Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե նրանք որեւէ երկրի տալիս են փող, բնական է, որ այդ փողը տալիս են այդ երկրի հարկաբյուջետային քաղաքականության որոշակի պայմաններով. Բադալյան


Այս օրերին մեր ուշադրությունից դուրս մնաց ըստ իս մի բավականին ուշագրավ տեղեկություն: Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի վերաբերյալ նոր հնգամյա ռազմավարությունը, համաձայն որի, առաջիկա հնգամյակում Հայաստանին կհատկացվի գրեթե 1,7 միլիարդ դոլար:

Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Առաջին հայացքից սա բավականին դրական տեղեկություն է, բայց, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի պետական պարտքը վաղուց հատել է ՀՆԱ 50 տոկոսն ու շարունակում է աճել, իսկ զուգահեռ որեւէ որակական աճ տեղի չի ունենում տնտեսության կառուցվածքում, իսկ «անորակ» աճի տեմպն էլ նվազում է, ՀԲ-ից ստանալիք 1,7 միլիարդ դոլարը առաջացնում է հակասական «զգացումներ»:

Առավել եւս, որ գաղտնիք ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ, որ համաշխարհային ֆինանսական այդ կառույցները բացարձակապես բարեգործական կազմակերպություններ չեն, այլ համաշխարհային ֆինանսական համակարգի, ըստ այդմ՝ համաշխարհային ազդեցության գործիքակազմի էական դետալներ, որոնց կիրառման նպատակը ոչ թե որեւէ երկրի լավություն անելն է, այլ սեփական պատկերացումներն ու կանոնները թելադրելն ու այդ միջոցով գլոբալ դոմինանտության ռեժիմ ապահովելը:

Այդ առումով, ինչպես անդրադարձել եմ վերջին օրերին, Հայաստանում կայացվող որոշումները, կապված Հայաստանի քաղաքացիներին ֆինանսական «ռենտգենի» ենթարկելու, այդ «ռենտգենն» ուժեղացնելու տարատեսակ գործիքակազմի ուժգնացման հետ, թերեւս հարկ է դիտարկել նաեւ այդ հարթության վրա:

Համաշխարհային ֆինանսական կազմակերպությունները հենց այնպես չեն ներկայացնում որեւէ օժանդակություն:

Եվ սա մեծ հաշվով բնական է, այսինքն խնդիրն այն չէ, որ ինչ որ չար ու մութ ուժեր են: Եթե նրանք որեւէ երկրի տալիս են փող, բնական է, որ այդ փողը տաիս են այդ երկրի հարկաբյուջետային քաղաքականության որոշակի պայմաններով:

Դրա համար եմ պարբերաբար խոսում այն մասին, որ երկրների տնտեսական զարգացման գրավականը ոչ թե միջազգային ֆինանսական կազմակերպությունների «հույսին» մնալն է, այլ ներդրումներ ներգրավելը, որովհետեւ կապիտալի հետ պայմանավորվածության համակարգն ու մեխանիկան բոլորովին այլ է, ունի այլ կառուցվածք ու տրամաբանություն, եւ ենթադրում է գործելու՝ սուվերենության առավել մեծ տարածություն»:

Լրահոս

Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից
Ռուսները կարող են Վլադիմիր Պուտինին տեսնել մեքենայի ղեկին ՝ մոտակա երթևեկության գոտում․ Պեսկով
21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր
Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ
Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց
Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին
Կոնգոյում աճում է Էբոլա տենդից մահացածների թիվը
ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին
Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային
Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա
Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-ն
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Դուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը. Տիգրան Խաչատրյան

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը