$145.16

-4 °

Yerevan

0 °

Moscow

20 °

Dubai

7 °

London

7 °

Beijing

6 °

Brussels

19 °

Rome

14 °

Madrid

BNB

$586.09

BTC

$83613

ADA

$0.628893

ETH

$2206.71

SOL

$145.16

-4 °

Yerevan

0 °

Moscow

20 °

Dubai

7 °

London

7 °

Beijing

6 °

Brussels

19 °

Rome

14 °

Madrid

ՄԻԵԴ-ի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի դատավարությունում խախտումների, առողջության վատթարացման վրա

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաև մի շարք այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջպետական գանգատներ են ներկայացվել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և՛ Արդարադատության միջազգային դատարան։

2025 թվականի հունվար ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին:

Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. փետրվարի 27-ին ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում: Միաժամանակ, Դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն:

Վերոնշյալի համատեքստում հիշեցնում ենք, որ այս պահին ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի, դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը:

Շարունակում է նաև ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։ Միաժամանակ, իր 2022թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել և ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հանձնառությունն՝ ապահովելու 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված վերոնշյալ պարտավորությունների կատարումը Ադրբեջանում պահվող ցանկացած հայազգի անձի նկատմամբ:

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

ՀՀ-ում ապաստանի հայց է ներկայացրել 665 անձ
Թրամփը Զելենսկիին ասել է, որ առանց ԱՄՆ-ի ինքը հաղթաթուղթ չունի Ուկրաինայի բանակցություններում
ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ
ՀՖՖ-ն դատապարտում է երկրպագուների վարքագիծը «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ժամանակ
Մահվան ելքով պատահար՝ Երևան-Արմավիր ճանապարհին
Երբևէ չեմ տեսել, որ ցուցադրական որևէ նախագահի այսպես ծաղրեն ու ստորացնեն․ Վարուժան Գեղամյան
Կարևոր
Ոչ ոք չի վերադառնա Ուկրաինայում պատերազմը վերսկսելու համար. Թրամփ
Ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, շունը հաչում է, քարավանը՝ գնում․ Գևորգ Պապոյան
Reuters. Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի չափազանց շատ զենք ուղարկել Ուկրաինա
ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարայի» անցակետում այսօրվանից կվերահսկեն ՀՀ Սահմանապահ զորքերը
Թրամփը Զելենսկուն կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը
Ռուբեն Վարդանյանը՝ բեմադրված դատավարության և խոշտանգումների զոհ (տեսանյութ)
Օջալանին խաբեցին. քրդերի զինված պայքարը Հայաստանի պատմական հողերում «շատ լավ վիճակում է» (տեսանյութ)
Անգամ դրսի աչքով է երևում, որ Հայաստանը գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին է․ Արմեն Աշոտյան
Մարտի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով
Սերբիայի փոխվարչապետը մեկնաբանում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը
Հրատապ հավաք Ռուբեն Վարդանյանի խնդրով (տեսանյութ)
Ավտովթարի հետևանքով 40 մեքենա էր խցանվել
Իշխանությունը վախենում է, որ Արցախի ղեկավարների վերադարձը զարթոնք կառաջացնի․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ը համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի նոր դեսպանի նշանակման համար

Լրացուցիչ նորություններ

...

Ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, շունը հաչում է, քարավանը՝ գնում․ Գևորգ Պապոյան

Ռուբեն Վարդանյանը՝ բեմադրված դատավարության և խոշտանգումների զոհ (տեսանյութ)

Օջալանին խաբեցին. քրդերի զինված պայքարը Հայաստանի պատմական հողերում «շատ լավ վիճակում է» (տեսանյութ)

Անգամ դրսի աչքով է երևում, որ Հայաստանը գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին է․ Արմեն Աշոտյան

Հրատապ հավաք Ռուբեն Վարդանյանի խնդրով (տեսանյութ)

Իշխանությունը վախենում է, որ Արցախի ղեկավարների վերադարձը զարթոնք կառաջացնի․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Դեսպանը հիշեցրել է Ալմաթիի սկզբունքները. Ֆրանսիայի դեսպանության պատասխանը Euromedia24-ին (տեսանյութ)

ԵՄ-ին ինտեգրումը և ԵԱՏՄ-ում լինելն անհամատեղելի են և իրար բացառող. Արման Եղոյան (տեսանյութ)

Ինչ պիտի անի Անահիտ Մանասյանը, որ չի անում (տեսանյութ)

Բաքուն արձագանքել է գերիների վերաբերյալ երևանյան բողոքի ակցիաներին

ԱԽ քարտուղարը՝ գերիների մասին (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Մենք անընդունելի ենք համարում ԵՄ առաքելության դեմ տարվող կեղծ քարոզչությունը և շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը առաքելության հետ. ԱԽ քարտուղար

Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների նկարները շատ ծանր տպավորություն են թողել. ջանքեր գործադրում ենք, որ վերադառնան Հայաստան. Արմեն Գրիգորյան

Պետք է Բաքվից պահանջել անհապաղ ազատ արձակել գերեվարված հայերին. Արցախի ՄԻՊ

2024 թ. արդյունքներով ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5,9%-ով․ Փաշինյան

Ինչ են քննարկել Լիլիթ Մակունցն ու Բրայան Մասթին (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում (տեսանյութ)

Փաշինյանը թող պատասխանի՝ գերիների հարցով Ալիևին վաթսափով նամակ ուղարկե՞լ է․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

Եթե Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները Բաքվում գերի են, Նիկոլ Փաշինյանը և մյուս ՔՊ-ականները Բաքվի ստրուկներն են. Առաքելյան