Միացյալ Նահանգները և Էլ Սալվադորն աշխատում են միգրացիոն մեծ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, որն աննախադեպ կլինի Լատինական Ամերիկայում: Այս մասին Կենտրոնական Ամերիկայի երկիր այցելած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։
«Մենք ավարտում ենք միգրացիոն համաձայնագիրը: Կարծում եմ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհայտարարի այդ մասին: Այս համաձայնագիրը շատ ավելի կարևոր է, շատ ավելի նշանակալից, քան այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2019 թվականին:
Տվյալ դեպքում սա համաձայնագիր է, որը նախադեպ չունի ոչ միայն Միացյալ Նահանգների և Սալվադորի, այլև Միացյալ Նահանգների և Լատինական Ամերիկայի հարաբերությունների պատմության մեջ»,- ասել է Բուկելեն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ։ Նահանգում նրանց հանդիպումը հեռարձակվել է Սալվադորի հեռուստատեսությամբ։ Ուկելեն նաև նշել է, որ իր երկրի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բացարձակ առաջնահերթություն են, և Սալվադորի գլխավոր նպատակը ամերիկացիների հետ համագործակցության ամրապնդումն է։