Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կան նախկիններ, որոնց գործերն անուրանալի են, և կան նախկիններ, որոնց գործերն աններելի են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

«Գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը թեպետ դեկտեմբերի 4-ին «Հրապարակին» տված հարցազրույցում հերքել էր իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը, սակայն երկու օր առաջ հանդես եկավ տեսաուղերձով եւ ասաց, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի թեկնածու:

Նա մեր հարցին` «Ձեր անունն էլ է շրջանառվում՝ որպես քաղաքապետի հնարավոր թեկնածուի», բառացիորեն պատասխանել էր. «Հազար բան են խոսում, ախմախ-ախմախ խոսում են: Ես ումի՞ց պետք է նման առաջարկ ստանայի, եթե որոշում կայացնողը ես եմ:

Ոչ մի կուսակցություն ինձ չի կարող ինչ-որ բան առաջարկել, քանի որ Գյումրու քաղաքապետի պաշտոնը եթե ցանկանում ես զբաղեցնել, ապա ինքդ պետք է ցանկանաս:

2018 թվականին էլ էր մի նման տխմարագույն թեզ շրջանառվել, որ ես իմ հայրական տուն եմ վերադարձել, որովհետեւ քաղաքապետ եմ ուզում դառնալ: Նման բան չկա, ես ոչ մի առաջարկ չեմ ստացել, ինձ չի էլ հետաքրքրում այդ հարցը»:

Այսինքն, որպես գյումրեցի՝ Ձեզ չի՞ հետաքրքրում քաղաքի ճակատագիրը՝ հարցրել էինք նրան։ «Եթե Հայաստանի ղեկավարը տիկտոկեր է, ինձ համար մեկ է, թե ով կղեկավարի Գյումրին»,- ասել էր ու հավելել. «Ես պատրանքների մեջ չեմ ապրում:

Գյումրիում արդեն եղել է իշխանազավթում: Ո՛չ հին ընտրությունն է ինձ հետաքրքիր եղել, ո՛չ էլ գալիք ընտրությունը: Մեր երկիրը տիկտոկերներ են ղեկավարում, դրանով ամեն ինչ ասված է: Ես ընտրություններին լուրջ չեմ վերաբերվում»:

Վերջին հայտարարությունից հետո մենք փորձեցինք կրկին զրուցել Ռուբեն Մխիթարյանի հետ, սակայն նա վերջին օրերին չի պատասխանում հեռախոսազանգերին:

Զրուցել ենք «Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ, որի ցուցակով Մխիթարյանը պատրաստվում է առաջադրվել:

- Պարոն Անդրեասյան, Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է: Ինչպե՞ս որոշեցիք նրան առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, թե՞ ինքն է նման ցանկություն հայտնել: - Նա է ցանկություն հայտնել, մենք էլ ոչ մի առարկություն չունենք իր հետ կապված, քանի որ առաջին օրվանից նկատել ենք իր շարժուձեւը: Շատերն ասում են` նախկին է եւ այլն, բայց, իմ կարծիքով, նախկիններ կան, որոնց գործերն անուրանալի են, սակայն կան նաեւ նախկիններ, որոնց արած գործերն աններելի են: Այդ սկզբունքից ելնելով՝ մենք առարկություններ չունենք եւ պաշտպանելու ենք նրա թեկնածությունը` որպես հայ մարդու: Մենք ունենք մի քանի սկզբունք․ մարդը պետք է լինի անկեղծ, անդավաճան, հայրենասեր եւ լավ ընտանիքի ներկայացուցիչ: Մենք տեղ ենք տալիս լավ ընտանիք ունեցող մարդկանց: Մանրամասն շատ հարցեր չենք էլ քննարկել, դիմել են, մենք էլ համաձայնել ենք: Ասեմ, որ եթե համապետական ընտրություններ լինեն, դրան էլ ենք մասնակցելու, թեպետ դեմ ենք ընտրություններին, մինչեւ այդ այս վարչախմբին պետք է հեռացնենք:

- Ռուբեն Մխիթարյանի՞ն են նախկին ասում, թե՞ Ձեզ:

- Ռուբենի մասին հոդվածներ էին գրել, ապուշ-ապուշ բաներ են գրում, իբրեւ նախկին նախագահների հետ չգիտեմ ինչ: Մեր դժբախտությունը դա է, որ մարդուն կարող են ամբախ-զամբախ սեւացնել: Դեռ սրանց գալու շրջանում իմ մասին էլ ինչ ասես ասում էին, բայց դատարանն ինձ արդարացրեց, ու պարզվեց, որ շինծու խոսակցություններ էին դրանք:- Գուցե հենց նախկինների հետ չասոցացվելու համա՞ր է Մխիթարյանը Ձեր կուսակցությունն ընտրել, թեպետ Դուք էլ եք հարում հանրապետականներին:

- Ես անձամբ կուսակցություններին միշտ շատ դեմ եմ եղել: Կուսակցությունները մեր ժողովրդին բաժանող երեւույթներ են: Կուսակցությունները մարդկանց տարանջատում էին, ես կուսակցություն չէի հիմնադրի, եթե օրենքով պարտադրված չլիներ: Մենք միշտ ակտիվ ենք եղել, մեր հասարակության հետ կարողացել ենք լեզու գտնել, այնպես չէ, որ իշխանություններով էլ հիացած ենք եղել, ժողովրդի շահը միշտ էլ մեզ համար առաջնային է եղել: Ես եղել եմ կոմունիստ, այսօր էլ մնում եմ կոմունիստ, պարզապես, օրենքի պահանջից ելնելով, կուսակցություն ենք ստեղծել, որպեսզի գրագետ մարդկանցով համալրենք շարքերը:-

Իսկ ընտրական ցուցակն ո՞վ է կազմել կամ` կազմելու: Ասում են, որ ճանաչված մարդկանց են ընդգրկել ցանկում:- Ռուբենն է կազմել: Բայց ես ասել եմ իմ պայմանները, որ հանկարծ ինչ-որ կեղծարար մարդիկ չներառվեն ցուցակում, որ կեղծարարներ լինեն, լավ չի լինի:

- Ինչպե՞ս եք որոշելու` ով է կեղծարար եւ ով` ազնիվ:- Հանրապետության քաղաքական դաշտը կեղծարարներով է լցված: Մարդիկ փող են աշխատում, քաղաքականությունն իրենց համար դարձրել են խոպան: Մեկն արեւմուտք է գնում, մեկը հյուսիս է գնում, մոռանում են, որ իրենք հայ են, հայ ընտանիքից են դուրս եկել:

- Ռուբեն Մխիթարյանը, ըստ Ձեզ, ունի՞ շանսեր հաղթելու:- Մենք նրա շանսերը գնահատում ենք` հաշվի առնելով հասարակական կարծիքը, նրա ելույթները: Նա ապացուցում է, որ անկեղծ է, իսկ ժողովուրդը սիրում է նրան:

Մենք հիմնականում հենվել ենք հենց ժողովրդի սիրո վրա:- Դեկտեմբերին նա մեզ հետ զրույցում ընտրությունների հնարավոր մասնակցության լուրերը հերքել էր: Ինչպե՞ս ստացվեց, որ փոխեց մտադրությունը:

Անգամ ասում էր, որ ընտրությունների հետ կապված ոչինչ իրեն հետաքրքիր չէ:- Քաղաքականության մեջ կա «երբեք մի ասա երբեք» լոզունգը: Սա այդ դեպքն է:- Վերջին շրջանում «Իմ հզոր համայնք»-ն ի՞նչ աշխատանքներ է տարել, ունե՞ք մարզերում գրասենյակներ:-

Սպիտակում էլ ենք ավագանու թեկնածուներ առաջադրել, Մասիսում էլ դաշինքով ընտրություններին մասնակցեցինք, Քասախում էլ ունենք ավագանու անդամներ: Ահագին մասնակցություն, ակտիվություն ունեցել ենք: Վերջին շրջանում պասիվացանք մի քիչ, որովհետեւ ասպարեզ եկան տարբեր ուժեր: Գիտեք, մեր ժողովուրդը խաբվել է ուղղակի, որ ժողովրդին ասում են ժեխ, ես դա չեմ ընդունում, չի կարելի նման բաներ ասել, թող ոչ մեկը չմոռանա, որ վաղը` ընտրությունների ժամանակ, գնալու է ժողովրդի դուռը: Մեր ժողովրդին ուղղակի վարպետորեն կարողացան խաբել:

Ես ոչ մի անգամ պարտություն չեմ տարել, իմ ժողովուրդն ինձ միշտ գնահատել է, ես միշտ իմ խոստացածից երեք անգամ ավելին արել եմ մարդկանց համար, ոչ մի անգամ մարդկանց կամքին չեմ բռնացել»:

Լրահոս

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի