Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին


Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները:

Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին դրանք ավելացել են ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլար):

Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Այս մասին հայտում են ՀՀ ԱԺ–ից։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի խոսքով վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտի սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն, ըստ նրա, ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել:

Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի՝ ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ:

Հեղինակը նշել է, որ Նախարարների կոմիտեի նիստի քննարկման ժամանակ Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ քննարկումների ժամանակ Ֆինանսների փոխնախարարը հայտնել է՝ նախարարությունը նպատակահարմար չի համարում բարձրացնել խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպության գործունեության հարկերը: Հեղինակի խոսքով 2010-2016 թվականների ընթացքում շրջանառության ծավալներն աճել են 11 անգամ: Մանրամասն ներկայացնելով իրավիճակը՝ զեկուցողը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:

Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ոլորտում տիրող իրավիճակի, կատարված ուսումնասիրությունների արդյունքների, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Նախագծի նպատակն է, եթե ծավալները չփոխվեն, տարեկան  շուրջ հարյուր միլիարդ դրամ ավելի եկամուտ ապահովել պետական բյուջե»,- ընդգծել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսում է կազմակերպել քննարկում ոլորտում գործող չորս ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում գուցե եւ հանդես կգան շրջանառության հարկի բարձրացման առաջարկությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծի փաթեթը եւ դրա վերաբերյալ Կառավարության առաջարկների նախագիծը քննարկվել է միայն Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեում, եւ Կառավարությունը պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել:Ելույթներում պատգամավորները կարեւորել են քննարկվող թեման, առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ ոլորտն ուսումնասիրելու եւ դաշտը վերահսկելու, նոր գործիքակազմեր ներդնելու, հարկային նոր կարգավորումների անհրաժեշտություն կա:

Նրանք հանդես են եկել նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել նման զգայուն թեմա եւ խնդիր բարձրացնելու համար: Կարեւորելով խնդիրը եւ ընդունելով, որ լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն կա՝ նա առաջարկել է օրենսդրական նախաձեռնությունը հետաձգել երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում կազմակերպելով աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ ստանալ Կառավարության դիրքորոշումը:Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է ելույթներին, դիտարկումներին:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակի պնդմամբ տեղի է ունեցել քվեարկություն, նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Լրահոս

Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը
Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ
Խուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը. Դուրովը կոշտ պատասխան է տվել Մոսկվային
EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-ի
Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)
Թրամփի դիմանկարով ամերիկյան հուշանվեր-անձնագրերը հասանելի կլինեն օգոստոսին
Թրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերը
Լարվածություն կար, բայց ոչ թե նրանից որ թշնամի երկիր էր և այլն, այլ պատասխանատվության զգացում էր
Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Լարվածություն կար, բայց ոչ թե նրանից որ թշնամի երկիր էր և այլն, այլ պատասխանատվության զգացում էր
Ձեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ մինչև վերջ առաջ գնամ. Ըմբշամարտիկը՝ ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին
Մարզիչը խոսել է Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մասին
«Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերում
Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան
ՈՒՂԻՂ․ Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է
Լիտվան և Նիդեռլանդները համաձայնության են եկել գաղտնի տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալ

Լրացուցիչ նորություններ

...

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին

Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 19-ի դրությամբ

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ողջ արտահանումից