Սևաստոպոլում վերջին 24 ժամվա ընթացքում հեռացվել է մազութով աղտոտված ավելի քան 5 տոննա բնահող, իսկ ողջ աշխատանքների ընթացքում՝ շուրջ 155 տոննա, այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։
«Հունվարի 12-ին մազութով աղտոտված 5,84 տոննա բնահող է օգտահանման համար հեռացվել Սևեռնայա ստորոնայի լողափերից, Գոլուբայա Բուխտայում և Բալակլավայի շրջանում: Ամբողջ աշխատանքների ընթացքում՝ 154,47 տոննա», - գրել է Ռազվոժաևն իր Telegram ալիքում:
Նա նաև հավելել է, որ մազութի արտանետումներից տուժած 23 թռչուն վերականգնման համար գտնվում է պետական անասնաբուժական կլինիկայում։«Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի են ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը, ինչի հետևանքով վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։
ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ լցանավերի աղետի պատճառով ծովն է թափվել շուրջ 2400 տոննա մազութ։Սևաստոպոլում մազութի արտանետումներ են գրանցվել հունվարի 3-ից։Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Սևաստոպոլում սահմանվել են տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության ռեժիմներ, ինչպես նաև գործում է արտակարգ դրության դաշնային ռեժիմ։