Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունը նախընտրական շոուներ է կազմակերպում. Արթուր Չախոյան


Արթուր Չախոյանը գրում է․

 

«Տեղի ունեցած վերջին ձերբակալությունները՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների շարքում, նախընտրական շոու են, քանի որ ընտրություններից առաջ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալվածները մնում են անպատիժ։

2023թ. Երևանի քաղաքապետի ընտրությունների շեմին ձևական կալանավորել էին ՔՊ-ական, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, որը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության, մեղադրվում էր շուրջ 120 միլիոն դրամի չարաշահման և հափշտակման մեջ։ ՔՊ-ական Գևորգ Սիմոնյանը ազատության մեջ է։

ՔՊ-ական Յակով Ասատրյանը եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ։ Նա, իբր, իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել էր, սակայն ըստ մամուլում և որոշ շրջանակներում պտտվող լուրերի՝ Յակով Ասատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահումներ է թույլ տվել, ազատման դիմում է գրել և մեկնել ԱՄՆ։ Մեկնելուց անմիջապես հետո նրա նկատմամբ երկրից բացակայության արգելք են սահմանել։ 

Այս դեպքը հանրային դաշտում մեծ հնչողություն չստացավ, այլ հերթական անգամ ծածկադմփոց արվեց, որպեսզի չարաշահումների մեջ մեղադրվող ՔՊ-ականի դեպքը հանրային մեծ հնչեղություն չստանա։ ՔՊ-ական Յակով Ասատրյանը ազատության մեջ է։

Երևանի քաղաքապետարանի վերջին ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, և Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը։

Արամ Գյուլզադյանի ղեկավարած կառույցը հայտնի էր ապօրինությունների նկատմամբ աչք փակելու քաղաքականությամբ։

ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱ պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական անձանց միաժամանակ ձերբակալությունը վկայում է համակարգային կոռուպցիայի առկայության մասին։

Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրված երկու պաշտոնյաները, որոնք մեղադրվում են չարաշահումների մեջ, ազատության մեջ են, հարուստ շքեղ կյանք են վայելում, իսկ հաշվի առնելով ձերբակալված Արամ Գյուլզադյանը ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ «հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնում ձեռք բերած հեղինակությունը, դա խոսում է այն մասին որ, ուշ թե շուտ նա նույնպես ազատ կարձակվի։

Ժողովուրդ ջան, դուք լուրջ հավատո՞ւմ եք, որ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրված անձինք, ովքեր մեղադրվում են չարաշահումների մեջ, իրականում պատասխանատվության կկրեն։

Երևանի քաղաքապետարանի ձերբակալված, չարաշահումների մեջ մեղադրվող և տարբեր քրեական գործերով անցնող պաշտոնյաները անպատժելի են, ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

Իշխանությունն, օգտվելով նրանից, որ ժողովրդի քաղաքական հիշողությունը շատ կարճ է, նախընտրական շոուներ է կազմակերպում՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար՝ ժողովրդի աչքին թոզ փչելով»։

Լրահոս

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի
Խոշոր վթար Այնթափում. Կան հոսպիտալացվածներ
Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից
Ռուսները կարող են Վլադիմիր Պուտինին տեսնել մեքենայի ղեկին ՝ մոտակա երթևեկության գոտում․ Պեսկով
21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր
Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ
Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց
Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին
Կոնգոյում աճում է Էբոլա տենդից մահացածների թիվը
ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին
Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային
Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա
Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը