Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյան


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ծառուկյանի սթափեցնող ուղերձը

Երբ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագիծը, թվում էր՝ արկածախնդիր այս որոշմանը հետևելու են ոչ թե քաղաքական հայտնի սեգմենտի էյֆորիկ քաջալերանքը, այլ սթափեցնող կարծիքներ, որոնց հիմքում ռեալ հաշվարկներն են՝ տնտեսական, անվտանգային իրողություններից ելնելով:

Մանավանդ, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս:

Սակայն ռացիոնալ կարծիքները հատուկենտ էին, որոնք, որպես կանոն, խեղդվում են պսևդոարևմտամետ պսիխոզի հորձանուտում:

Մարդիկ չեն կարողանում գիտակցել, որ աշխարհաքաղաքական գլոբալ հակադրության պայմաններում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի ու այդ համատեքստում խիստ վտանգավոր է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Հայաստանի իշխանության սևեռուն քաղաքականությունը:

Երեկ թեմային ծավալուն կոնցեպտուալ անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանը, ով հատկապես խոսել է քաղաքական արկածախնդրության տնտեսական կանխատեսելի հետևանքների մասին:«...Կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։

Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։

Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը»,- գրել է Ծառուկյանը:

Պարոն Ծառուկյանն, ըստ էության, հասարակության, բիզնես էլիտայի պոզիտիվ կոնսոլիդացիայի կոչ է անում, սթափության ուղերձ է հասցեագրում արժեք ստեղծող ու իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը:

Հոդվածի վերջաբանում Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպում է այսօրվա գլխավոր իմպերատիվը, այն է՝ հասարակության և ներհայկական կոնսոլիդացիայի ճանապարհով հիմքեր ստեղծել բալանսավորված արտաքին քաղաքականության իրականացման համար:

«Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։

Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։

Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»,- գրել է Ծառուկյանը:

Կարծում եմ՝ այս հոդվածը լավ պլատֆորմ է՝ մասնագիտական, հանրային շահագրգիռ քննարկումներ ծավալելու համար»:

Լրահոս

Պուտինը կայցելի Թուրքիա
Շտապ
Հրազդան գետում հայտնաբերվել է հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը
Մենք կարող ենք առաջ շարժվել ՀՀ-ի հետ, բայց Ադրբեջանի հետ համաձայնությունը պարտադիր է․ թուրք նախարար
Ռոնալդուն հակառեկորդ է սահմանել
Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել
Հայաստանը մեր դաշնակիցն է. ՌԴ ԱԳ փոխնախարար
Ղազախստանում արգելվել է ԼԳԲՏ քարոզչությունը լրատվամիջոցներում և համացանցում
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի գոտեմարտը Hype FC-ում ավարտվեց ոչ-ոքի
Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն Սիմոնյան
Արգենտինացի ֆուտբոլիստի դեմքի մի մասը պարալիզացվել է
Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն (տեսանյութ)
Եթե Վարդան Ղուկասյանը իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները, ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ին․ Լևոն Բաղդասարյան
Շտապ
Արամ Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Խոշոր չափի գողություն Երևանում
Լինելու ենք հասանելի տոնական օրերին․ Անահիտ Ավանեսյան
Հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ․ Ազիզյան

Լրացուցիչ նորություններ

...

Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ

Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյան

Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան