Վաշինգտոնը պատրաստ է կառուցողական և հարգալից երկխոսության Ռուսաստանի իշխանությունների հետ՝ չնայած առկա տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Դիվանագիտական ջանքերի հսկայական անհրաժեշտությունը շարունակվում է պահպանվել <…> Մենք պետք է շարունակենք պահպանել գոյություն ունեցող կապերը և հաստատել նորերը ռուսների և ամերիկացիների միջև։ Մենք բաց ենք նաև Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հարգալից և կառուցողական երկխոսության համար՝ չնայած բազմաթիվ հարցերի շուրջ առկա խորը տարաձայնություններին», - ասել է դիվանագետը։
Դեսպանը նաև հույս է հայտնել, որ 2025 թվականին «խաղաղ ապագայի» համար լուծումներ կգտնվեն։
Թրեյսին չի հիշատակել Ուկրաինայի մասին։