Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ցեղասպանագետ Վլադիմիր Վարդանյանը կիսո՞ւմ է իր առաջնորդի տեսակետը. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանի` հայոց ցեղասպանության թեմայով ճամարտակությունների մասին ի՞նչ է մտածում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: 

Ով չգիտի` ասենք, որ Վ. Վարդանյանը 2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը եւ ընդունվել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան: 2015 թվականից նա Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է եղել, իսկ 2018-ից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Նա անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային: Հարյուրավոր ելույթներ ու աշխատանքներ ունի հայոց ցեղասպանության թեմայով: Օրինակ «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հիմնախնդիրները» աշխատությունն է գրել եւ հրատարակել 2017 թվականին, որտեղ խոսել է նաեւ Թուրքիայի պատասխանատվության մասին: Նա անցած տարիներին մեծ թվով հարցազրույցներ է տվել` խոսելով Թուրքիայի` «միջազգային իրավական պատասխանատվության» մասին:

Օրինակ, 2019 թվականին հանդիպելով Գերմանիայի «Ընդդեմ ցեղասպանության միություն» կազմակերպության անդամների հետ, նա «կարեւորել է կազմակերպության ջանքերը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում», քանի որ ցեղասպանության հիմքում ընկած է մարդատյացությունը, ինչի դեմ նա կարեւոր է համարել ամենօրյա պայքար ծավալելը: Վարդանյանը նշել է, որ «ցեղասպանության ճանաչումը եւ անցյալի հետ առերեսվելը թուրք ժողովրդի համար կարեւոր գրավական է կառուցելու արդար ու ժողովրդավարական պետություն, 21-րդ դարում հնարավոր չէ ապրել հանգիստ խղճով` չառերեսվելով սեփական պատմության հետ»:
Նա մեծ խանդավառությամբ 2016-ին ողջունել է Բունդեսթագի` ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, և՛ Ֆրանսիայում նման օրինագծի նախատեսումը: 
2021 թ. օգոստոսի 9-ին նա ասել է. «Այն ճանապարհը, որը ես ընտրել եմ դեռևս 14-15 տարեկանում, շարունակելու եմ իրականացնել: Ես Հայոց ցեղասպանության ճանաչման շարքերում լինելու եմ առաջամարտիկ»: 
Իսկ 2024-ի ապրիլին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի բացմանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի առջև տեղադրված խաչքարի մոտ մեր պատվիրակությունը` Վարդանյանի գլխավորությամբ, ծաղիկներ է դրել, որից հետո

ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը գրել է. 

«Մարդկայնության դեմ այս հանցագործության անամոքելի հետևանքները, նույնիսկ 108 տարի անց անբաժան են յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրից։ Ցեղասպանության կանխարգելումը, նման ոճրագործությունների չկրկնումը պետք է դառնա յուրաքանչյուրիս գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը։ Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։ Ցեղասպանությունները չունեն ո՜չ արդարացում, ո՜չ մոռացություն, ո՜չ վաղեմություն»։

«Հայոց ցեղասպանությունը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի դեմ ուղղված ոճրագործություն և չի դիտարկվում որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման հարթության մեջ մտնող երևույթ», Armenia Today-ի թղթակցին 2024-ին ասել է Վլադիմիր Վարդանյանը։ 

Շատ կուզենայինք լսել Վլադիմիր Վարդանյանի կարծիքն այսօր: Ի՞նչ է նա մտածում իր առաջնորդի Շվեյցարիայում արած արտահայտությունների վերաբերյալ: Ինքն է՞լ է կարծում, որ մենք պետք է «վերադառնանք» ցեղասպանության թեմային եւ հասկանանք` ինչ է կատարվել եւ ինչպես, ում կողմից է հայոց ցեղասպանության թեման շրջանառության մեջ դրվել: Ինքն է՞լ ունի նման հարցեր` ինչպես ՔՊ առաջնորդը, թե ինչու «1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»: 

Լրահոս

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

Լրացուցիչ նորություններ

...

Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ

Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին

Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք

674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե

«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան

10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից

Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան

Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան

ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու

Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը

Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին

Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան

Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը

Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի

Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը

Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն