Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միայն նոր իշխանությամբ է հնարավոր խուսափել աղետից. Վահե Հովհաննիսյան


Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել։ Ըստ էության, Ալիևը Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն։

Մեր ռեակցիան պետք է լինի համարժեք՝ հանրային տիրույթում և՝ քաղաքական։

Հանրային տիրույթ

ա.  Մարդկանց, լայն զանգվածներին տեղ հասցնել իրավիճակի լրջությունը։

բ.  Ներքին հաշտություն՝ ընդդեմ գործող իշխանության։

Նրանք, ովքեր որպես մարդ՝ հանուն իրենց ընտանիքների, հանուն մեր երկրի, հանուն չկոտորվելու պահանջում են նոր իշխանություն, պետք է մի կողմ դնեն ցանկացած թշնամանք, քեն և իրենց նեղ շահերը։

գ.  Համատարած աշխատել «մեծարգոների» և նրանց հանդեպ լոյալ խավի հետ։ Բացատրեք, որ դեռևս ունեն հնարավորություն՝ չդառնալու Հայաստանի դահիճներից մեկը։ Պարզ ասեմ՝ մի քծնեք, մի ուրախացեք, որ պաշտոններ ունեն, հակառակը՝ խրախուսեք հրաժարականներ տալ, տարանջատվել։

 դ.  Շատ կոշտ հակադարձել Ալիև-Էրդողանի հայաստանյան պրոպագանդիստներին։ Այս մարդիկ պետության ճակատագրի վրա են փող աշխատում։

ե.  Համատարած բացատրական աշխատանք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» խավի հետ։ Այստեղ քաղաքականության հարց չէ, այստեղ ապրելու կամ մորթվելու հարց է։

Քաղաքական տիրույթ

Հակառակորդի և արտաքին աշխարհի համար մենք այս պահին անտեր մնացած, ցածրորակ ժողովուրդ ենք՝ անմիտ էլիտաներով։ Այսօրվա աշխարհի խաղի կանոններով՝ նման ժողովուրդներին ցեղասպանելն ընդունելի է։

Հետևաբար, մեր խնդիրն է՝ մեր ընդվզումը, մեր գոյությունը և մեր քայլերը տեղափոխել քաղաքական և պետական մտքի դաշտ.

- Միայն նոր իշխանությամբ է հնարավոր խուսափել աղետից։

- Մեր խնդիրն է՝ խուսափել պատերազմից։

«Մինչև վերջին հայը կռվելը» բացառիկ ավանտյուրա է։ Այսօրվա պայմաններում մեր պետական միտքը, պետական հասունությունը պատերազմից խուսափելն է՝ բոլորին հասկանալի պատճառներով։Քաղաքական միտքը պետք է ձևակերպի այս նպատակի համար հնարավոր քայլերը.

1.     Վերադառնալ նոյեմբերի 9-ի պայմանագրին.

ճիշտ գաղափար է, բայց պահանջում է բարդ և ճշգրիտ քայլեր։

2.     Վերհիշել մեր ՀԱՊԿ անդամակցությունը.

ռացիոնալ գաղափար է, բայց  կարևոր որոշումների պահին կարող ենք բախվել Ադրբեջանի բարեկամ որևէ պետության վետոյին։

3.     ԲՐԻԿՍ-ին անդամակցության գաղափարը.

հեռանկարային, ստրատեգիական ճիշտ ուղղություն է, որը կչեզոքացնի գործող կառավարության եվրաավանտյուրան, նաև կարող է լուծել կոմունիկացիաների ապաշրջափակման, Հայաստանում խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային շահերի ձևակերպման հարցը, և ապահովել այդ ներդրումները և շահերը պաշտպանելու ստրատեգիական հաստատակամություն։ Բայց սա ժամանակատար պրոցես է և կարող է չտալ հրատապ անվտանգային երաշխիքներ։

4.     Ռուսաստանի հետ երկկողմ խորացված բանակցություններ. ռեալ աշխատող գաղափար է, որը ենթադրում է անվտանգության կոշտ երաշխիքներ, ռեալ միջնորդություն, գետնի վրա ռուսական ուժի ռեալ առկայություն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռեալ բանակցություններ, Իրանի հետ ռեալ օրակարգ։

Սա աշխատող գաղափար է, բայց կա հետևյալ խնդիրը. հասել ենք այն վիճակին, որ Ռուսաստանը կարող է նաև մեզ ոչինչ չառաջարկել և սպասել, որ առաջարկը գա Հայաստանից։ Իսկ Հայաստանը ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որն արդեն բարձրաձայն անոնսել է եվրաավանտյուրա՝ երկիրը կանգնեցնելով անվտանգային և տնտեսական փլուզման հեռանկարի առջև։

Արձանագրենք նաև. ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ։ Այսօր լռելը կործանարար դիտորդություն է, սակայն նույնքան վտանգավոր է էմոցիոնալ աղմուկը։

ԱմփոփումԱրտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ վերադասավորումներ, ասելիք ունեցող գործիչների ու միավորների համագործակցություն և առավելագույնս հստակ քաղաքական լուծումներ։

Բոլոր այն քաղաքական ուժերը, քաղաքական և հանրային գործիչները, որոնք կիսում են այս պարզ մոտեցումները, պատմական այս փուլում թիմակիցներ են, որոնք հետապնդում են մեկ պարզ խնդիր՝ թույլ չտալ Հայաստանի ոչնչացումը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

ՀՀ ՊՆ Բաղրամյանի «պալիգոններում» պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ
Պարզվել է Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը
Եթե նա կարողանա հաղթել Մախաչևին կդառնա այս մարզաձևի լեգենդը․ Ծառուկյան
Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ)
ChatGPT-ն արագացնում է ուսումը, բայց վնասում է հիշողությանը
Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը
370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից
Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է (տեսանյութ)
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին
Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի թիվը
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Վնասվել է իրանական ինժեներական գլուխգործոց համարվող կամուրջներից մեկը
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Մինասյանին
Հորմուզի նեղուց է մտել հեղուկացված բնական գազի տանկեր
«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով. Ալիև
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով արտահերթ դատական նիստ
Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. պատրա՞ստ ես տղամարդավարի ներողություն խնդրել Կարապետյանից

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան