Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փազլը հավաքելով կարծես թե ավելի է ուրվագծվում, թե Սիրիայում տեղի ունեցածը «փոխանակման» ինչ տրամաբանություն կարող էր պարունակել». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Սուդանի արտգործնախարարը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ամեն ինչ պայմանավորվել են Սուդանում ռուսական ծովային ռազմաբազայի շինարարության վերաբերյալ:

Այդ մասին համաձայնագիրը Սուդանն ու Ռուսաստանը ստորագրել էին դեռեւս 2020 թվականին, սակայն բազայի շինարարությունն այսպես ասած կիսատ էր մնացել հետագայում՝ Սուդանում բախումների հետեւանքով:

Մի քանի օր առաջ, ի դեպ, անդրադարձել էի այդ թեմային։ Այդտեղ ներկայացրել եմ Սուդանում բախումների համառոտ նկարագրությունն ու նաեւ շեշտում էի, որ այնտեղ տեղի է ունեցել այսպես ասած ուժերի հարաբերակցության փոփոխություն՝ հօգուտ կառավարական ուժերի, որոնց աջակցում է Ռուսաստանը:

Սուդանն այդուհանդերձ դեմ էր արտահայտվում բազայի շինարարության շարունակությանը, քանի որ չէր ուզում խնդիրներ ունենալ Արեւմուտքի հետ: 

Այժմ, Լավրովի հետ համատեղ ասուլիսում փաստորեն հայտարարվում է ամեն ինչ համաձայնեցնելու մասին: Սա թերեւս հնարավոր է համարել նաեւ Պուտին-Թրամփը հաղորդակցության որոշակի արդյունք:Սուդանում ռուսական ռազմակայանը ըստ էության նշանակում է Ռուսաստանի ուժային ներկայություն Կարմիր ծովում, ինչը ստրատեգիական հարց է:

Այդ հանգամանքը Մոսկվային թույլ կտա ավելի վստահ լինել Սիրիայի ռազմակայանների հարցում: Մասնավորապես, դրանք պահպանելը ռուսների համար այլեւս չի ունենա այն ստրատեգիական նշանակությունը, որ կունենար Սուդանում ռազմակայանի բացակայության պարագայում:

Հավանաբար դա է նաեւ պատճառը, որ Պուտինը հենց Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո է առաջին անգամ խոսել Սիրիայի նախագահ Ալ Շարաայի հետ:

Այդ հեռախոսազրույցի առնչությամբ կարծիք էի հայտնել, որ դատելով Կրեմլի հաղորդագրությունից, Պուտինը կարծես թե Ալ Շարաային ակնարկել է, որ Ռուսաստանի հետ չաշխատելու դեպքում Սիրիայում կոունենա խնդիրներ: Ռուսներն ունեն այդ խնդիրները ստեղծելու հնարավորություն:

Սուդանի հարցում դիրքերի ամրացումը Պուտինին ըստ երեւույթին թույլ տվեց որոշակի ամրություն զգալ Սիրիայի նոր իշխանության հետ հարաբերության հարցում:

Փազլը հավաքելով կարծես թե ավելի է ուրվագծվում, թե Սիրիայում տեղի ունեցածը «փոխանակման» ինչ տրամաբանություն կարող էր պարունակել»:

Լրահոս

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի
Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
Հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին
Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Գիտնականները պարզել են, թե ինչպես է սուրճի օգտագործումը ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել (տեսանյութ)
ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել, թե ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. Բաբիշ
Ընդդիմությանը կիսելու են, հերթով «գլուխներն ուտեն». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
Լավրովը զարմացած է․ 34 մլն եվրո ԵՀ-ից՝ Հայաստանին (տեսանյութ)
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական լոգիստիկայի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Կալանավորումներից մինչև ընդդիմության համախմբում. քաղտեխնոլոգը` հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին

Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ընդդիմությանը կիսելու են, հերթով «գլուխներն ուտեն». Արմեն Մանվելյան (տեսանյութ)

Կալանավորումներից մինչև ընդդիմության համախմբում. քաղտեխնոլոգը` հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)

Միասնական հանդես գալու մասին կարող էին մինչև ընտրություններն ասել, մենք որևէ առաջարկ չենք ստացել (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք մամուլից. Գագիկ Ծառուկյանի հետ դեռ չենք քննարկել (տեսանյութ)

Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (տեսանյութ)

Այս պայքարը միայն ԲՀԿ-ի համար չէ, արդարությունը պիտի վերականգնենք. Տոնոյան

Շոկային կադրեր Մոսկվայից․ նավթի պահեստի կափարիչը հարվածից օդ է բարձրանում

ՍԴ-ում կան դատավորներ, որոնց մասնկացությունը դիմումի քննությանը անհնարին է. ովքեր են նրանք

Թող իրար փոր թափեն՝ գան իշխանության․ Սամվել Կարապետյանն ո՞վ ա, որ ես իր կողքին կանգնեմ. Աղազարյան

Իրանը անսպասելի որոշում է կայացրել. «Ուժեղ Հայաստանը» դիմել է ՍԴ

Բաքվից նոր հայտարարություն․ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձն անխուսափելի է

Իրանում կարծում են՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կմնան թղթի վրա, Թրամփը դրանք չի կատարի

Դիտավորյալ վրաերթ․ Մարիխուանայի մաքսանենգություն․ Գողացել են 35 ոսկյա զարդ

Օգոստոսի 8-ից հետո Ալիևն ավելի շատ է սկսել խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, քան երբևէ. Վարդանյան

Քոչարյան-Կարապետյան հանդիպման մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց կա առողջ քննարկում. Վարդանյան

Ինչ ուզենք՝ կանենք. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ-ում ջախջախելու ենք ընդդիմությանը. Արթուր Հովհաննիսյան