Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի, Հայաստանը դրանից հետ չպիտի մնա. Մովսես Հակոբյան. Mediahub.am


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հարցազրույցը լի էր բազմաթիվ վտանգավոր հայտարարություններով։ Թշնամի երկրի առաջնորդը, սպառնալիքի լեզուն բանեցնելով, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով․ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»։

Բացի այդ, Ալիևը խոսել է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ուղիղ տեքստով Հայաստանը որակել «ֆաշիստական երկիր»:

Ալիևի այս և մնացյալ հայտարարությունները, ըստ փորձագետների, հերթական պատերազմի նախերգանքն է։Արդյո՞ք իբր խաղաղության մեջ գտնվող Հայաստանին նոր լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։


Պարո՛ն Հակոբյան, Ալիևը երեկ հերթական սպառնալիքները հնչեցրեց, հերթական անգամ ակնարկեց, որ իր բոլոր պահանջներին հասնելու է՝ մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսքը։ Բացի այդ, Ալիևը պայման է դնում մեր առջև, որ վերադարձնենք այն զենք-զինամթերքը, որ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ մեր երկրի զինվելը նա համարում է սպառնալիք իր երկրի համար։

-Դրա պատասխանը ես տվել եմ։

Ե՞րբ։

-Ես ամեն տարի էլ խոսում եմ սպառնալիքների մասին։

Իմ հարցը կոնկրետ երեկ հնչեցված հայտարարությունների մասին է։ Պատերազմի նախերգա՞նք էր հնչեցնում Ալիևը։

-Գուշակությամբ չեմ զբաղվում։

Պարո՛ն Հակոբյան, Դուք հմուտ ռազմական գործիչ եք, և Ձեր դեպքում ոչ թե գուշակություն, այլ վերլուծություն ենք ակնկալում լսել։

-Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է։


Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն արհամարհվել են Ադրբեջանի կողմից, այդ կետերին չեն հետևում։

-Ո՞նց չեն հետևում։

Ութերորդ կետով գերիներին պիտի վերադարձներին, բայց հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվի բանտերից ոչ բոլոր գերիներն են վերադարձել Հայաստան, և խոսքը 2020-ին գերեվարված անձանց մասին է, իններորդ կետով պետք է ճանապարհներն ապաշրջափակվեին։ Եվ այսպես շարունակ։

-Դուք ուշադիր չեք կարդացել փաստաթուղթը։ Ո՞վ է ասում՝ գերիների վերադարձ չի եղել։ Մինչև նոյեմբերի 9-ը ինչքան գերի եղել է, Ադրբեջանը վերադարձրել է։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փաստաթուղթը կարդալ իրավաբանի հետ, որ հասկանաք՝ գերիների վերադարձն ում է վերաբերում։ Իմ տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր քաղաքացիները վերադարձվել են։

Բայց իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն 80 դեպք ուղղակի հաստատված չէ։ Եվ այս թիվն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապ չունի։

-Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։

Այսինքն՝ Դուք Ադրբեջանի՞ն եք հավատում։

-Ես հակված եմ փաստերին հավատալ, ոչ թե խոսքերին։

Լավ, եթե փաստերին եք հավատում, խնդրում եմ նշել՝ մենք հիմա փաստացի խաղաղության մե՞ջ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։ Դրանից հետո առնվազն երեք կետով թշնամին առաջ է եկել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։

-Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէր։

Բայց կողմերն այլևս չպետք է առաջ գային, իսկ Ադրբեջանի ամեն առաջ գալը մի պատերազմ էր։

-Ադրբեջանն առաջ է եկել, քանի որ իր համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել։

Հիմա «Արևմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը, մեր երկրի իշխանությունն էլ լուռ հետևում է այդ հայտարարություններին, այս ամենն է՞լ է նպաստավոր պայման, «Զանգեզուրի միջանցքին» հասնելո՞ւ է Ալիևը։

-Նորից եմ ասում՝ իմ տեսակետը հստակ է, բայց ես այն չեմ կարող հնչեցնել։

Ինչո՞ւ։

-Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, էլ չեմ ուզում։ Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան։

Դուք ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը սթավո՞ւմ է, եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք։ Գեներալներ են կալանավորվում․․․։

-Ես գնահատականներ բազմիցս տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել, որովհետև անիմաստ է։ Մեր հասարակությունը դրա կարիքը չունի։

Այսինքն՝ մեր կես բուռ մնացած հայրենիքն է՞լ կորցնենք, քանի որ ոչ ոք չի ուզում հստակ գնահատական տալ, վտանգներից խոսել։

-Ես մի 40 անգամ գնահատական հնչեցրել եմ։

Հասարակությանն այս թմբիրից հանելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի ևս 40 անգամ խոսել։

-Երբ դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։

Հիմա չկա՞ այդ անհրաժեշտությունը։

-Իհարկե՝ ոչ։

Ալիևի երեկվա հայտարարություններն ազդակ չե՞ն, որ կա այդ անհրաժեշտությունը։

-Սթափ մարդու համար, այո՛, բայց հասարակության համար՝ ոչ։

Այսինքն՝ հասարակությանը սթափված տեսնելու հույս չունե՞ք։

-Նորից եմ ասում՝ բազմիցս խոսել եմ և արդյունք չեմ տեսել։ Իմաստ չկա, որ նորից ասեմ։

Ամփոփելով զրույցը, պարոն Հակոբյան, առաջիկայում պատերազմի սպասե՞լ։

-Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի։ Հայաստանը դրանից հետ չպիտի մնա։

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել