Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանն այս պահին չի ընդունվել ոչ Սպիտակ տանը, ոչ Պետդեպարտամենտում. Դանիելյան


ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին․«Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ և նրա հանդիպումները կոնգրեսականների ու սենատորների հետ, որոնք խոստացվել էին որպես «ռազմավարական գործընկերության զարգացման» քայլ, իրականում վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության անգործունակության և իշխանության նկատմամբ միջազգային հետաքրքրության շարունակական նվազման մասին։Ամենից առաջ հարկ է նշել հանդիպումների մակարդակը։

Փաշինյանն այս պահին չի ընդունվել ոչ Սպիտակ տանը, ոչ Պետդեպարտամենտում, ոչ էլ հանդիպել է ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքային որոշումներ կայացնող պաշտոնյաների հետ։

Հանդիպումներն անցկացվել են մի խումբ կոնգրեսականների և սենատորների հետ, որոնց ազդեցությունը ԱՄՆ քաղաքական օրակարգի վրա բավարար չէ։Այս հանգամանքը խոսում է ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման, այլ հակառակը՝ դրանց մակերեսայնացման և Հայաստանի արտաքին քաղաքական կշռի անկման մասին։

Եթե ԱՄՆ-ն Հայաստանի հետ իրականում պատրաստ լիներ խորացնելու ռազմավարական համագործակցությունը, ապա մենք կտեսնեինք այլ կարգի հանդիպումներ՝ պետական մակարդակում։ Փոխարենը, ներկայիս ձևաչափն ավելի շատ հիշեցնում է ձևական և երկրորդական շփումներ, որոնք ունեն միայն ցուցադրական բնույթ։

Փաշինյանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը նրա հետևողական անհաջողություններն են միջազգային հարաբերություններում։ 2018-ից հետո Հայաստանի դիրքերը միայն թուլացել են՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում։

Հայկական դիվանագիտությունը, որը նախկինում կարողանում էր պահպանել բալանսն ու կշիռ ունենալ տարածաշրջանում, այսօր վերածվել է կցորդային քաղաքականության՝ առանց հստակ ռազմավարության և տեսլականի։Հայաստանն այսօր կանգնած է լուրջ անվտանգության սպառնալիքների առջև, սակայն Փաշինյանի կառավարությունը շարունակում է զբաղվել PR-ով՝ ներկայացնելով ոչ ազդեցիկ հանդիպումները որպես դիվանագիտական հաջողություններ։

Իրականում այս այցն ավելի շատ փաստեց, որ Փաշինյանի վարչակազմն այլևս չունի վստահություն և գործընկերային արժանահավատություն համաշխարհային քաղաքական կենտրոններում։

Հայաստանի համար այսօր հրամայական է վերականգնել դիվանագիտական ակտիվությունը, վերադառնալ պրոֆեսիոնալ և հետևողական արտաքին քաղաքականության՝ հիմնված ազգային շահերի վրա։ Սակայն գործող իշխանության մոտեցումները միայն խորացնում են երկրի միջազգային մեկուսացումն ու ռազմավարական գործընկերների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության նվազումը։

Եթե ԱՄՆ նախկին վարչակազմի վրա հնարավոր էր «վաճառել» Հայաստանի՝ ժողովրդավարության  բաստիոն լինելու մառազմը, ապա ԱՄՆ նոր ղեկավարը, լինելով գործարար, նման հեքիաթներին ոչ հավատում է, ոչ էլ կարևորում դրանք։Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլը՝ բանկրոտ։ Ուստի սպասելի է, որ Փաշինյանի այցն ԱՄՆ ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, այլ դրանց դեգրադացիայի հերթական ապացույցն է»։

Լրահոս

Իսրայելը Լիբանանի վրա իրականացրել է իր ամենախոշոր հարվածների շարքը
Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայկական բիզնեսը ՌԴ-ում խնդիր կունենա՞․ հարց՝ ՊԵԿ նախագահին
Ի՞նչպես եք գնահատում 18-ամյա աշակերտի կալանավորման որոշումը
ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ
Թրամփ–Իրան–Մոսկվա․ աշխարհը պայթյունի եզրին. ՔՊ-ն ընդունել է ԸՕ փոփոխությունների նախագիծը
Սկանդալ ՔՊ ցուցակում․ թեկնածուն ունի ՌԴ քաղաքացիություն․ Նա հայտնի բժիշկ է
Ովքեր որ չեն միանա մեր մոտեցմանը՝ մենք իրանց դեմ ենք լինելու
«Նժարը» միանում է «Բոլորին դեմ եմ» շարժմանը՝ մեկ ֆորմատով կմասնակցենք ընտրություններին. Կարապետյանց
Կարևոր
Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա․ Արմեն Այվազյան
Կարևոր
Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են
Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ինքնասպանության փորձ․ քրեական նորություններ
Մի սխալ քայլ՝ և աշխարհը համաշխարհայինի մեջ կհայտնվի
Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական առաջարկը կարծես թե չի բավարարել Վաշինգտոնին. Արտակ Զաքարյան
CNN. Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցություններին
Քննարկման է ներկյացել ներդրումների մասին օրենքի նախագիծը
Բաղդադը և Կահիրեն ողջունել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի մասին հայտարարությունը
ՈւՂԻՂ. «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մամուլի ասուլիսը
ՈւՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
NYT. ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են Իրանին հարվածելը

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան