Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի և Խաչատուրյանի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության զարգացման հեռանկարները (տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:

Խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ այսօր քննարկելու են Հայաստանի տնտեսական զարգացման հետ առնչվող ռազմավարական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տնտեսության զարգացման ուղղությունների առաջնահերթություններին, և իհարկե, բարեփոխումների այն օրակարգին, որոնք պիտի առավելագույնս նպաստեն մեր երկրի հետագա տնտեսական զարգացմանը: 

«Առիթ ունեցել եմ ասելու, որ մենք, խոսելով Հայաստանի Հանրապետության պետական շահի մասին, պետք է առանցքում ունենանք Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահը, որովհետև իմ ընկալմամբ, ես այդ թեմայով շատ մտածել եմ, կոնկրետացնելու համար, թե որն է պետական շահը: Եվ հենց տնտեսական զարգացումն է իմ կարծիքով, որովհետև ավելի կոնկրետ և ավելի դիպուկ համապատասխանություն չեմ գտնում և չեմ կարծում, թե գոյություն ունի:

Սա էլ, իմիջիայլոց, նաև արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության մեր ընկալման համար շատ կարևոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարի խոսքով` պետք է արձանագրել, որ ամբողջ համաշխարհային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը կառուցվում է տնտեսության, տնտեսական զարգացման շահերի, մատակարարման շղթաների տրամաբանության ներքո:

«Երբ ավելի ու ավելի փորձում ես խորը հասկանալ աշխարհաքաղաքականությունը, հասկանում ես, որ դրա հիմքում ընկած է տնտեսությունը, իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետև պետությունները կայանում են իրենց քաղաքացիների բարեկեցությունով: Բացարձակապես ամեն ինչ, ինչ անում են պետությունները` ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցության համար: Հակառակ դեպքում պետությունն իմաստ չունի: Եվ բարեկեցության անհրաժեշտության վրա է կառուցվում մնացած բոլոր քաղաքականությունները:Երբ ասում ենք անվտանգություն, այդ առումով էլ չենք շատ խորանում, թե ինչի՞ անվտանգությունը.

բարեկեցության անվտանգությունը, որովհետև բոլոր այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են բարեկեցության համար` անվտանգությունը բխում է այդ կոմպոնենտների անվտանգությունից: Ուրիշ ոչ մի բան չի նշանակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Վարչապետը կարևորել է այդ ընկալումները, որովհետև պետք է այդ պրոցեսները գենետիկ մակարդակից հասկանալ, որպեսզի կարողանանք հընթացս ճիշտ կարգավորել մեր գործողությունները:

 «Պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մեր տնտեսական թիմը Հանրապետության նախագահի գլխավորությամբ այս թեմայի շուրջ բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, և այսօր այդ աշխատանքի արդյունքների կամ հետևությունների քննարկում կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գլոբալ արժեշղթաներում ներգրավվածությանը, արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, արտահանման կենտրոնացվածությանը ըստ ապրանքների, բիզնեսի աջակցության գործիքների, կապիտալի շուկայի զարգացմանը, ներդրումների մակարդակի ավելացմանը, կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը, արտադրողական աճի ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսական կայուն աճի ապահովմանը, ներառական տնտեսական աճի ապահովմանը, պետական ծառայությունների թվայնացմանը, տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող թեմաների:

Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները կիսվել են իրենց կարծիքներով, դիտարկումներով և առաջարկություններով: Կառավարության բոլոր անդամները վարչապետի հանձնարարությամբ նախանշել են ընթացիկ տարվա համար իրենց գործողությունների առաջնահերթությունները, որոնք բխում են Կառավարության հնգամյա ծրագրից:Ամփոփելով` վարչապետ Փաշինյանը նկատել է, որ ներկաների մի քանի ելույթներում բարձրացվել է գաղափարախոսական հարցը և նշել, որ տնտեսության մասին քննարկումներ անելիս՝ գաղափարախոսական հարցը հաճախ բաց է թողնվում:

Ընդ որում, դա տեղի է ունենում և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: «Կոմունիստական գաղափարախոսությունն ունի տնտեսական իր մոդելը, սկանդինավյան սոցիալիզմի տեսությունն ունի իր մոդելը, կա ամերիկյան մոդելը, և կարծում եմ, որ մենք էլ մեր մոդելը պետք է ունենանք, որը հիմնված լինի քաղաքական գաղափարախոսության վրա:Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ Իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին:

Առիթ ունեցել ենք քննարկելու, և ես այդ հարցն էի բարձրացնում հիմնականում ԿԳՄՍ-ի հետ քննարկումներում, թե Իրական Հայաստանի մշակութային գաղափարախոսությունը որն է:

Բայց այս հարցը մենք պետք է տանք բոլոր ոլորտներին: Իրական Հայաստանի տնտեսական քաղաքականությունը որն է, սոցիալական քաղաքականությունը որն է, արտաքին քաղաքականությունը որն է: Անապահովության գնահատման համակարգը, որն ընդունեցինք նախորդ օրը, ես համարում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության անապահովության գնահատման քաղաքականությունը, այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, ԿԳՄՍ ոլորտում արդեն երևում է, թե մենք ինչ պետք է անենք, պաշտպանության ոլորտում երևում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Պետք է բոլոր ոլորտներով անցնենք և մեր բոլոր քաղաքականություններում այս հարցը պետք է տանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այդ ընթացքում պետք է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մշակվի և ձևակերպվի որպես ավելի համակարգված քաղաքական գաղափարախոսություն:

«Հաջորդ հարցը, որի մասին կուզենայի խոսել` շոշափվեց ելույթներում: Ես որքան ոչ պրոֆեսիոնալ աչքով և հայացքով նայել եմ` տնտեսության համար մեծ և էական նշանակություն ունեն խոսույթները, և երբեմն ժամանակակից տնտեսությունը համարվում է խոսույթային: Խոսույթային տնտեսության լծակ է, երբ հակախոսույթով հարվածում են քո տնտեսությանը, հետևաբար որպես Կառավարություն, այստեղ էլ պետք է մենք զարգացման խոսույթ ձևավորենք:

Մենք որպես քաղաքական մարմին պետք է սրա մասին մտածենք, որովհետև թվերի, գրաֆիկների մի մասը կապված է նրանից, թե մենք ինչ տրամադրություն ենք ստեղծում երկրում»,- շեշտել է երկրի ղեկավարը:Անդրադառնալով գերատեսչությունների առաջնահերթություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Նախ բոլորի համար թվայնացումը պետք է լինի երեք հիմնական անելիքներից մեկը: Հետևաբար, ինձ համար առաջնահերթ լոկոմոտիվային ծրագիր ես համարում եմ խաղաղության գործընթացը, ես էլ եմ ինձ համար առաջնահերթ համարում թվայնացումը և երրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարը»:

Լրահոս

Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը
Հոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ)
Կարևոր
ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ
Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
Սարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Ազդակ չեմ տեսնում, որ իշխանությունը ողջախոհության միջավայր վերադառնալու ցանկություն ունի․ Սուրենյանց
«Կենտրոն»-ով Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ
«Թունավոր» չէ՞ ՌԴ երկաթուղին. Օվերչուկը՝ Փաշինյանին․ ՌԴ-ում Զելենսկուն Բեն Լադենի հետ են համեմատել
Կաշառքի գործով ձերբակալվել է 6 անձ․ նրանց թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ
«Վայ, Մոսկվայից զանգեցին, կանյակ ճարեք վռազ». Փաշինյան (տեսանյութ)
Ռաֆիկ Շահմուրադյանի սպանությունը չի բացահայտվել դատական համակարգում գործող մաֆիայի պատճառով. Փաշինյան (տեսանյութ)
Գագիկ Խաչատրյանի մասին խոսելիս Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)
Սրտի օլիգարխ չունեմ, Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է մեր ընտանիքին. Փաշինյան (տեսանյութ)
«102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չէ, չենք առարկի դրա դուրսբերմանը (տեսանյութ)
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ողբերգական վթարի մասնակից մեքենան պատկանում էր երթուղին սպասարկող Ֆայտոն տաքսի ծառայությանը
Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանվաած հարկերը վճարող քաղաքացիներին շնորհակալություն. Փաշինյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան

Ազդակ չեմ տեսնում, որ իշխանությունը ողջախոհության միջավայր վերադառնալու ցանկություն ունի․ Սուրենյանց

«Կենտրոն»-ով Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից

«Վայ, Մոսկվայից զանգեցին, կանյակ ճարեք վռազ». Փաշինյան (տեսանյութ)

Ռաֆիկ Շահմուրադյանի սպանությունը չի բացահայտվել դատական համակարգում գործող մաֆիայի պատճառով. Փաշինյան (տեսանյութ)

Գագիկ Խաչատրյանի մասին խոսելիս Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)

Սրտի օլիգարխ չունեմ, Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է մեր ընտանիքին. Փաշինյան (տեսանյութ)

«102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չէ, չենք առարկի դրա դուրսբերմանը (տեսանյութ)

Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանվաած հարկերը վճարող քաղաքացիներին շնորհակալություն. Փաշինյան (տեսանյութ)

Ինչո՞ւ պետք է ծորակը բացեմ ու տեսնեմ՝ ջուրը չռում ա․ որակ եմ ակնկալում. Փաշինյան (տեսանյութ)

Ո՞վ գիտի՝ էդ հարցը ոնց լուծենք․ հիմա ասեք, կամ հետո հույժ գաղտնի գրեք». Փաշինյան (տեսանյութ)

Խնդիրը լուծված է. Հայաստանից ծաղիկ է արտահանվում 28, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16 երկիր (տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց

Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ)

Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա