Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչքան շատ ենք «կառուցում» այդ խաղաղությունը, այնքան ավելի շատ կորուստներ ենք ունենում եւ այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ալիեւը. Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը.

«Փաշինյանի գրառումները FB-ում գնալով վերածվում են բառիս բուն իմաստով զառանցանքի։

Սա արդեն «գիտակցության հոսք» էլ չես անվանի, ավելի շուտ՝ «գիտակցության լուծ»։ Որպեսզի համոզվեք, որ խոսքս մերկապարանոց չէ, ուղղակի ամբողջությամբ մեջբերեմ իր վերջին ստատուսներից մեկը.«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ:

Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան... է) Армяне всего мира, гуляют так красиво...»

Մինչ այս գլուխգործոցը գրելը վերջին օրերին Փաշինյանը փորձում էր փայլատակել աֆորիզմներ հորինելու ասպարեզում, որոնք, լինելով տարբեր հասկացությունները մեկ նախադասության մեջ կապելու դիլետանտի ճգնանք,  եթե մի բանով աչքի են ընկնում, ապա անսահման տափակությամբ եւ իմաստի կատարյալ բացակայությամբ։

Ինչպես կասեր իմ ընկեր Արման Գրիգորյանը, մեջբերելով հռչակավոր ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիին, նրա ասածներն «այնքան անհեթեթ են, որ անգամ սխալ էլ չեն»։

Ֆերմին նկատի ուներ, որ որեւէ ասած բան, թեկուզեւ սխալ որակվելու համար, սկզբից պետք է միտք դառնա։ Փիլիսոփայական գանձի հավակնություն ունեցող Փաշինյանի այս վերջին բառակույտերը միտք դառնալու քննությունն անգամ չեն անցնում։ Այս ամենը սակայն այսքան ողբերգալի չէր լինի, եթե մեր ամբողջ ազգին չահազանգեր այն մասին, որ երկրի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում։

Հիմա արդեն հասկանալի է, որ այսպիսի խառնաշփոթ ունենալով ուղեղում, Փաշինյանն ուղղակի ադեկվատ չի ընկալում աշխարհը եւ, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մեր երկրի գլխին կուտակված ճակատագրական մարտահրավերները։

Ինչն էլ հենց դարձել է մեզ բաժին հասած բոլոր աղետների պատճառը եւ դեռ նորանոր աղետներ բերելու վտանգ ունի։

Նիկոլ Փաշինյանն ինքը, իր փոդքաստի գործընկերուհին եւ ամբողջ իշխանական պրոպագանդան այսօր փորձում են մեզ համոզել, որ Հայաստանը ոչնչացնելու եւ Սյունիքը ուժով գրավելու Ալիեւի աներկբա սպառնալիքները ընդամենը իրողությունները ոչ ադեկվատ ըմբռնող մարդու բարբաջանքներ են, մինչդեռ մեր պանծալի իշխանությունը, որն ավելի իրատես է,  շարունակում է վստահորեն կառուցել խաղաղություն եւ հաշտություն Ադրբեջանի հետ։

Չգիտես ինչու, սակայն՝ ինչքան շատ ենք «կառուցում» այդ խաղաղությունը, այնքան ավելի ու ավելի շատ կորուստներ ենք ունենում եւ այնքան ավելի ագրեսիվ է դառնում Ալիեւը։

Ես մեր հանրությանը առաջարկում են համեմատել 2018 թվականից ի վեր Փաշինյանի եւ Ալիեւի ասածները եւ իրողությունների գնահատականները եւ որոշել թե էդ երկուսից ո՝վ է ավելի ոչ ադեկվատ։

Եթե այնուամենայնիվ դա Նիկոլն է, ապա ո՞րն են մեր պետության մեջ գործող իրավական մեխանիզմները, որոնք թույլ են տալիս կառավարման համար անհրաժեշտ ընկալունակություն չունեցող ղեկավարին ազատել պարտականությունների կատարումից»:

Լրահոս

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ
Կարևոր
Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան
Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր
Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել
10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան
Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր
Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային
Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է
ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում
Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա
Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին
Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում
Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են
Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

Լրացուցիչ նորություններ

...

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