Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և բովանդակության, և ձևաչափի առումով. Աշոտյան


Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային ժառանգությանը, և, վերջիվերջո՝ Սերժ Սարգսյանի թողած կետին, որի մասին հենց ինքը՝ Նիկոլը, բարձրաձայնեց 2020 թվականի հունվարին իր ասուլիսում։

Երրորդ նախագահին և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին արցախյան էստաֆետը փոխանցվեց նախորդ բանակցող պատասխանատուներից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից, 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների տեսքով։

Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում այդ սկզբունքների հենքով բանակցային փաստաթղթի տեսք ստացավ Կազանյան կոչված տարբերակը (2011թ. հունիս), իսկ դրանից հետո եղած գաղափարները, առաջարկությունները, տարբերակները եղել են աշխատանքային մոտեցումներ՝ non paper ձևաչափով։

2008-ից բանակցային գործընթացը նոր թափ հավաքեց բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ, եռակողմ և բազմակողմ բազմաթիվ հանդիպումներով։

Միաժամանակ երեք գործոն լրացուցիչ մարտահրավերներ էին ստեղծում հայկական դիվանագիտության համար.

1. 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների առիթով Հայաստանի համար սաստկացած արտաքին ազդեցությունները։

2. Գերտերությունների միջև նոր փուլ թևակոխած գեոպոլիտիկ լարվածության անընդհատ աճը (2007-ին ՌԴ նախագահի Մյունխենյան ելույթը, 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ին Ղրիմի և Դոնբասի հարցերով պայմանավորված միջազգային իրավիճակը, 2015-ից Սիրիայում ռուսական օպերացիան, և այլն)։

3. Ադրբեջանի էներգետիկ նախագծերից նավթադոլարային դոպինգը և ռազմական ծախսերի շեշտակի և շարունակական աճը։ Եվ, ահա, այս պայմաններում հայկական դիվանագիտությունը ոչ միայն կարողացավ պահպանել իր կարմիր գծերը, այլև 2007-ի վերջին ի հայտ եկած կարգավորման Մադրիդյան առաջարկի հենքով կարողացավ հասնել միջազգային հանրության կողմից հավանության արժանացած, նրա կողմից պաշտպանվող և երաշխարվորվող ամենահայանպաստ տարբերակին, որը դետալները քանիցս բարձրաձայնվեցին հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից, իսկ նույն Փաշինյանը Կազանյան փաստաթուղթը անվանեց լավագույնը։

2008-2018 թվականներին Հայաստանը ոչ միայն դիմակայեց Ադրբեջանի դիվանագիտական, այդ թվում՝ կոռուպցիոն-խավիարային, և ռազմական ճնշումներին, այլև «Մադրիդյան փաստաթուղթը» մեր ջանքերով և 30-ից ավել փոփոխություններով ու շտկումներով վերածվեց միջազգային քաղաքական և իրավական բառապաշար մտած «Հիմնարար սկզբունքների» (Basic principles)։

Այդ բանակցային տրանսֆորմացիայի և լավարկման երկու օրինակ բերեմ։

2007-ից մինչև 2018-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման հիմքում ընկած համաժողովրդական կամարտահայտությունը ստացավ «իրավական պարտադիր ուժ ունեցող» ձևակերպումը։

Իսկ Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող ԼՂ բնակչության միջանկյալ իրավունքները և արտոնությունները փոխարինվեցին «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ» և դրանից բխող ձևակերպումներով։

Անգամ Ադրբեջանն էր ստիպված համաձայնել այդ մոտեցումների հիման վրա բանակցային գործընթացին (2008-ի նոյեմբեր՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան Մայնդորֆյան հռչակագիր, 2010-ի Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովին ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ + Սարգսյան+ Ալիև հնգակողմ հայտարարություն, և այլն)։

Ավելին, հենց այդ լրամշակված Հիմնարար սկզբունքներն են դարձել 2009-2013 թթ. Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա նախագահների ձևաչափով 5 եռակողմ հայտարարությունների, ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովներին 10 համատեղ հայտարարությունների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթների, միջազգային տասնյակ զեկույցների և բանաձևերի հիմնաքարը։

Անկախ բանակցային տարբերություններից ՝ ՀՀ նախկին երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և բովանդակության, և ձևաչափի առումով։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Լրահոս

Պեսկով․ Ռուսաստանը դուրս չի գալիս Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից
Իրանի նախագահը կոչ է արել լսել ցուցարարների պահանջները
Որն է Ուկրաինայի հարցով համաձայնագրի «ամենաթույլ կետը»
Վլադիմիր Պուտինը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Հարցում երեխաներին․ ի՞նչ են ցանկացել այս տարի Ձմեռ պապիկից (տեսանյութ)
Մոդին մտահոգված է Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից
Հարավային Եմենի խորհուրդը մեղադրել է Սաուդյան Արաբիային ագրեսիայի մեջ
Թուրքիան ձերբակալել է ԴԱԻՇ-ի 357 կասկածյալի
Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 7 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Լուկաշենկոն ներում է շնորհել ծայրահեղականության համար դատապարտված 20 մարդու
Լույս չի լինի
Սպասվում է ձյուն
Գնաճ կա՞, թե՞ ոչ․ Երևանյան շուկաներում սպասումներ և գների փոփոխություններ` Նոր տարվա նախաշեմին (տեսանյութ)
Մայր Տաճարը լուռ ու վեհ և միաժամանակ՝ կանչող
Լավրովը սպառնացել է «ջախջախիչ պատասխանով» (տեսանյութ)
Մենք պարտավոր ենք աննահանջ պայքար մղելու մեր քաղբանտարկյալների համար․ Մելոյան (տեսանյութ)
Նեթանյահուն խոստացել է վերսկսել Սիրիայի հետ բանակցությունները
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխող նավի
Հարցում երեխաներին․ ի՞նչ են ցանկացել այս տարի Ձմեռ պապիկից (տեսանյութ)
Axios. Թրամփը խնդրել է Նեթանյահուին զերծ մնալ Հորդանան գետի արևմուտքում սադրանքներից

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ

Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյան

Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան

Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն Այվազյան