Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքուն ծրագրում է շատ հետեւողական եւ մեթոդական գրոհ Սյունիքի դեմ. Հակոբ Բադալյան


Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Ադրբեջանում Cop29-ի անցկացման օրերին բազմիցս անդրադարձել եմ թեմային, որ Բաքուն ծրագրում է շատ հետեւողական եւ մեթոդական գրոհ Հայաստանի տնտեսության, եւ մասնավորապես Սյունիքի դեմ:

Մենք կենտրոնացած ենք միայն հնարավոր ռազմական սադրանքների վրա, բայց Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, ըստ էության գործում են շատ ավելի հասուն մարտավարությամբ եւ մեթոդաբանությամբ: Նրանք հիանալի յուրացրել են ժամանակակից աշխարհում դիմակայությունների հիբրիդային բնույթը եւ տիրապետում են դրանց:

Նրանք մի կողմից արդյունավետ պայմանավորվածությունների են գալիս գործնականում բոլոր ուղղություններով ներդրումային ներուժ պարունակող կապիտալի շրջանակների հետ, մյուս կողմից ըստ էության թիրախավորում են Հայաստանի ներդրումային վարկը՝ հնարավոր բոլոր միջոցներով:Ժամանակակից աշխարհում տեխնիկայի եւ տեխնոլոգիայի հարց է այդ հիբրիդային պատերազմներում շարքային քաղաքացիներին իրենց խնդիրներով ու հույզերով օգտագործելը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Զանգեզուրի կոմբինատի շուրջ, ավելի ու ավելի է թողնում Հայաստանի հանդեպ հիբրիդային գրոհի տպավորություն, որում օգտագործվում են գործարանի հարյուրավոր աշխատակիցների անկեղծ մղումներ ու հույզեր:Հայաստանը պարապուրդի ամեն օրվա հետ կորցնում է հարյուր միլիոն դրամ, ձեռնարկությունը՝ մոտ 400 միլիոն: Սա հրապարակված թիվ է: Հիմա պատկերացնենք, Հայաստանն այս մեկ շաբաթվա ընթացքում կորցրած գրեթե 700 միլիոն դրամով որքա՞ն կարեւոր գործեր կարող էր անել հենց Սյունիքում: Գործարանն իր օրեկան 400 միլիոն դրամի պարագայում, եթե չկորցնի պարապուրդի ընթացքում, որքան ծրագրեր կարող էր օժանդակել նույն Սյունիքում:Իսկ դրա համար պահանջվում է, որ պետությունը տվյալ պարագայում գնահատի իրավիճակի իիր ռազմավարական ամբողջ խորությամբ, եւ մնա ոչ թե դիտորդի դերում, այլ փորձիի ակտիվորեն միջամտել եւ այսպես ասած միջնորդություն իրականացնել գործատուի եւ աշխատակցի միջեւ:

Որովհետեւ, այո, հիբրիդային պատերազմներում դիմակայուն լինելու համար պետք է նաեւ արդյունավետ լուծվեն այն պատճառները, որոնք կարող են թույլ տալ հեռահար խաղացողներին օգտագործել մարդկանց խնդիրներն ու հույզերը, անկեղծ ձգտումները:

Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն օրեր շարունակ պարապուրդի մեջ է, Հայաստանը՝ հարյուրավոր միլիոն դրամների կորստի մեջ, բայց այդ հարցը փաստորեն չի արժանացել որեւէ էական պետական ուշադրության: Եվ շատերը արդարացիորեն կասկած են հայտնում, որ գուցե հենց պետական «մասնակցություն» կա պարապուրդի հասցրած զարգացումներում:

Եթե ոչ, ապա պետության անհաղորդությունը իրապես տարակուսելի է, որովհետեւ տնտեսական կորուստներից բացի, առկա խատկերը բերում է նաեւ պետական իմիջի կորուստներ:

Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր թիվ մեկ հարկատու ձեռնարկության, արդյունաբերական հսկայի աշխատանքայյին կայուն միջավայր, իսկ գոյություն ունեցող խնդիրների հարցում էլ ապահովել ինստիտուցիոնալ լուծումների գործընթաց, որը չի խաթարի ընկերության աշխատանքը, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ է ընդունակ պետությունն ընդհանրապես:

