Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անցած տարում նաև թերացումներ ու բացթողումներ եղան, որոնք շտկելու նախաձեռնողը հենց մենք էինք. Արփինե Սարգսյան


ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

2024 թվականը հագեցած էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով:

Այն իրապես կարևոր ժամանակաշրջան էր մեր որդեգրած համընդգրկուն բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու, քաղաքացիներին բարձրակարգ սպասարկում մատուցելու գործիքակազմը լավարկելու ճանապարհով հանրային հավատն ամրապնդելու, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ձեռքբերումների, մեր հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու առումով:

Բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է մեր գործունեության հանդեպ հանրության վստահության մակարդակը, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլև չափազանց պարտավորեցնող։

Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ այս ճանապարհը դյուրին չէ և չի էլ կարող լինել։ Մեր հաջողություններն ու բացթողումները հենց այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի զարգացում ու առաջընթաց։

Ինչ խոսք, անցած տարում նաև թերացումներ ու բացթողումներ եղան, որոնք շտկելու նախաձեռնողը հենց մենք էինք, ու այդպես է լինելու մի՛շտ, որովհետև մեր ձեռքբերումների հիմքում պետք է ունենանք նաև թերացումները նկատելու, դրանք վերացնելու, բացթողումները շտկելու կամք ու վճռականություն:

Այդ առումով է, որ մշտապես գույքագրում ենք տարբեր խնդիրներ, որոնց հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում են։ Մենք հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության ներքին անվտանգությունն ու ապահովելու հասարակական կարգուկանոնը:

Ներքին գործերի նախարարությունը երկու տարի է՝ ինչ ձևավորվել է իր ներկայիս կառուցվածքով։ Ներկայիս բարեփոխումների փուլը կենսագործում ենք և կենսագործելու ենք հիմնված ամուր ավանդույթների վրա՝ անցյալից վերցնելով հնարավոր դրականը, հարգելով մեր ավագ սերնդի ու վետերանների ավանդը, սակայն հայացքներս մշտապես պահելով դեպի առաջընթացը և զարգացումը։

Մեր բարդ առաքելության կենսագործման մեջ ունենում ենք նաև կորուստներ, որոնցից ամենացավալին մարդկային կյանքերն են։ Միշտ գուրգուրանքով վերաբերվենք հանուն այս առաքելության իրենց կյանքը տված մեր ծառայողների հիշատակին։ Փա՛ռք նրանց։Ներքին գործերի նախարարությունը պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը։

Սակայն դրա կենսագործման համար մեծ կարևորություն ունի Խաղաղությունը, ինչը կյանքի կոչելու ուղղությամբ էլ Կառավարությունը ջանքեր չի խնայում։

Վստահ եմ, որ գալիք տարում նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, նույն վճռականությամբ շարունակելու ենք հենասյունային բոլոր ուղղություններով բարեփոխումների հետևողական կենսագործումը:

Նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:

Թող 2025 թվականը լինի խաղաղության, մեր պետության կայուն զարգացման, նոր նվաճումների ու նոր հնարավորությունների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։Արփինե ՍԱՐԳՍՅԱՆՀՀ Ներքին գործերի նախարար»։

Լրահոս

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան
Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)
Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը
Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)
Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան