Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$680.83

BTC

$104663

ADA

$0.971329

ETH

$3305.87

SOL

$251.27

-4 °

Yerevan

-2 °

Moscow

16 °

Dubai

8 °

London

-8 °

Beijing

6 °

Brussels

1 °

Rome

10 °

Madrid

BNB

$680.83

BTC

$104663

ADA

$0.971329

ETH

$3305.87

SOL

$251.27

-4 °

Yerevan

-2 °

Moscow

16 °

Dubai

8 °

London

-8 °

Beijing

6 °

Brussels

1 °

Rome

10 °

Madrid

Համաշխարհային բանկը 1,7 մլրդ դոլար կներդնի Հայաստանում

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար նոր՝ հնգամյա գործընկերության շրջանակը։

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և կայունության բարձրացմանը:

Նշվում է, որ Հայաստանը զարգացման զգալի հաջողությունների է հասել վերջին տարիներին։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը և գործազրկության բարձր մակարդակը շարունակում են մնալ աճի հիմնական մարտահրավերները: Հայաստանում կրթության և առողջապահության անհավասար արդյունքները սահմանափակումներ են ստեղծում զբաղվածության և արտադրողականության վրա: Սոցիալական պաշտպանության համակարգը պահանջում է բարեփոխումներ՝ ճգնաժամի ընթացքում խոցելի խմբերին ավելի լավ բացահայտելու և աջակցելու համար: Հայաստանը նաև բախվում է երկրաշարժերի լուրջ ռիսկերի և գնալով ավելի խոցելի է դառնում կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ։

Նոր ռազմավարության նպատակն է ստեղծել նոր, բարձրորակ աշխատատեղեր, հզորացնել մարդկային կապիտալը՝ ընդլայնելով որակյալ առողջապահական համակարգի հասանելիությունը և բարելավելով սոցիալական պաշտպանվածությունը:

«Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և ճկունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերոլայն Գեղինաթը:

Նոր ռազմավարության իրականացումը նախատեսում է սերտ համագործակցություն Համաշխարհային բանկի խմբի կառույցների, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) միջև:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն ակնկալում է մոտ 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ մինչև 700 միլիոն դոլար:

Աղբյուրը՝ News.am

Լրահոս

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ռուսաստանն ու Ադրբեջանը ունեն կործանված ինքնաթիռի սև արկղերի ձայնագրությունը․ Բոզումբաև
Տասնյակ հասցեներում լույս չի լինի
Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ»
Սլովակիայում բողոքի ցույցեր են սկսվել վարչապետ Ֆիցոյի և նրա կառավարության դեմ
Ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Փաշինյանի կառավարության համար. Գենսեր
Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթները դառնում են հաճախակի․ Լևոն Ազիզյան
Նվեր Ծառուկյանը գործուղման է և չի թաքնվում քննությունից. փաստաբան
Բելառուսն ուժեղացնում է իր մարտունակությունը․ Լուկաշենկո
Համաշխարհային բանկը 1,7 մլրդ դոլար կներդնի Հայաստանում
Փող պոկելու գաղտնի որոշում՝ ջավախքցիներից․ ՀՀ կառավարության «ֆոկուսը»
Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին
Նոր մանրամասներ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից
Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների մասին. Լևոն Քոչարյան
ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի
Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել (տեսանյութ)
Տիգրան Քեոսայանին շնորհվել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում
Նիկոլը բոլորին էլ-փոստով հաշվետվություն կներկայացնի՞. կոռուպցիայի մասին (տեսանյութ)
Հոռոմի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանն ու Ադրբեջանը ունեն կործանված ինքնաթիռի սև արկղերի ձայնագրությունը․ Բոզումբաև

Սլովակիայում բողոքի ցույցեր են սկսվել վարչապետ Ֆիցոյի և նրա կառավարության դեմ

Ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Փաշինյանի կառավարության համար. Գենսեր

Բելառուսն ուժեղացնում է իր մարտունակությունը․ Լուկաշենկո

Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին

Նոր մանրամասներ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից

Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել (տեսանյութ)

Տիգրան Քեոսայանին շնորհվել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում

Առաջին երեք օրվա ընթացքում Թրամփը կործանեց Ամերիկան․ CNN

ԵՄ-ն դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը վրացի դիվանագետների համար

ՆԱՏՕ-ն ուժեր է տեղակայելու Եվրոպայում․ Գրուշկո

ԱՄՆ-ից անօրինական միգրանտների արտաքսումը լավ է ընթանում․ Թրամփ

Մոսկվան պատրաստ է բանակցությունների. Պուտին

Ամերիկայում փակվեցին միգրացիոն կենտրոնները (տեսանյութ)

Վրաստանի առաջնորդները ձգտում են ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ (տեսանյութ)

ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Ուկրաինայի պատերազմից. Կրեմլ (տեսանյութ)

Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Ուկրաինայում հակամարտությունը շրջադարձային կետի է մոտենում. Ֆիդան