Միայն սոցիալական ցանցերում պարզունակ քարոզչական հոլովակների՞:

Եվ այդ հարցը առաջանում է ոչ միայն քաղաքացիների մոտ, հանրության մետ, այլ նաեւ արտաքին թե ներդրողների, թե նաեւ քաղաքական կենտրոնների: Ինչպես օրերս խոսել եմ Ստատուս-քվո հաղորդաշարի ընթացքում, արտաքին աշխարհում որեւէ պետության քաղաքական ղեկավարության հանդեպ կարծիք ձեւավորվում է ըստ այդ ղեկավարության ներքին կառավարման կարողությունների:

Եթե որեւէ մեկն անկարող է կայուն կառավարում ապահովել օրինակ տնտեսական հսկայի, նաեւ վերտնտեսական ռազմավարական նշանակության ձեռնարկության, թիվ մեկ հարկատուի պայմաններում, ապա ցանկացած արտաքին դդերակատարի մոտ առաջանում է հարց՝ իսկ այդ ղեկավարությունն ինչպե՞ս կարող է կենսունակ եւ վստահելի գործընկեր լինել արտաքին առավել լուրջ տնտեսա-քաղաքական օրակարգերում:Եվ սա է նաեւ հիբրիդային պատերազմի էություններից մեկը:

Այսինքն, օրինակ ոչ միայն դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա, ինչպես հիմա խոսվում է շատ, Ադրբեջանի քաղաքականությունը համեմատելով օրինակ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի «նարատիվների» հետ, այլ նաեւ տվյալ պետության հանդեպ միջազգային որեւէ վստահության հեռանկարի «դեմոնտաժ»:

Լրահոս

Հայտնի է՝ երբ կնշվի Սուրբ Զատիկն այս տարի
Կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը
Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել
Հայտնի է գարնանային արձակուրդների օրերը
Եվրոպայում կոչ են արել ստեղծել 100,000 հոգանոց բանակ
Թրամփը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը․ CNN
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր
ԱՄՆ-ն այլ երկրների հետ համատեղ Սիրիայում հարվածել են ԻՊ-ի ավելի քան 35 թիրախի
Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը կրկին փակվել է
Իմ որդիական անվերապահ խոնարհությունն եմ հայտնում Վեհափառ Հայրապետին․ Տեր Հովհաննես քահանա
Կուբան պատրաստ է պաշտպանվել մինչև արյան վերջին կաթիլը․ նախագահ
Գահընկեց արված շահի որդին ծրագրում է վերադառնալ Իրան
Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս
Անհետա­ձգե­լի է ծիսական կյանքի բարեփոխումը․ ընթերցվել է Արամ Առաջինի հռչակագիրը
Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում
Վիրահայոց թեմի քահանաներն իրենց հավատարմությունն են հայտնել Գարեգին Բ Կաթողիկոսին
Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին
ԱՄՆ զինված ուժերը հզոր գաղտնի զենք են օգտագործել Մադուրոյին առևանգելու համար․ NYP
Իրանի նախագահը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոցներ
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իրանի քաղաքացիներին. Իսրայելի վարչապետ

Լրացուցիչ նորություններ

...

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին

Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան

Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան

Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին․ Հայր Ասողիկ

Հայաստանում վաղուց այլեւս քաղաքական հետապնդումների ծավալի ու ցինիկության համար սահմաններն անգծելի են. Գեղամ Մանուկյան

Իրանի Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել խաղաղ քայլերթ․ իրանագետ

Իբր բարենորոգիչներ, նախ կարողացեք վերադարձնել գեթ մեկ եկեղեցի Ադրբեջանի օկուպացիայից. Մհեր Մելքոնյան

Հեռանում եմ Առաջինից. Հանրային Հեուստաընկերության գլխավոր պրոդյուսերը հայտարարություն է տարածել

Ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը․ Լիլիթ Գալստյան

Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը

Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. Ասողիկ աբեղա

Ընդդիմադիր դաշտում հայտնվել են գործիչներ, որոնք Նիկոլի նման սկսել են «հույս վաճառել»․ Արմեն Աշոտյան