Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը 21-րդ դարի համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է։

Այս ոլորտի զարգացումը ոչ միայն ապահովում է տնտեսական աճ, այլև մեծացնում է երկրի մրցունակությունը, բարելավում կյանքի որակը և ստեղծում նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում։

Միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս մեծացնել երկրի պաշտպանունակությունը, բարձրացնել կրթության և կառավարման արդյունավետությունը և նպաստել միջազգային մրցունակությանը։ Իսկ այն պետությունները, որոնք մեծ ներդրումներ են անում այս ոլորտում, ունեն տնտեսական զարգացման առավել մեծ հեռանկարներ և ավելի կայուն քաղաքական ու սոցիալական համակարգեր։

Օրինակ՝ Էստոնիան և Իսրայելը հաջողությամբ զարգացրել են ՏՏ ոլորտը՝ այն դարձնելով տնտեսության հիմնական սյուներից մեկը։

ՏՏ ոլորտը Հայաստանում ևս հռչակվել է տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ Սակայն հռչակումները, կենացային ցանկություններն ու հայտարարություններն այլ են, իսկ այս ոլորտի իրական զարգացումն՝ այլ բան։

Օրինակ՝ Փաշինյանն իր պաշտոնավարման սկզբնական շրջանում հայտարարում էր, թե ՏՏ ոլորտի զարգացումն առաջնահերթություն է իր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար:

Ավելին, 2019 թվականի ապրիլի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նա նույնիսկ նման հայտարարություն արեց. «Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ հանքարդյունաբերության ոլորտում»:

Ճիշտ է՝ այս հայտարարությունից դեռ 10 տարի չի անցել, բայց արդեն 6 տարի անցել է, ու տրամաբանորեն պետք է որ արդեն խոշոր հարկատուների ցանկում ՏՏ ընկերությունների մասով առնվազն որոշ միտումներ արձանագրված լինեին։

Սակայն լրիվ հակառակ պատկերն ունենք:Եկեք նախ վերլուծենք, թե ինչ կառուցվածք ունի 2024 թվականի խոշոր հարկատուների ցանկը։ Ու որպեսզի շատ չխորանանք 1000 խոշոր հարկատուների ցանկի մանրամասների մեջ, դիտարկենք երեք տասնյակ հարկատուներին։ Եթե Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին նկատի չենք առնում, ապա առաջին 30 խոշոր հարկատուների ցանկում զուտ տեխնոլոգիական ընկերությունների թիվը չի անցնում... երկուսից, այսինքն՝ կազմում է Նիկոլ Փաշինյանի խոստացածի 10-20 տոկոսը։

Այսպիսի պատկերը ցույց է տալիս, որ ՏՏ ոլորտի ուղղությամբ իշխանությունների քաղաքականությունը լիովին տապալված է։ Իսկ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում միտված չեն զարգացում ապահովելուն և նորարարությունները խթանելուն։ Շատ դեպքերում էլ դրանք ոչ միայն թիրախային չեն, այլև ոչ արդյունավետ են։

Օրինակ՝ բյուջեի հաշվին մեծ աջակցություն ստանալուց հետո որոշ ընկերություններ ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այսինքն՝ բացակայում է նաև հաշվետվողականությունը, եթե ավելի խիստ գնահատականներ չտանք։

Բացի դրանից, ներդրումներ ներգրավելու և զարգացում ապահովելու տեսանկյունից ստեղծված չէ բարենպաստ միջավայր, և հատուկ խթանիչներ չեն գործում։ Դրա համար էլ նույնիսկ հայ գործարարներն ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները նախընտրում են իրենց նորարարական ընկերությունները և ստարտափերը գրանցել ԱՄՆ-ում, Հոնկոնգում և այլ վայրերում, քան Հայաստանում։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում դրսի ընկերություններին են սպասարկում, իսկ այդ դեպքում վերջնական տեխնոլոգիական արտադրանքը դժվար թե կարելի է համարել հայկական, քանի որ այն ավելացնում է այլ պետություններում ստացվող արդյունքը։

Ու քանի որ ՏՏ ոլորտում առկա իրավիճակը շատ է կախված դրսի շուկայից, դրամի արժևորումը դոլարի նկատմամբ ևս իր հետևանքն է ունենում՝ նվազեցնելով հայաստանյան ՏՏ ընկերությունների շահույթի մասնաբաժինը։

Արդյունքում նվազում են նաև նրանց վճարած հարկերը։ Առաջիկա 5 տարվա հեռանկարից չի երևում, որ տեխնոլոգիական ընկերությունների մասնաբաժինը խոշոր հարկատուների ցանկում կավելանա։ Նույնիսկ մասնագետներն են ընդգծում, որ գնալով իրավիճակը ոլորտում ավելի է բարդանում։

Lավ, եթե ՏՏ ոլորտը բյուջե մուտքագրվող միջոցների մասով մեծ դերակատարություն չի ունենում, ի՞նչ ոլորտների վրա է ընկնում բյուջեի ապահովումը։

Բնականաբար, առաջին հերթին հանքարդյունաբերության։ Պատահական չէ, որ տարիներ շարունակ առաջին խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն ամեն տարի ահռելի հարկային մուտք է ապահովում ու այս տեսանկյունից ուղղակի մրցակցությունից դուրս է։

Ավելին, կոմբինատը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի տնտեսության ողնաշարը բառի ամենաիսկական իմաստով: Եթե հանքարդյունաբերությունը հանում ենք, ապա առաջին 30 հարկատուների ցանկում ամենամեծ մասնաբաժինը կազմում են ներմուծողները՝ այդ թվում՝ տեխնոլոգիական արտադրանք ներմուծողները:

Ավելին, դրանցից երկուսը՝ «Մոբայլ Արմենիան» ու «Փրիթի ուեյը», լավագույն հնգյակում են: Սա ինքնին վկայում է Հայաստանի տնտեսության բացասական հաշվեկշռի ու ներմուծումից կախվածություն ունենալու մասին։ Ներմուծման հետ կապված հարկերն էլ կարող են տատանողական բնույթ կրել՝ կապված համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով։

Չնայած Փաշինյանը նշում էր, թե ներմուծման ոլորտում մոնոպոլիաները պետք է վերացվեն, բայց տեսնում ենք, որ այդ մոնոպոլիաները նույնությամբ մնացել են։

Իսկ վերջին տարիներին որոշ ապրանքների վերաարտահանման մասով Հայաստանը կարևոր դեր է ստանձնել, իսկ վերաարտահանում կազմակերպելու՝ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված հետագա դժվարությունները կարող են ազդել նաև պետբյուջե մուտքերի վրա։Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա այստեղ էլ բեռը հիմնականում ընկած է մի քանի ընկերությունների ուսերին։

Առաջին 30 հարկատուների ցանկում 5 հիմնական արտադրողներ են՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող երեք ընկերություն՝ «Գրանտ տոբակոն», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», «Սիգարոնը», մսամթերքի արտադրության ընդգծված առաջատար «Աթենքը», որը նաև Հայաստանի սննդամթերքի արտադրության առաջատարն է, և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Կոկա կոլան»։

Այստեղ պետք է նշել նաև «Գրանդ Քենդիին», որը միշտ երեսնյակում է եղել, սակայն 2024 թ. տվյալներով 31-րդ տեղում է։

Հավելենք, որ լավագույն երեսնյակում նաև հայաստանյան չորս բանկ է ու հեռահաղորդակցության ոլորտի երեք ընկերությունները, և պատկերն ամբողջական կդառնա:

Մի խոսքով, հենց միայն խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս կարելի է պատկերացում կազմել ոչ միայն տնտեսության առկա վիճակի և միտումների մասին, այլև այն մասին, թե ինչ հեռանկարներ կան առնվազն առաջիկա մի քանի տարվա համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Լրահոս

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի