Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը, լինելով դասական մանիպուլյատոր, տիրապետում է մարդկանց զգացմունքայնության ու նուրբ լարերի վրա խաղաղալու «տաղանդին». Արմեն Հովասափյան


Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով ավելի են խտանում գույները, որոնցով Նիկոլ Փաշինյանը փորձում է, առանց այն էլ պառակտված ու բևեռված հասարակության շրջանում, ավելի խորացնել գոյություն ունեցող անդունդը։

Փաշինյանը, լինելով դասական մանիպուլյատոր, տիրապետելով մարդկանց զգացմունքայնության ու նուրբ լարերի վրա խաղաղալու «տաղանդին», կարողանում է փայլուն կատարել իր առաջ դրված խնդիրը՝ ծառայելով թուրքական օրակարգին, թուլացնել ու կազմաքանդել հայկական արժեհամակարգը։

Ատելության, իր կողմից հակապետական քայլերի նոր չափաբաժինը, նա օրերս հերթական անգամ տիրաժավորեց՝ Ցեղասպանության հանգամանքը կասկածի տակ դնելու, թեման «խորքային ուսումնասիրելու», «դրանց պատճառները հասկանալու», ինչպես նաև «44-օրյա պատերազմի միջոցով անկախություն ունենալու» մասին ցնդաբանական թեզերն առաջ բերելով։

Նշվածի մասին տեղեկատվական դաշտում բազում անդրադարձներ ու փաստական հակադարձումներ եղան, որոնք, սակայն, ոչ Փաշինյանին, առավել ևս նրա մանկուրտների թիմին, չեն հետաքրքրում, նրանք այսօր, այս «աշխարահաքաղաքական փոթորիկում» ունեն մի խնդիր՝ ամեն գնով պահել իրենց իշխանությունը։ 

Ավելին, երբ Նիկոլն ինքնամոռաց խոսում է այն մասին, թե «Հայաստանը վերջապես դարձել է ինքնիշխան», նա այս թեզն ընկալում է ուղիղ իմաստով․ ինքնիշխանը նա հասկանում է բացառապես իր իշխանության տրամաբանության ծիրում։ Այլապես, այս գոյություն ունեցող քաոտիկ աշխարահաքաղաքական օրակարգի պայմաններում, նա նմանօրինակ դիլետանտ ու անհեռատես «գեոպոլիտիկ շպագատների» չէր գնա՝ պետության գոյության փաստը կասկածի տակ դնելով։

Որպես կանոն՝ նման աշխարհաքաղաքական իրողություններում խելացի ու հեռատես քաղաքական գործիչները, որոնք իրականում մտածում են պետության գոյության, ոչ թե չգոյության մասին, փորձում են սեփական պետական շահն առաջ տանելու, աշխարհի մեծերին, ինչ-որ առումով, նաև սիրաշահելու միջոցով, քաղել իրենց հասանելիքն ու համապատասխան դիսվերսիֆիկացիայի միջոցով ճիշտ դիրք բռնել։

Նիկոլի պարագայում տեսնում ենք կացնային անհեռատեսություն՝ իրեն հռչակել է ինքնիշխան ու բոլոր աշխարհաքաղաքական բևեռներին փորձում է «գցել»։

Երբ Նիկոլը խոսում է «ուժերի բալանսավորման» մասին, միանգամից աչքիս առաջ է գալիս այն շրջանը, երբ ՀՀի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն իրականում բալանսավորված էր։

Տվյալ դեպքում խոսքս 2008-2018 թվականների, ինչպես նաև դրանից առաջ ևս գոյություն ունեցած կոմպլեմենտարիզմի շրջանի մասին է, երբ հայկականությունն ուներ հստակ դիրքավորում և գործընկերային կուռ բլոկ։ Ինչքան էլ այսօր Նիկոլը խոսի՝ «կզելու», «սապոգ լիզելու» և այլ պոպուլիստական խոսույթով, փաստ այն է, որ և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելն ու Դավոսը, Հայաստանին «տեղն էին բերում»։

Բոլորիս աչքի առաջ է եղել և գաղտնի ոչինչ չկա, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կառավարման տարիներին նրանք ցույց են տվել դիվանագիտական ճկունություն՝ հաջողելով նախ մտնել ԵԱՏՄ՝ գրավելով մոտ 200 մլն-անոց շուկա (որն այսօր հանդիսանում է ՀՀ տնտեսության առանցքային սյուներից մեկը), և Եվրամիության հետ CEPA-ի համաձայնագիր կնքել, որը ցավոք, իրենց «եվրոպամետ» հռչակածների ապաշնորհ քայլերի պատճառով ամբողջովին մսխվեց։

Նույն կերպ կարող ենք նաև զուգահեռ անցկացնել նույն ժամանակաշրջանի Հայաստանի անվտանգության դոկտրինի մասով, որը երկրի անվտանգությունը խարսխում էր երեք կետերի վրա՝ Հայոց բանակ, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ փոխհամագործակցություն։

Սա գոյություն ունեցող ահռելի բլոկ էր՝ իր ռեսուրսով ու միջազգային կապերով, որն այս իշխանությունը չկարողացավ օգտագործել, իրենց հակահայկաանության ու հակապետականության պատճառով։

Հ․Գ․ Ի դեպ՝ երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն է պետությունը, փորձում իր երևակայությամբ այդ թեմայով մեկնաբանություններ անել, լուսահոգի Լոկը Հոբսը, Ռուսսոն ու Մոնտեսքյոն սարսռում են, իսկ Մաքիավելին՝ դառնանում։ Սա նրանից է, որ 2500 տարի առաջ Պլատոնի ասածը, թե «հացթուխը պետք է հաց թխի, կոշկակարը՝ կոշիկ կարի, իսկ պետական գործիչն էլ քաղաքականությամբ զբաղվի», մեր մոտ շրջվել է գլխիվայր»։

Լրահոս

«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ
Թրամփ–Իրան–Մոսկվա․ աշխարհը պայթյունի եզրին. ՔՊ-ն ընդունել է ԸՕ փոփոխությունների նախագիծը
Սկանդալ ՔՊ ցուցակում․ թեկնածուն ունի ՌԴ քաղաքացիություն․ Նա հայտնի բժիշկ է
Ովքեր որ չեն միանա մեր մոտեցմանը՝ մենք իրանց դեմ ենք լինելու
«Նժարը» միանում է «Բոլորին դեմ եմ» շարժմանը՝ մեկ ֆորմատով կմասնակցենք ընտրություններին. Կարապետյանց
Կարևոր
Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա․ Արմեն Այվազյան
Կարևոր
Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են
Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ինքնասպանության փորձ․ քրեական նորություններ
Մի սխալ քայլ՝ և աշխարհը համաշխարհայինի մեջ կհայտնվի
Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական առաջարկը կարծես թե չի բավարարել Վաշինգտոնին. Արտակ Զաքարյան
CNN. Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցություններին
Քննարկման է ներկյացել ներդրումների մասին օրենքի նախագիծը
Բաղդադը և Կահիրեն ողջունել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի մասին հայտարարությունը
ՈւՂԻՂ. «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մամուլի ասուլիսը
ՈւՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
NYT. ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են Իրանին հարվածելը
The Times of Israel. Իսրայելը կողմ է Իրանին հարվածներ հասցնելու դադարեցմանը
Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում. Իրանի ԱԳՆ
Axios. ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է ապրիլի 10-ին
«Իրավունք». ՔՊ–ում դժգոհ են. «Եթե Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա նո՞ր էր խի ճաղերի հետեւում»

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան