Թեհրանը չի բացառում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կրկնակի հարձակումը, իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելը միշտ էլ օրակարգում է եղել, սակայն բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը երկու անգամ հարձակվել են Իրանի վրա, և կա նման գործողությունների կրկնության հավանականություն, ինչը հանգեցրել է Իրանի լիակատար անվստահությանը ԱՄՆ-ի նկատմամբ», – ասել է նա:
Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է զերծ մնա Իրանի դեմ սադրիչ հռետորաբանությունից և նմանատիպ գործողություններից՝ Թեհրանի վստահությունը շահելու համար։ Նա նաև կոչ է արել Վաշինգտոնին լուրջ մոտեցում ցուցաբերել բանակցություններին՝ հակամարտության վերջնական և համապարփակ ավարտն ապահովելու և դրա կրկնությունը կանխելու համար։








