Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր ահազանգեր եմ ստանում ջավախահայերից, որոնք կրկին կապված են ՀՀ իշխանությունների հերթական որոշումների հետ. Գառնիկ Դանիելյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նոր ահազանգեր եմ ստանում ջավախահայերից, որոնք կրկին կապված են ՀՀ իշխանությունների հերթական որոշումների հետ:

2024թ. սեպտեմբերին Yerkir.am լրատվականի խմբագիր Վահե Սարգսյանի կողմից բարձրացվեց հերթական խնդիրը և ներկայացվեց լուծման առաջարկ, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիությունը կորցրած, ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախքաբնակ մեր հայրենակիցներին չարգելել սեփական վրացական պետհամարանիշներով մեքենաներով մուտք գործել ՀՀ կամ դրա համար պահանջել մեքենայի մաքսազերծման ողջ գումարն իբրև դեպոզիտ:

ՊԵԿ-ն այդ ժամանակ ներքին որոշում ընդունեց՝ նշված խմբի ջավախահայերին թույլատրել սեփական վրացական մեքենաներով մուտք գործել ՀՀ միայն Բավրայի անցակետով՝ Վրաստանում կացության իրավունքի վկայականի հիման վրա: Ժամկետն սկզբից 1 տարի էր, հետո սահմանվեց այն 15 օր:

Օրերս ինձ դիմած բազմաթիվ ջավախահայեր ահազանգում են, որ արդեն ՀՀ մուտքի 15-օրյա ժամկետ է սահմանված ոչ միայն վերոնշյալ խմբի ջավախահայերի, այլ բոլոր նրանց համար, ովքեր ունեն նաև ՀՀ քաղաքացիություն (հանդիսանում են երկքաղաքացի):

Գաղտնիք չէ, որ ջավախաբնակ մեր հայրենակիցները վերջին 1,5 տասնամյակում ՌԴ-Վրաստան լարված հարաբերությունների պատճառով համատարած ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: Այսինքն՝ այս չհիմնավորված որոշմամբ մենք ուղղակի ոչ միայն ողջ ջավախահայությանը, այլև վերջին (2014թ.) պաշտոնական տվյալներով շուրջ 168.100, իսկ փաստացի շատ ավելի մեծ թիվ կազմող վիրահայությանն արգելում ենք սեփական վրացական պետհամարանիշներով մեքենաներով մնալ ՀՀ տարածքում 15 օրից ավելի:

Եվ սա՝ այն դեպքում, երբ ողջ վիրահայությունը, հատկապես հարավային Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի նահանգների հոծ հայաբնակ շրջանների մեր հայրենակիցները մշտական սերտ կապի մեջ են գտնվում ՀՀ-ի հետ՝ այցելելով մեր հանրապետություն թե՛ ուսման, թե՛ բուժման, թե՛ աշխատանքի, թե՛ բազմաթիվ այլ նպատակներով:

Զավեշտ է, որ, ինչպես նշում են մեր հայրենակիցները, այս առթիվ թե՛ սահմանային անցակետում, թե՛ ՊԵԿ-ում, իրենց որևէ ողջամիտ հիմնավորում չեն ներկայացրել:

Ավելին՝ չեն ներկայացրել անգամ ՊԵԿ-ի այն որոշումը, ըստ որի իրագործվում է այս խտրական վերաբերմունքը: Սահմանային անցակետերում և ՊԵԿ-ում ասում են՝ ներքին որոշում է:

Ի դեպ, լինում են դեպքեր, երբ օրվա մեջ որոշ մարդկանց մեքենաների մաքսային մուտքի հայտարարագիրը կամ, ինչպես մեր հայրենակիցներն են ասում, «վոզի թուղթը», լրացվում է 1 տարվա ժամկետով, իսկ որոշ դեպքերում՝ 15 օրով:

Վերոնշյալը խոսում է այս ոլորտում տիրող քաոսի, ինչպես նաև արհեստական բարդություններ ստեղծելով՝ վիրահայ մեր հայրենակիցների կապը ՀՀ-ի հետ դժվարացնելու միտումների մասին:

Թե՛ իմ բարձրացրած նախորդ՝ վրացական վարորդականների պատճառով վիրահայերին անհիմն տուգանելու, թե՛ այս խնդրով ներկա քառօրյային հանդես եմ գալու Ազգային ժողովում»:

Լրահոս

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել