Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կրթության մասին»,«Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքներում:

Նպատակն է՝ «...հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքներ իրականացնել բոլոր դպրոցների՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործելու ուղղությամբ», ինչպես նաև՝ «դպրոցների համապատասխան բովանդակային կառավարումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ տնտեսական մասը մարզպետարաններին հանձնելու ուղղությամբ»: 

2024 թ. դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր ենթակայությամբ, որի հիմնական սկզբունքը կրթական աստիճանն է և հաստատությունների աշխարհագրական բաշխվածությունը:

Մասնավորաբար՝ տասը մարզերում կրթական 1-ին և 2-րդ աստիճանի հաստատությունները (313 հիմնական դպրոց), ինչպես նաև գյուղական բնակավայրերում՝ միջնակարգ դպրոցները (745 1-12-րդ դասարաններ) գործում են մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ, Երևանում կրթական 1-ին և 2-րդ աստիճանի հաստատությունները (140 հիմնական, 13 միջնակարգ դպրոց) գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, կրթական 3-րդ աստիճանի հաստատությունները՝ 98 ավագ դպրոց, 10 վարժարան, 12 միջնակարգ, 3 հիմնական դպրոցները գործում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ:

Նշվում է, որ դպրոցների ենթակայության փոփոխությունը ԿԳՄՍՆ-ի համար էապես մեծացնելու է աշխատանքների ծավալը:

Ներկայումս համակարգվող 123 պետական հանրակրթական, թվով 14 մասնագիտացված և հատուկ դպրոցների փոխարեն համակարգվելու են 1343 դպրոցի աշխատանքները, սակայն մյուս կողմից դիտարկելով՝ այն հնարավորություն կտա ապահովել միասնական, որակյալ և արդյունավետ քաղաքականության իրականացում։

«Հանրակրթության մասին» օրենքի և հարակից օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախագծերի ընդունմամբ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում նախատեսվում է փոփոխություն:

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության աշխատակազմում մոտ 30 նոր հաստիքի ավելացման արդյունքում, ըստ նախնական հաշվարկների՝ անհրաժեշտ գույքի, սարքավորումների (մեկանգամյա ծախսեր) համար կպահանջվի մոտ 32 մլն 860 հազար դրամ, իսկ շարունակական տարեկան ծախսը կկազմի շուրջ 145 մլն 590 հազար դրամ։ 

Լրահոս

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած քաղաքացուն բերման ենթարկեցին
Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ
«Ոչ թագավորներին». ԱՄՆ-ում ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի
Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան
Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ Միրզոյան՝ 853, Սուրեն Պապիկյան՝ 842. ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ
Երևանում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
ԱՄՆ ծովային հետևակի ուժերը ժամանել են Մերձավոր Արևելք
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Telegraph. ԱՄՆ-ն կարող է հրաժարվել դաշնակիցներին պաշտպանելուց՝ նրանց պաշտպանական ծախսերի պատճառով
Եվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ
Երևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվել (տեսանյութ)
Ահազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ
Իրանը կոչ է անում տարածաշրջանի երկրներին կանխել իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները
Շտապ
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

«Հրապարակ»․ ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել

Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

Դո՛ւ պարտված ղեկավար ես, գնա՛, թող այս ազգը շնչի, ամրացնի եղածը. Գալեյան

«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր

«Հրապարակ»․ «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն

Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»