Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ. նախարարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հնարավոր համատեղման և այլ հարցերի մասին (տեսանյութ)


Էկոնոմիկայի նախարարությունը թիրախ է սահմանել 2025 թվականին ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ՝ ավելին, քան բյուջեի մասին օրենքի հիմքում դրված կանխատեսումն է (5.1 տոկոս): 

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին, արտահանման տեմպի հնարավոր նվազմանը, ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության համատեղմանը ԵԱՏՄ-ում անդամակցության հետ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում տնտեսական հարաբերություններին ու այլ հարցերի: 2024 թվականի ՀՆԱ-ի ցուցանիշները դեռ ամփոփված չեն: 9 ասմվա տվյալներով՝ տնտեսական աճը 6 տոկոս է:

«Մենք վերջին եռամսյակում, հատկապես դեկտեմբերին, արձանագրեցինք ավելի լավ ցուցանիշներ, քան կանխատեսվում էր: 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու արտահանման, վերաարտահանման ամենապիկ շրջաններն են եղել, և այդ ամիսների նկատմամբ աճ ապահովելը մի փոքր անհավատալի էր շատերին թվում: Համարվում է «հերոսության» նման մի բան, քանի որ մեծ թվերի նկատմամբ աճ ապահովելը շատ բարդ է: Իրապես նոյեմբերին դժվարություններ ունեցանք, ընդամենը 1.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ էր ապահովվել, բայց արդեն դեկտեմբերին 4.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունեցանք: Տնտեսության մեջ որոշակի ճշգրտումներ տեղի ունեցան Վիճակագրական կոմիտեի կողմից, և տարին ամփոփեցինք տնտեսական ակտիվության 8 տոկոս աճի ցուցանիշով»,-ասաց Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ 2024-ի արդյունքներով ՀՆԱ-ն կգերազանցի 10 տրիլիոն դրամը, կլինի 10 տրլն 200 մլրդի շրջանակներում: «Մենք կանխատեսում ենք, որ 2024-ի արդյունքներով 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու, այսինքն՝ ավելին, քան 2024-ի համար պլանավորվում էր տարեվերջին»,-հավելեց նա:

2025թ բյուջեի մասին օրենքի հիմքում այս տարվա համար դրվել էր 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «Բայց մենք մեր առաջ թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ: Էկոնոմիկայի նախարարության թիմը երբեք չի հաշտվել և չի կարող հաշտվել, այսպես կոչված, իրականության հետ: Մենք միշտ ձգտում ենք մեր ջանքերի շնորհիվ այդ իրականությունից ավելի բարձր տնտեսական աճ ունենալ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ վերջին տարիներին դա միշտ Էկոնոմիկայի նախարարությանը հաջողվել է, բոլորը մի թիվ են ասել, բայց վերջում ավելի բարձր է եղել:

Այս առումով 2025-ը մեզ համար բացառություն չէ: Մեզ համար ավելի բարձր թիրախ ենք դրել, քան  Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և միջազգային գործընկերները կանխատեսում են: Եվ մեր ջանքերն ուղղելու ենք այդ ուղղությամբ»,-ասաց Պապոյանը:Նա շեշտեց՝ Էկոնոմիկայի նախարարության թիմն ամեն օր աշխատանքի է գալիս այն նպատակադրմամբ, որ թիրախը 5.1 տոկոսը չէ, թիրախը 6 տոկոսն է կամ ավելի բարձր աճը: Անդրադառնալով տնտեսական աճի կառուցվածքին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ 2025-ին ամենաբարձր տեղում կշարունակի մնալ շինարարության աճը, բայց ավելի համեստ ցուցանիշներով՝ 6.2 տոկոսի շրջանակներում: Թեև  Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ պայմանավորված՝ 2024-ի աճի տեմպերը չեն պահպանվի, քանի որ թե՛ 2024-ին, թե՛ 2023-ին աճը երկնիշ է եղել:

Ըստ նախարարի՝ տեմպը կնվազի, սակայն ծավալները կշարունակեն մեծ մնալ:  Մոտ 5.2 տոկոս աճ է ակնկալվում արդյունաբերության և ծառայությունների ոլորտում: «Սա նշանակում է, որ մենք որակական աճի էջն ենք թևակոխում: Երբ խոսում ենք արդյունաբերության և ծառայությունների մասին, դրանք, ըստ էության, արտահանելի հատվածներ են: Եվ շատ կարևոր են այդտեղ աճերը»,-նշեց նախարարը:

Նա հավելեց՝ նախընտրելի է ունենալ ոչ 1-2 ոլորտների վրա հենված, այլ հավասարակշռված, կայուն աճեր: «Շատ կարևոր է, որ մենք մտնենք կայուն տնտեսական աճերի փուլ: Կայուն տնտեսական աճերի փուլը մեզ հնարավորություն է տալիս կայուն քաղաքականություններ վարել:

Ավելի նախընտրելի է 3 տարի շարունակ ունենալ, ենթադրենք, միջինացված 5 տոկոս աճ, քան մի տարի ունենանք, պայմանական, 15 տոկոս, մյուս տարի աճ չունենանք, հետո՝ 10 տոկոս»,– ասաց Պապոյանը՝ շեշտելով տնտեսության ներքին դիվերսիֆիկացիայի կարևորությունը, երբ աճը միայն մեկ ոլորտից կախված չի լինում:

Անդրադառնալով տարբեր տնտեսագետների կողմից բարձրաձայնված մտահոգությանը, որ տնտեսությունում աճը, հատկապես արտահանման աճը հիմնականում պայմանավորել է ոսկու արտահանումը, և այդ գործոնի դուրս գալով պայմանավորված՝ մեծ անկում կարձանագրվի՝ Պապոյանն ասաց.

«Այո, 2023-ին ևս ոսկու վերաարտահանման մասնաբաժինը բավականին մեծ է եղել թվային արտահայտությամբ: Բայց, այնուամենայնիվ, 2024-ին առանց ոսկու մեր արտահանումն ավելի շատ է եղել, քան 2023 թվականին: Երբ ոսկու գործոնը հանում ենք, 7 մլրդի արտահանում ենք ունենում»:

Նրա խոսքով՝ 2025-ին սպասվում է, որ բացարձակ թվային արժեքներով արտահանումը կնվազի, սակայն կնվազի ոչ թե ավանդաբար Հայաստանից արտահանվող ապրանքների նվազման հաշվին, այլ հենց ոսկու վերաարտահանման նվազման պատճառով:

Նախարարը շեշտեց՝ դա ժամանակավոր գործոն էր, և Հայաստանի տնտեսությունը երբեք չի հենվել դրա վրա: 

Նրա համոզմամբ՝ ոսկու վերաարտահանման ցուցանիշներով չէ հիմնականում պայմանավորված եղել նախորդ տարիների աճը: «Դա տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովում է, բայց տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը ձգտում է շատ ցածր լինել: Մեծ հաշվով ՀՆԱ-ի վրա և՛ դրա մեծ թիվն ազդեցություն չի ունեցել, և՛ դրա նվազումն ազդեցություն չի ունենա»:

Անդրադառնալով ՀՀ-ում  ԵՄ-ին անդամակցության առնչությամբ սկսված որոշակի գործընթացներին ու հարցին, թե հնարավո՞ր է ԵԱՏՄ-ն համատեղել ԵՄ-ի հետ՝ Պապոյանն ասաց. «Բուն համատեղումը բարդ է պատկերացնել:

Այդպիսի մեխանիզմ չեմ կարծում, որ կա: Խնդիրն այլ տեղ է, այս պահին օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա: Նման օրակարգային հարց մենք չունենք և շարունակում ենք ակտիվորեն աշխատել ԵԱՏՄ բոլոր հարթակներում մեր գործընկերների հետ: Դրան զուգահեռ կա քաղաքացիական նախաձեռնություն, որը գտնվում է խորհրդարանում (խմբ. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը): Եվ կառավարությունը, կներեք, չէր էլ կարող դրական եզրակացություն չտալ, քանի որ մեր 50 հազար քաղաքացի այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել:

Բայց դա բոլորովին այլ գործընթաց է, այնպես չէ, որ այդ գործընթացը կարճաժամկետում կամ միջնաժամկետում հատվում է ներկա իրողությունների հետ»:Նախարարը կրկնեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ Հայաստանի կառավարությունում չկա: «Բայց միևնույն ժամանակ վարչապետը 2023 թվականին Եվրոպական խորհրդարանում իր ելույթն ավարտել է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հարկ կհամարի:

Այսինքն՝ մենք եվրոպական քաղաքակրթության մաս ենք, ունենք եվրոպական ձգտումներ: Բայց դա շատ երկար գործընթաց է, միակողմանի գործընթաց չէ, կախված է բազմաթիվ հանգամանքներից»,- նշեց Պապոյանը:

Հայաստանը ԵՄ շուկային, ստանդարտներին համապատասխանելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնում է:

Պապոյանը հիշեցրեց, որ 2024-ի վերջին մեկ լաբորատորիա է բացվել, համապատասխան կարողություններ կստեղծվեն նաև 2025-ի առաջին կիսամյակում: «Դրան զուգահեռ մենք բավականին մեծ տեմպերով մեր տնտեսությունն ենք արդիականացնում: Մեր բոլոր մրցակցային բիզնեսներն օգտվում են տնտեսության արդիականացման ծրագրից:

Նրանց մեծ մասը 90-ականների, 2000-ականների հնացած տեխնիկան փոխում են տարբեր երկրների ժամանակակից տեխնոլոգիաներով:

Դա ևս շատ կարևոր է դեպի այդ շուկա գնալու համար»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարը:

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ շատ ապրանքներ կան, որոնք եվրոպական ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են, խնդիրը հաճախ քանակի մեջ է: «Մեր թիրախը բոլոր ոլորտներում տնտեսապես բարդ ապրանքներ արտադրելն է:

Ի վերջո, հանքահումքային արտադրության երկրից պետք է վերածվենք տնտեսապես բարդ ապրանքներ արտահանող երկրի»,-ասաց Պապոյանը:  Նախարարն անդրադարձավ նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին ու հնարավոր տնտեսական արդյունքներին: 

Լրահոս

Politico. ԵՄ-ն պատրաստվում է Թրամփի հետ հնարավոր ուղղակի բախման
ԱՄՆ-ը մշակում է Վենեսուելայի նավթը առաջիկա տարիների ընթացքում վերահսկելու ծրագիր
Միացյալ Նահանգները պատրաստվում է համաշխարհային պատերազմի․ Թաքեր Կարլսոն
Չինաստանը դեմ է արտահայտվել ցանկացած գործողության, որը խախտում է այլ երկրների ինքնիշխանությունը
ԵՄ-ն առաջարկել է քննարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հարցը. Politico
Բուշ կրտսերը Պուտինին առաջարկել է միասնություն ահաբեկչության դեմ պայքարում՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո
Politico. ԵՄ-ն պատրաստվում է Թրամփի հետ հնարավոր ուղղակի բախման
Նոր տարվա զանգերը հենց խփեցին, բաժակները բարձրացնում ենք ու բյուջեի ծախսերը սկսվում են. Փաշինյան
Նորվեգիայի վարչապետը կոչ է արել միավորվել Դանիայի հետ
Վենեսուելան պնդում է, որ ամերիկացի զինվորները չէին պլանավորել առևանգել Մադուրոյի կնոջը
Նեթանյահուն հայտարարել է Նեգևի անապատում բնակավայրերի կառուցման տեմպը կտրուկ արագացնելու իր մտադրության մասին
Վենս. Գրենլանդիան կարևոր է հրթիռային պաշտպանության համար
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ շուտով կհանդիպի Կոլումբիայի նախագահի հետ Սպիտակ տանը
Bloomberg. ԱՄՆ-ը փնտրում է Գրենլանդիայի հետ գործարար կապերը ամրապնդելու ուղիներ
Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել եւ չտրվել խարդախությունների․ Փաշինյան
«Կամակատար կառույցի» օր. Գեղամ Մանուկյանը «նվեր» է մատուցելու առաջիկա ժամերին
Երբ կանցկացվեն վարժական հավաքները. Սուրեն Պապիկյանը կառավարությանը կներկայացնի 2026 թվականի ժամանակացույցը. «Ժողովուրդ»
Իրավապահ մարմիններում սպասում են Փաշինյանի այցին. «Ժողովուրդ»
20 մլն դրամ արժողությամբ բնակարան, 6.5 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ավագանու ՔՊ-ական անդամ Միքայել Խաչատրյանը. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Հասարակածային Գվինեան նամակ է հղել Պուտինին՝ հայտնելով Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը հյուրընկալելու իր պատրաստակամությունը

Հայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսով

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր

Թանկարժեք մետաղների գներն աճել են

Ինչպիսին կլինեն դոլարի փոխարժեքը և գնաճի մակարդակը Հայաստանում 2026 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսում

Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինը

Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության

Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

ԱԺ–ն ընդունեց 2026թ․ բյուջեի նախագիծը

Բանակցային գործընթացում խնդիր է դրված եղել, որ Հայաստանն անկախ պետություն լինելու շանս չունենա․ Փաշինյան (տեսանյութ)

Ռուսաստանը մեծացրել է խոզի մսի մատակարարումը Հայաստան

Կոնյակով բեռնված 83 բեռնատարներ կարող են Գեզի անցակետից գնալ Վերին Լարս. Պապոյան

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 18-ին

Կապահովվի ինտենսիվ այգեգործության զարգացման նպատակով սուբսիդավորման միջոցառումների շարունակականությունը

էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգվում է ևս մեկ տարով

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 12-ի համար

Քաղաքացին հայտարարագիր չի լրացնի, եթե ՊԵԿ-ում առկա ֆինանսական տվյալներից բացի այլ եկամուտ չունի (տեսանյութ)

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 5-ի համար

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է