Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$860.41

BTC

$113768

ADA

$0.874574

ETH

$4301.04

SOL

$187.09

25 °

Yerevan

13 °

Moscow

36 °

Dubai

14 °

London

27 °

Beijing

13 °

Brussels

22 °

Rome

17 °

Madrid

BNB

$860.41

BTC

$113768

ADA

$0.874574

ETH

$4301.04

SOL

$187.09

25 °

Yerevan

13 °

Moscow

36 °

Dubai

14 °

London

27 °

Beijing

13 °

Brussels

22 °

Rome

17 °

Madrid

Բուհերում տիրող աղետալի վիճակն ու փաշինյանական նոր «բարեփոխումները»․ ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում բուհերի մասին նոր օրենքի նախագիծը


Փաշինյանական աղմկահարույց «բարեփոխումներից» մեկը, որով առաջարկվում է բուհերին միավորելու և ձուլելու քողի տակ մայրաքաղաքից «վռնդել» բոլոր պետական ու մասնավոր բուհերին ու ուսանողներին անորոշության մեջ թողնել։ԿԳՄՍ-ն շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը։ Ավելի կոնկրետ ասված՝ այն բոլոր բուհերը, որոնց ուսանողների թիվը՝ անկախ ռեսուրից ու ֆակուլտետների քանակից, եթե չունեցավ 4000 և ավելի ուսանող՝ միանշանակ պիտի ձուլվի մեկ այլ բուհի կամ վերանա։Եվ սա այն դեպքում, երբ ուսանողների դիմելիության խնդիրը վերջին 5-6 տարում ունի շատ խորքային պատճառներ՝ սոցիալականից մինչև բուհերի տված մասնագիտական գիտելիք-աշխատաշուկա առաջարկ-պահանջարկի դիսոնանս և արտագաղթ, այս գործոնները, պարզվում է, կառավարության խնդիրը չեն, լուծելիք հարցը «փաշինյանական բարեփոխումների օրակագում» շենքագույքային հարցերն են։

Այսպիսով՝ ԿԳՄՍ-նոր օրինագծի պահանջով վտագնված են Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Բրյուսովի անվան համալսարանը, Ագրարայինը, Ֆիզիկական կուլտուրայի, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտները, Կոնսերվատորիան, Գեղարվեստի և Պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաեւ՝ մարզային բուհերի լինելիությունը, հարյուրամյա բուհերը կփակվեն:Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը շատ խնդրահարույց և ռիսկային է համարում բուհերի կրճատման կամ միավորման մասին նախագիծը։ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագծի մութ կողմերին, Մխիթարյանն առաջնահերթ ընդգծեց, որ այս նախագիծը օրգանական կապով շարունակում է մեր երկրում վերջին տարիներին սկիզբ առած գլոբալ փոփոխությունները, այսինքն՝ սա ծրագրված գործողություն է՝ երկարաժամկետ նպատակով։Մխիթարյանը հիշեցրեց Բրյուսովի պետական համալսարանում, Կոնսերվատորիայում տեղի ունեցած միաձուլման որոշումների ու դրանց դեմ ընդդվզումների դեպքերը, երբ փորձ արվեց միավորել համալսարանները։

Այդ ժամանակ, սակայն, ուսանողությունը ոտքի կանգնեց, նրանց ձայնը լսելի դարձավ ու կասեցվեց բուհերի միավորման գործընթացը։«Կարծում եմ՝ որոշում կայացնողները ի սկզբանե մտածել են բուհերի փակման ամբողջ գործընթացը սղղացնել «օրենքի հիման վրա ձեւակերպումով»։ Չափանիշ են դարձրել 4000 ուսանողի թիվը, որը ռացիոնալ պատճառներով շատ բուհերի համար իրատեսական չէ։ Ըստ էության, ՀՀ-ում ընդամենը 3-4 համալսարան կա, որը 4000 ուսանող ունի և դրա համար ունեցել է գույքային պայմաններ և ֆակուլտետներ»,- ասաց նա։Այս նախագիծն առավել վտանգավոր է մարզային համալսարանների համար։ Մարզային ոչ մի բուհ 4000 և ավելի ուսանող չունի, վստահեցնում է կրթության փորձագետը։ Այս նախագիծը վերջակետ է դնում Գյումրիի, Վանաձորի և մի շարք այլ մարզերում գտնվող մարզային համալսարանների պատմությանը։ Մխիթարյանը զգուշացնում է մի շարք այլ ռիսկերի մասին ևս, որոնք թաքնված են այս օրենքի հետևում։«Այստեղ մեկ այլ քողարկված կետ էլ կա․ այս նախագիծը տարածվում է հայստանյան արվեստի բուհերի վրա ևս՝ ԵԹԿՊԻ-ի, ՀԳՊԱ-ի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, իսկ դրանք յուրաքանչյուրն ունի մոտավորապես 1000 ուսանող։ Եվ վտագն այն է, որ եթե անգամ որոշում ընդունվի միավորել արվեստի բոլոր 3 բուհերը, ապա այդ դեպքում էլ 3 համալսարաններն, ընդհանուր վերցրած, չեն ունենա 4000 ուսանող․․․ »,- հանգամանորեն բացատրեց փորձագետը՝ ակնարկելով, որ խնդիր է դրված վերացնել Հայստանում մշակութային կրթությունը։Կրթության ոլորտի փորձագետը նաև ընդգծեց՝ սրա պատճառով, լավագույն դեպքում, ՀՀ-ում 2-3 ուսումնական հաստատություն կմնա։

Ատոմ Մխիթարյանը նաև ներկայացրեց բուհերում տիրող աղետալի իրավիճակը։ Վերջին տարիներին, միասին վերցրած, բուհերում ուսանողների թիվը կրճատվել է 15%-ով։Դրա ֆոնին էլ ավելի շատ նվազել է պրոֆեսորադասախոսական կազմը։ Մխիթարյանի կարծիքով՝ այն քաղաքականությունը, որը վարում է ՀՀ ներկայիս իշխանությունը, բնավ միտված չէ ուսանողների շրջանակներում կրթության նկատմամբ սերն ավելացներուն։ Ավելին՝ այս նախագծի արդյունքում խոշորացույցի տակ են հայտնվելու ոչ միայն պետական բուհերը, այլև՝ ոչ պետական բուհերը ևս։Ի՞նչ է ստացվում․ այսպիսով փորձ է արվում ոչ պետական բուհերը վռնդել ՀՀ-ից։«Ոչ պետական բուհերն անհանգստանալու կարիք ունեն, որովհետև այս օրենքի նախագծով պարտադրվում է, որպեսզի ոչ պետական բուհերը ևս իրենց գործունեությունը չծավալեն մայրաքաղաքում։

Սա հակասահմանադրական դրույթ է․ ոչ ոք իրավունք չունի արգելելու որևէ տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը ծավալել այստեղ կամ այնտեղ, բայց դա ամրագրված է այս օրենքով»,- շեշտեց նա։Այս խնդրահարույց նախագծի պատճառով հարցականի տակ են հայտնվում նաև այն բուհերի գործունեությունները, որոնք միջպետական պայմանագրով են իրենց աշխատանքն իրականացնում մարաքաղաքում։«Օրինակ Ֆրանսիան, ՌԴ-ն կամ էլ ԱՄՆ-ն, որոնք այստեղ բուհեր ունեն, կարող են իրենց համալսարանները տեղափոխել հարևան երկրներ»,- ասաց նա։

Լրահոս

ՔՊ-ում էլ չեն հավատում․ «Հրապարակ»
Միքայել Սրբազանի գործով դատավորը ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»
Ով է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի «սրտի» թեկնածուն. «Ժողովուրդ»
Կաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»
ՔՊ-ում շոկի մեջ են, թե Թորոսյանը ինչպես կարողացավ նորից Փաշինյանի վստահությունը շահել. «Ժողովուրդ»
Կյանքից հեռացել է Ուիգմոր Քլինիքի ստացիոնար ընդունումների համակարգող բուժքույր Լիանա Կիրակոսյանը
Շան կծելուց 40 օր անց վիճակը վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել․ մանրամասներ Ակնալիճում երեխայի մահվան դեպքից
Google-ը ներկայացնում է Pixel 10 սմարթֆոնը՝ ներկառուցված մագնիսով
Նեթանյահուն վերջնաժամկետ է սահմանել Գազայի հատվածը գրավելու համար
Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք Intervision մրցույթին
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը
ՄԱԿ-ը դեմ է Գազան գրավելու Իսրայելի ծրագրերին
Պոտապը մեկնաբանեց հանրության մեջ տարածված խոսակցությունները
Հայ-ռուսական օրակարգի արդիական հարցերը և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության առաջնահերթ թեմաները
ՀՀ տնտեսության դրական դինամիկան ԵԱՏՄ շրջանակներում
Երկրպագուները մտահոգվել են Ջասթին Բիբերի առողջության համար
Օկսանա Սամոյլովան ցուցադրել է վերանորոգված տունը
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին
Շտապ
Իսրայելը հարձակում է սկսել Գազայի վրա
«Գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու». Տիգրան Աբրահամյան

Լրացուցիչ նորություններ

...

Մեկ տարի առաջ այս անիծյալ օրը իմ բալեքին տվեցին ինձ փակ դագաղով. զոհվածների մայր

Բայդենն այսօր Նեթանյահուի հետ կքննարկի Իրանի վրա Իսրայելի հարձակումը. Axios

Պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը

Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Թոշակառու ուսուցիչները հեռանում են, որովհետև չեն կարողանում օգտվել նոր մատյաններից. Սերոբ Խաչատրյան

Ես հաջողակ գործարար տղամարդկանց հետ գործ չունեմ, չեմ մասնակցի․ հայտնի Բոգոն՝ վարչապետի տիկնոջ ընթրիքի հրավերի մասին

Աշխարհում անբուժելի վարակի խոշոր բռնկում է գրանցվել.

Պուտինն ասել է, որ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ռեկորդային դառնալ

Հարրիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին

Այսօր Մոսկվայի ինքնաթիռի թռիչքը խափանվել է մեկ ուղևորի անհավասարակշիռ բղավոցի պատճառով

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ

Մայրը տան այգում հայտնաբերել է որդու մարմինը՝ ծառից կախված

Փաշինյանը Մոսկվայում էլ է հասցրել հեծանիվ վարել (տեսանյութ)

44-օրյայում անհայտ կորած զինվորի պատմությունը միջազգային փառատոնում արժանավել է գլխավոր մրցանակին

Անվտանգությունը, դիվանագիտությունը, բանակաշինությունը և հայրենասիրությունը ձեր մասին չի. Հենրիխ Դանիելյան

ԵՊԲՀ դասախոսը` աշխարհի գիտնականների 2% - ի շարքերում

Հայաստանի իշխանությունները մենակ են թողել գերիներին․ ահազանգում է լիբանանահայ գերի Էուլջեքչյանի կինը (տեսանյութ)

ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրում, և տարածաշրջանի երկրները դա լավ գիտեն. Զախարովա

«Դոմուսի» հրդեհի հետևանքով 1 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ, 2-րդ քաղաքացին տեղում է օգնություն ստացել

Հաջորդ հանդիպումը՝ Ղազախստանում. ինչ փաստաթուղթ են հաստատել ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները