Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի շարք ծառայությունների համար, որոնք ներկայումս անվճար են, պետական տուրք կգանձվի. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թ. հունիսի 6-ի N 834-Ն որոշման մեջ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում պետական լիազորված մարմին:

Կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության իր գործառույթների իրականացման հետ մեկտեղ, «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն, ներկայում մատուցում է նաև մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, սահմանված չի եղել պետական տուրք (սահմանված է եղել ընդամենը մեկ ծառայության համար, այն էլ՝ «սիմվոլիկ»)։

Արդյունքում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թ. մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար արդեն սահմանվել է պետական տուրք, որի համար հիմք է հանդիսացել նաև կոմիտեի կողմից միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Այն ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով:

Մասնավորաբար ուսումնասիրվել է Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը: Նախագծով առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝ օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։

Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև N-834-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխով նախատեսված վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման կարգը։

Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները ստանում են համաձայն կարգի Ձև N 1-ի։

Կարգի 4-րդ գլուխը վերաբերում է վտանգավոր բեռների օդով փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացին՝ Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների կամ նրանց բեռնային փոխադրումների գործակալների կողմից լիազոր մարմնին ուղարկվող հայտերի հիման վրա։

Հայտով սահմանված օդով վտանգավոր բեռների փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացի կատարման համար անհրաժեշտ է լիազոր մարմնի կողմից համաձայնություն։

Այն տալիս է համաձայնություն հայտով սահմանված փոխադրումը կատարելու համար, այլ ոչ թե թույլտվություն։ Նա ուսումնասիրում է հայտով ներկայացված տեղեկատվությունը՝ փոխադրումն իրականացնող ավիաընկերության շահագործման հատուկ դրույթներում համապատասխան նշումները, փոխադրվող վտանգավոր բեռի բնույթը, ՄԱԿ-ի կողմից վտանգավոր բեռին տրված քառանիշ ծածկագիրը, բեռի քանակն ըստ չափման միավորի, ընդհանուր տեղերի քանակը, փաթեթավորման տեսակը, փոխադրման ուղղությունը, օրը, չվերթի համարը և տրվում համաձայնություն փոխադրումն իրականացնելու համար։

Լրահոս

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի