Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավի ժամանակ:Թեմայի հետ կապված ուշագրավ վերլուծություն է կատարել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար նշելով, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար:

Ընթացիկ՝ 2024-2025 ֆինանսական տարվա սկզբի դրությամբ Հայաստանը գնել է հնդկական արտադրության 600 միլիոն դոլարի սպառազինություն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է հնդկական IADN լրատվականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներին։Հայաստանը մտադիր է Հնդկաստանից 78 միավոր հնդկական ATAGS (Advanced Toved Artillery Gun Sistem) տեսակի հրետանային համակարգ գնել:

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում Kalyani Strategic Systems Limited (KSL), Bharat Forge պաշտպանական ստորաբաժանման հետ 78 ժամանակակից քարշակվող հրետանային կայանքների (ATAGS) գնման շուրջ: Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքում և հարթավայրում։

«Հանրապետության հրապարակը» նշում է, որ բացի ռազմական կապերից, ՀՀ-ն խորացնում է Հնդկաստանի հետ կապերը նաև տնտեսական, տրանսպորտային ոլորտներում. «Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է ստեղծել լրացուցիչ առևտրային ճանապարհ` Եվրոպա և Ռուսաստան հնդկական ապրանքների արտահանման համար։ Վերջինս կանցնի Սև ծովով՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) զուգահեռաբար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը։

Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լավ տեղավորվում է Հնդկաստանի պլանների մեջ, քանի որ այդ երկիրը փնտրում է Սուեզի ջրանցքը շրջանցող լրացուցիչ միջանցքներ` Եվրոպա դուրս գալու համար՝ խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման բացասական հետևանքներից։Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում Հնդկաստանի աշխարհաքաղաքական հակառակորդ Պակիստանը խորացնում է ռազմաքաղաքական, տնտեսական կապերն Ադրբեջանի հետ։

Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից։ Հարավային Կովկասում ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքը, իսկ Երևանը դրան կարող է հակազդել Հայաստան-Իրան-Հնդկաստան դաշինքով։Պակիստան-Հնդկաստան մակարդակում տեղի է ունենում աշխարհաքաղաքական proxy war, որտեղ Իսլամաբադը հենվում է թուրքադրբեջանական տանդեմի վրա, իսկ Նյու-Դելին՝ Հայաստանի վրա։

Այսպիսով, թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց աջակցող Պակիստանին դիմագրավելու համար Հայաստանը խորացնում է ռազմական կապերը միջուկային տերություն Հնդկաստանի, ինչպես նաև էներգետիկ-տրանսպորտային կապերն Իրանի հետ»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ Հնդկաստանի և Իրանի համար նույնպես Մեծ Թուրանն ու թուրքական ազդեցության ուժեղացումն ազգային անվտանգության ու անգամ տարածքային ամբողջականության սպառնալիք են։

Լրահոս

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի