Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քյարամյանի սանիկը, նախկին դատախազը և Փաշինյանի աշխատակիցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ Փաստինֆո


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու համար, երեկվա դրությամբ, չորս հայտ է ներկայացվել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ստացվել է Կարեն Բատիկյանի, Արտաշես Մաիլյանի, Արթուր Նահապետյանի, Պետրոս Մարտիրոսյանի հայտերը։

Միևնույն ժամանակ, Իոաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կարգը ենթադրում է, որ անձինք կարող էին նաև «ՀայՓոստի» միջոցով ուղարկած լինեն, հետեւաբար հնարավոր է մինչև երկուշաբթի օրը ներառյալ նոր հայտեր լինեն։Ինչ վերաբերում է արդեն հայտեր ներկայացրած թեկնածուներին և նրանց կենսագրությանը, ապա նշենք, որ թեկնածուներից Արթուր Նահապետյանը ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։

Նրանց աշխատանքային գործունեությունը ևս փոխկապակցված եղել է՝ սկսած Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքից, ապա՝ ՊՎԾ-ում, իսկ Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո Նահապետյանը տեղափոխվել է ԱԱԾ՝ որպես քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։

Ավելի ուշ՝ 2023 թ․ մարտի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ նախկին պաշտոնյան նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, իսկ 2025թ հունվարին դատական համակարգից տեղափոխվել է ՔԿ՝ նշանակվելով ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում։

Թեկնածուներից Կարեն Բատիկյանը փաստաբան է, նախկինում՝ դատախազ, Պետրոս Մարտիրոսյանը՝ դատախազությունում շուրջ 10 տարի ծառայությունից հետո՝ 2023թ․-ից զբաղեցնում է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը, իսկ Արտաշես Մաիլյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել։

Հիշեցնենք, որ ՀԿԿ նախագահի պաշտոնը թափուր է՝ 2024թ նոյեմբեր ամսից, երբ Սասուն Խաչատրյանը, ինչպես և իրավապահ մարմինների մյուս ղեկավարները՝ բացառությամբ գլխավոր դատախազի՝ մեկ գիշերում Նիկոլ Փաշինյանի կողմից ստացած «սմս»-ով հրաժարականի դիմում ներկայացրեցին՝ ազատվելով պաշտոններից։ 2025թ հունվարի 20-ին ՀԿԿ նախագահի ընտրության հարցով հանձնաժողովը դեմ է քվեարյել միակ թեկնածուի՝ Ռաֆայել Երիցյանի թեկնածությանը՝ չընտրելով նրան այդ պաշտոնում։

Մանրամասները՝ Pastinfo.am-ում

Լրահոս

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը
Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել
Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան
Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է
Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)
Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում
WSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումը
Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին

Լրացուցիչ նորություններ

...

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Ինչ իրավիճակ է Լարսում

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան

Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)

ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը

Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել

Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)

Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)