Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու, Պահքն օրենքով չէ, որ պահում են». Տեր Եսայի քահանա Արթենյան


Մեծ Պահքը կտևի 48 օր, մինչև Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը:Ի՞նչ է կարելի ուտել կամ ի՞նչ պետք չէ ուտել, ի՞նչ պիտի անենք ու ինչի՞ց հեռու մնանք։ Անվերջանալի արգելքների, չի կարելիների ցանկը թվում է չափազանց բարդ, անհաղթահարելի, բայց մի՞թե Պահք ուտել, չուտելու մասին է:Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ ամեն բան ավելի պարզ է, Պահքն օրենքով չէ, որ պահում են։ Մենք կրկին մոռանում ենք կարևորի մասին։

Վերադարձե՛ք դեպի Աստված

Պահքի պատվիրանը մարդուն տրվել է դեռևս դրախտում, սակայն Ադամը խաբվեց սատանայից, կերավ արգելված պտուղը, զրկվեց շնորհներից, վտարվեց դրախտից:Ի՞նչ է կարելի, ի՞նչ՝ ոչ. հարցի պատասխանը փորձում ենք գտնել Պահքի ողջ ընթացքում՝ հաճախ անտեսելով բուն գաղափարը, մինչդեռ պահեցողությունը միջոց է՝ մեր հայացքը դեպի Աստված ուղղելու: Այն հնարավորություն է Աստծո հետ հաշտվելու, ընդգծում է քահանան.

«Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու: Դեպի Տերը տանող բոլոր ճանապարհներն ընդունելի են: Ամեն մարդ կարող է ունենալ տարբեր զգացումներ, մոտեցումներ: Կարևորը վերադարձե՛ք դեպի Աստված, հայացքով դարձեք դեպի Աստված: Նա ձեզ կառաջնորդի»:Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության ու ապաշխարության շրջանը: Մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:Այս ընթացքում պետք է հրաժարվենք կենդանական ծագում ունեցող սննդից, մոլություններից: Փորձենք չստել, չհայհոյել, մաքրել մեր մտքերը: Զղջանք մեր մեղքերի համար, ապաշխարենք, այցելենք եկեղեցի, բարիք գործենք ու պատրաստվենք դիմավորել Քրիստոսի Հարության տոնը: Այս կանոները նշվում են ամեն տարի, բայց զուգահեռ որքան կարևոր է, որ անկեղծ լինենք։

Ամեն բան չլինի ձևական: Քահանայի խոսքով՝ Պահքն իմաստավորվում է այն պահից, երբ հասկանում ենք, որ կարիք ունենք մեր կյանքում Աստծո ներկայության, նրա հանդեպ սերը զորացնելու.«Աստծո խոսքը պիտի լինի մեզ առաջնորդող, Աստծո խոսքով մենք պետք է կարողանանք զորանալ մեր հավատքի, պահեցողության մեջ: Տիրոջ խոսքով պետք է կարողանանք սրբագրել մեր կյանքը»:

Տեր Եսային նշում է՝ այդ ձգտումը պետք է լինի ոչ թե միայն 48 օրերի ընթացքում, այլ դառնա մեր ամենօրյա պայքարը։Մենք մեզ շրջապատող աշխարհը աղոտ ենք տեսնում լույսի բացակայության պատճառով: Խավարը մեզ խանգարում է, բայց եթե բացենք մեր հոգու դուռը Լույսի առջև, ամեն բան պարզ կլինի:

«Պատրա՞ստ ենք գիտակցել, որ հեռացել ենք Աստծուց: Մարդու կյանքը, առանց աստվածային սիրո, իմաստազրկվում է»,- նշում է Տեր Եսային:Ստացվում է՝ Պահքն աղոթքի, ողորմածության ու սննդի պահեցողության համադրություն է:

Հրաժարվում ենք կենդանական ծագումով ուտելիքներից, աղոթում ենք ու ապրում ողորմությամբ:

«Պահքը վերականգնում է մարդու կապը շրջապատող իրականության հետ։ Աղոթքը մեր կապն է Աստծո հետ: Ողորմածությունը՝ մարդկանց սիրելը, կարեկից լինելը, օգնելը, քաղցր խոսք ասելը, մեր կապն է մարդկանց հետ:

Պահեցողությունը մեր կապն է բնության հետ»: Բացի արգելքներից, Մեծ Պահքի ընթացքում կարևոր է մասնակցել Ս. Պատարագներին, ժամերգություններին:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է.«Երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:17-18):

Մեծ Պահքին հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ ու ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի կարևոր իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ, Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումն ու Հարությունը։

Մեր երկիրը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի  կարիքը

Տեր Եսային հույս ունի՝ այս տարվա Պահքն առիթ կլինի, որ մենք վերագտնենք մեր կապը նաև հայրենիքի հետ, սովորենք իրար լսել, սիրել ու վերջապես համախմբվենք։«Մեր ժողովուրդն այսօր ապրում է ծանր շրջան:

Մարդիկ բաժանված են խմբերի: Շատ են բաժանումները: Հստակ է մի բան՝ մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է պահենք մեր դիմագիծը, ինքնությունը: Հայրենիքը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի  կարիքը»:

Հոգևորականը նկատել է՝ շարունակ փախչում ենք իրականությունից, բայց եթե ուզում ենք իրավիճակը փոխել, պետք է իրականության հետ հաշվի նստենք: Մենք պետք է ապրենք ոչ թե անցյալում կամ ապագայում, այլ հենց այս պահին։ Գործենք, դառնանք մեր կյանքի տերը։ 

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել