Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գնա տուն, քեզ էլ կսպանեն․ հայ կնոջ վկայությունը՝ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ներկայացրել է Էմմա Սարգսյանի վկայությունը՝ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ․
 
«Մութը, որ ընկավ սկսեցին էլ խանութ, էլ կրպակ, էլ ինչ, ջար­դում են, փշրում են: Հաջորդ օրը… որ մթնեց, սկսեցին մեր թաղամասում ինչքան հայի տներ կա, մտնում են իրերը թափում են փողոցը, տան իրերը…միլիցեքն էլ կանգնած ոչ մի խոսք, ոչ մի բառ: Մի անգամ ասեն, «խի՞ եք ըդենց անում», կամ…Մի հատ մեծահասակ մարդ էլ, ուրեմն էս մեր շենքն ա, էս էլ՝ էս մի շենքն ա, արանքում փողոց ա: Էդ շենքից թափեցին, թափեցին եղածը, վերջումն էլ սառնարանը դրին մի մարդու, էդ մարդին խփել են ընկել ա, սառնարանը դրին վրեն: Ընենց ա գոռում, ընենց ա գոռում: Հայ էր: Անունը չեմ իմանում, դե փողոցի էն կողմն էր… Հետո էս շենքից պրծան, էս բնակարանից պրծան, մտան մի ուրիշ բնակարան, էլի հայի բնակարան ա: Դրանք էլ թափեցին: Էդ միլիցեքը հայաթից գոռում են հիմա. 

«Ինչի՞ չեք վառում իրերը, ինչի՞ չեք վառում»: Ես էլ պատուհանից նայում եմ…էրկու ախպեր սպանեցին մեր բակում: Անունները դրանց գիտեմ, որովհետև իմ երեխաների ընկերներն են, մեկը` Ավանեսյան Ալբերտ ա, մեկն էլ Ավանեսյան ոնց որ Վալերիկ էր…Դրանց սպանել են: Ես տեսա: Ես դա տեսա: Ուրեմն մտել են դրանց տուն, կլինեն մի երկու հարյուր հոգի ջահելներ: Դուռը ջարդել են, մտել ներս: Տունն էլ հարուստ էր, ապրանք կար մեջը: Տղաներից մեկը փախավ, էն մեկին բռնեցին: Էն մեկին բռնեցին ու…սպանեցին, կացնով խփեցին, սպանեցին հենց բակում: էդ մեկն ընկավ, մյուսի հետևից վազեցին, էդ էլ բռնեցին, բերին: Դրան էլ սպանեցին…Գիշեր էր արդեն, ժամը մեկն էր, ամուսինս էլ չէր եկել: Ես իջա բակ: Մեր վերևի հարևանի տղան, երիտասարդ մի տղա է, իջավ, ասում է «մորաքույր, ի՞նչ ես եկել ստեղ, գնա տուն, կգան քեզ կսպանեն»: 

Ասեցի «բա, Շահենը /ամուսինը/ դեռ չի եկել աշխատանքից»: Ասեց «Դու գնա տուն, քեզ էս րոպեիս սպանելու են»: Ինքը ասեց ու գնաց էն տղոց մոտ, ում սպանել են: Գնաց, ուրեմն սենց օջախ են վառել դրանք, էն չոփերը, չոփերը հավաքել վառել են: Կրակ են վառել, որ դիակը վառվի: Գնաց էդ սպանվածների մոտ, դե երեխեք են եղել էն ժամանակ, ինչ էին իմանում հայը ինչ ա, թուրքը ինչ ա, միասին խաղացել են էլի: 

Ուզում ա հանգցնի կրակը, էդ թուրքերից մեկը գոռաց, ասեց «Էս րոպեիս քո դիակն էլ կդնեմ դրա կողը, հանգցնում ես, որ չվառվի՞»: Վերջը էդ տղան վախելուց, ջանը քաղցր ա, էդ տղան վախելուց եկավ, եկավ ինձ ասեց «գնա տուն, դու գնա մեր տուն։ Գիշերը ինչ էին անում, վաաա~~յ…հիվանդանոցում: Եկել էդպես շրջապատել են, դուրսը շարվել` շըխկ, շըխկ…ուզում են ջարդել մտնեն, որ տեսնեն ներսում հայ կա՞: Բժիշկներն ասում են «այ մարդ, հայ չկա այստեղ, հայ որտեղի՞ց է»: «Չէ, -ասում են,- պիտի մենք մտնենք տենսնենք, եթե չկա,- ասում են, -կթողնենք կգնանք: Հիմա գնում ենք մորգը վառենք, որ էդ դիակները սաղ վառվեն ընդեղ»։

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել