Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ահա, թե ինչո՞ւ էր 2020-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Էրդողանն ասում. «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց». Շարմազանով


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց։

Հանրահայտ փաստ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ծրագրված էր մինչ Առաջին աշխարհամարտը։

Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստագրական նյութեր ու մասնավորապես 1911-ի Սալոնիկի ժողովի հայտնի որոշումը։ Երիտթուրքերի ծրագրի առաջին փուլում նախատեսված էր հայկական տարրի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում,իսկ հաջորդ փուլում բնաջնջումը պետք է իրականացվեր նաեւ Արեւելյան Հայաստանում ու մասնավորապես Արցախում եւ Նախիջեւանում։

Այս խնդրին մանրամասն անդրադարձ է կատարել դոկտոր Հայկ Դեմոյանն իր «Турция и Карабахский конфликт» աշխատության մեջ։Դեռեւս 1919-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշման մեջ նշվում էր,որ «թուրքական կառավարությունը նպատակային ուզում է ոչնչացնել հայ ժողովրդին»/Congressional Records, Vol. LVII, рр. 3483-3484, цитата по А. М. Погосян, Карсская область в составе России, Ереван, Айастан, 1983, с. 223./:

Երիտթուրքերի պարագլուխներից դոկտոր Նազիմը նշում էր. «Հայերին պետք է ոչնչացնել արմատապես։ Հիմա պատերազմ է ու ավելի հարմար պահ հայերին բնաջնջելու համար այլեւս չի լինելու»/Mevlan Zade Rifat. Turkiye inkilabinin ic yuzu, Halep, 1929, s. 89-93, цитата по изданию Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов, под ред. М. Г. Нерсисяна, Ереван, Айастан, 1983, сс. 408-412./:

Բրիտանացի նշանավոր պատմաբան Առնոլդ Թոյնբին նշում էր,որ հայերի բռնագաղթման ու բնաջնջման հիմնական պատճառ էր հանդիսանում Թուրքիայի ձգտումը կապ հաստատել Կովկասում ապրող թուրքական տարրի հետ։

Իսկ այդ նպատակին հասնելու հիմնական խոչընդոտը հենց հայերն էին /Arnold J. Toynbee. Armenian Atrocities. The Murder of a Nation, N.Y. 1975./:20-րդ դարի սկզբին երիտթուրքական կազմակերպություններն ակտիվ կապեր էին հաստատում Կովկասի թաթարների/թուրքերի/ հետ։

Այդ առումով արժանի է հիշատակման եդիտթուրքերի պարագլուխներից Բեհաեդդին Շաքիրի 1906-ին Փարիզում գրված գաղտնի նամակը «Կովկասի մուսուլման եղբայրներին»,որտեղ նշված է,որ «հայերը ձեր թշնամիներն են ու գլխավոր խոչընդոտը ռուսական լծից ազատագրվելու համար։

Պետք է քայլեր ձեռնարկել նրանց թուլացնելու համար»/A.B. Kuran. Inkilap tarihimiz ve Ittihad ve Terakki, Istanbul, 1948, 85. 214-215, цитата по Айказн Казарян. Цехаспан турок, Бейрут, 1968, ее. 353-354. (на арм. яз). M. Sukru Hanioglu. preparation for a Revolution. The Young Turks, 1902-1908, Oxford University Press, 2001, рр. 158, 422-423./:Թուրքերն երիտթուրքական պրոպագանդայի կենտրոն որոշեցին դարձնել Շուշի քաղաքը։ Այդ պահից սկսած Արցախն ու արցախահայությունը դարձան թուրք-թաթարական գլխավոր թիրախներից մ՚եկը Կովկասում։

Հարկ է նշել, որ պանթուրքիզմի համար Հայաստանը համարվում էր գլխավոր աշխարհագրական խոչընդոտը թուրքական աշխարհի միավորման համար։ /Michael P. Croissant. The Armenia-Azerbaijan Conflict, р.8/:Ինչպես տենում ենք, նույնիսկ 110 տարի անց Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն այս ուղղությամբ չեն փոխվել։ Առաջին աշխարհամարտի սկսելուց հետո երիտթուրքերը ձեռնամուխ եղան իրենց պանթուրքիստական պլանների իրագործմանը՝ հայ ժողովրդի դեմ իրականացնելով ցեղասպանություն։

1914-ի հոկտեմբերի 31-ին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան հանձնարարում է թուրքական 3-րդ բանակային կոդպուսի հրամանատար Իզզեթ-փաշային նախաձեռնել ռազմական օպերացիա ոչ միայն Բաքուն ու Դաղստանը,այլ նաեւ Արցախը գրավելու համար /Aydemir S. Suyn Arayan Adam, Istanbul, 1967, s. 160, цитата по изданию Г. Аветисян. К вопросу о «кавказском доме» и пантюркистских устремлениях, в «Этнические и региональные конфликты в Евразии», Кн. 1. Центральная Азия и Кавказ. - М: Весь Мир, 1997, с. 134./:Այն ժամանակ Էնվերի պլանի իրագործմանը խանգարեց թուրքերի պարտությունը Սարիղամիշում։ Սակայն պանթուրքիզմի ջատագովները չէին մոռացել Էնվերի պատգամը։

Նրանք չէին հրաժարվել իրենց նպատակից ու հարմար առիթի էին սպասում Արգախը գրավելու համար։

Հարմար առիթն ընձեռվեց 2018-ի Հայաստանում իշխանազավթումից, ինչպես նաեւ 2020-ի նիկոլիստական ռեժիմի կողմից բերված կապիտուլյացիայի եւ 2023-ի Արցախի հայաթափումից հետո։

Ահա, թե ինչո՞ւ էր 2020-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Էրդողանն ասում. «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»։

Սա ասում եմ նրանց համար,ովքեր դեռ հիմարաբար կարծում են, թե պանթուրքիզմի ծրագրերն այլեւս սպառնալիք չեն հայության համար։ Բայց «Էնվերի հոգին չէր փառավորվի», եթե չլիներ Փաշինյանն իր ապաշնորհ կառավարումով։

Ակնհայտ է, որ Էնվերի ու երիտթուրքերի ծրագրում միայն Արցախի գրավումը չէր։ Նրանց համար Հայաստանը մնում է «անիծյալ սեպ», որը բաժանում է թուրքական աշխարհը։

Ու քանի դեռ Հայաստանում իշխում են սեփական պատմությունն ուրացողներն ու թուրք-ադրբեջանական պահանջները կյանքի կոչողները,Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»։

Լրահոս

Ոչ մեկ իր խոսքի, իր քաղաքական հայացքների համար ՀՀ-ում չպիտի՛ բանտարկվի. Դանիելյան
Մարդկանց անտարբերությունը եւ լռությունը ծնում է քաղբանտարկյալներ. Արմեն Աշոտյան
Չարիքը պիտի պարտվի, այն չի կարող հաղթել արդարությանը. Քրիստինե Վարդանյանը ԱԺ-ում ընթերցեց Բագրատ սրբազանի ուղերձը
Մենք ունենք միայն 1 թիրախ, դա այս չարիքի իշխանությունն է. Սաղաթելյանի առաջարկը՝ ընդդիմադիրներին
Բջջայինին կարգավորումներ են ուղարկել և բանկային քարտից գողացել 5 մլն դրամ․ Քրեական նորություններ
Ինչպես են Բաքվի դպրոցում ստորացնում հային. աղմկահարույց տեսանյութի հետեւանքը. Նաիրա Զոհրաբյան
ՈՒՂԻՂ․ «Ազատե՛լ քաղբանտարկյալներին»․ ընդդիմադիր խմբակցությունները լսումներ են անցկացնում
Արգավանդում 25-ամյա վարորդը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի դարձել է մեքենաների ջարդի հեղինակ
Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալիս ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին
Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի
«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը
«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել
Տղամարդն այգում գտնվող տնակում մարիխուանա է պահել և օգտագործել
Ի՞նչ չպետք է պատրաստել Հրե ձիու տարում․ Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր ամանորյա սեղանը
Լույս չի լինելու․ հասցեներ
Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցելել է Ուկրաինա
Ավշար գյուղում բախվել են ավտոմեքենաներ. 5 քաղաքացի հոսպիտալացվել է
Երմակը մերժել է ԱՄՆ-ի 28 կետանոց ծրագիրը
Շտապ
Դիլիջանի անտառներում հրդեհաշիջմանը մասնակցում են 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ

Լրացուցիչ նորություններ

...

Դատապարտելի է Սբ․ Հակոբ եկեղեցում պատարագի ընթացքում Վեհափառի անվան միտումնավոր զեղչումը․ Տեր Աբրահամ

Երբ Սուրբ Սեղանի առջև չհիշատակվեց Վեհափառի անունը, դա դավաճանության լուռ ստորագրություն է. Տեր Օշին

Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում և ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սրբազանին

Եթե Կիրանցում այդքան լավ է , ինչու է աշակերտների թիվը նվազել. Ոսկան Սարգսյան

Հայաստանի հանդեպ բազմաշերտ թշնшմական քաղաքականության շրջանակներում «քարտեզը», «տեղանունը» և այլ «մանրուքներ» ուղիղ ցուցիչ են ոչ թե խաղաղության, այլ ընթացող հիբրիդային պшտերազմի․ Վարդան Ոսկանյան

Արդյո՞ք որևէ մեկն իսկապես հավատում է, որ Ադրբեջանն ի վիճակի է ապահովել որևէ ստորագրված համաձայնագիր․ Լապշին

Սա բացահայտ ու բացարձակ միահեծան բռնակալություն է․ Արթուր Խաչատրյան

«Ոչ ԶԱԳՍ-ով, ոչ էլ եկեղեցով ամուսնացած չես, ապօրինի զավակներ ունես, և դեռ մեղադրում ես Կաթողիկոսին. Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Տեր Եփրեմ

Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը․ Լևոն Ազիզյան

Ընտրողների ուղղորդում, կասկածելի կուտակումներ․ այս ամենը ձեզ չի փրկելու․ Սամվել Հակոբյան

«Ամեն տարի այս օրը միասին, բայց այսօր առանց Քեզ, Պապ ջան»․ Վալոդյա Գրիգորյանի ծննդյան օրն է․ աղջկա հուզիչ գրառումը

Առաջիկա օրերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի

Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ը՝ ՔՊ-ի քաղաքական հակակշիռ

Էջմիածնի Մեր հայրենակիցներն կարող են իրենց քվեով պաշտպանել Մայր Աթոռը․ Վահե Գրիգորյան

Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը պատահական միջադեպ չէր․ Արմեն Այվազյան

Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում, իսկ Սրբազանները հաստատակամ են․ Տիգրան Աբրահամյան

Իրանագետը ստուգաբանել է, թե ինչ է նշանակում Սևանա լճի՝ թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը

Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված Բագրատ Սրբազանի հարցադրումներից հետո` նման հարցաքննություն սպասելի էր. փաստաբան

Քաղաքական ո՞ր ուժերն ու գործիչներն են մեղավոր 44-օրյա պատերազմում Հայաստանի կործանարար պարտության համար․ քաղաքագետ

Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ կառավարությունը․ Արմեն Այվազյան