Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, հետ, որպեսզի զոհելու, զոհաբերելու, զոհաբերվելու պրոցեսը չդառնա առօրեական. Փաշինյան (տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին:Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Սիրվարդ Բերբերյանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Խաչատուր Նիկողոսյանը, «Վեգա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը:

Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին մրցանակաբաշխության առիթով: Վարչապետը խոսել է մրցանակաբաշխության հիմնական լեյտմոտիվի՝ հերոսի և հերոսականության թեմայի մասին և ընդգծել. «Այսօրվա մրցանակաբաշխության առանցքային նպատակն է խոսել հերոսականության, հերոսության առօրեականության և առօրյայի հերոսականության մասին: Ի՞նչ նկատի ունեմ:

Ընդհանրապես մենք մեզ հայտնի բանաձևերով հերոսների մասին խոսելիս, ըստ էության, նրանց պատկերացնում ենք որպես մի ուրիշ տիպի մարդիկ, ովքեր առանձնահատուկ տեղում են ծնվել, առանձնահատուկ պայմաններում են մեծացել, ովքեր առանձնահատուկ ընկալումներ ունեն պետության և հայրենիքի մասին: Ինչ-որ տեղ թվում է, թե դրանով փառաբանում ենք նրանց, բայց ինչ-որ տեղ նաև անջատում և կտրում ենք մեզնից»: 

Վարչապետի խոսքով, հերոսականության ամենակարևոր արտահայտությունը պետք է լինի ոչ թե այն, որ հերոսությունը գործում են այն քիչ մարդիկ, ովքեր պարզապես ի վիճակի էին անել, այլ հերոսության և հերոսականության ընկալումը պետք է լինի այն, որ այդ նույն հերոսությունը կանեին տասնյակ հազարավոր ուրիշներ, պարզապես այդ պահին այդ հերոսության մեջ դրսևորվածը հանգամանքների բերումով ինքն է հայտնվել այդտեղ, դրա համար ինքն է արել այդ հերոսությունը:

«Հերոսության մասին խոսելիս մենք, իհարկե, առաջին հերթին հիշատակում ենք մեր նահատակներին: Մենք մեր նահատակներին կտրում ենք մեզնից, եթե մենք չենք խոստովանում, որ մեզնից յուրաքանչյուրը, ոչ թե ևս տասը հոգի, ոչ թե ևս քսան հոգի, ոչ թե ևս հիսուն և հարյուր հոգի, այլ Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր նույն պայմաններում նույն իրավիճակում նույն տեղում լինելով, նույն բանը կանեին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս մոտեցման բացակայության պատճառն այն է, որ առօրեականության մեջ հերոսականացում չկա և ընդգծել. «Մեր առօրյան հերոսական չէ այն առումով, որ հերոսականությունն ու հերոսությունն այնքան հեռու է մեզնից, այնքան ուրիշ է, այնքան ուրիշ մարդու հետ է կապված, այնքան ուրիշ ընտանիքի, ուրիշ տոհմի, որ դա ինչ-որ մի ուրիշի անելիքն է:Բայց մենք այս մրցանակաբաշխությամբ ուզում ենք առաջին հերթին դա ընդգծել, որ հերոսությունը յուրաքանչյուրինս է, հերոսությունն ամեն օր է, հերոսությունն ամեն տեղ է, և եթե այդպես է, այս պայմաններում է, որ մենք մեր հերոսներին կընկալենք որպես մեր կողքին ապրող մարդիկ, ովքեր ոչ թե զոհաբերվել են մեր կողմից, այլ պարզապես նրանք եղել են այն նույն տեղում, այն նույն դիրքում և արել այն նույն բանը, ինչ մեզնից յուրաքանչյուրը, մեզնից հազարավորները, մեզնից տասնյակ հազարավորները կանեին:

Եվ հետևաբար՝ ի՞նչ անել այս տրամաբանությամբ ամեն օր:

Ամեն օր մի բան կա անելու՝ աշխատելու, ստեղծելու, օրենքով սահմանված հարկերը վճարելու, որ հերոսը, որին մենք մղում ենք առաջ զոհվելու, նաև չզոհվելու շանս ունենա, չզոհվելու շանս ունենա ժամանակակից պաշտպանության միջոցներ ունենալով, ժամանակակից կրթություն ունենալով, ժամանակակից պայմաններում և ժամանակակից հասկացություններով զարգացող պետություն ունենալով և այլն: Թող չթվա, որ մենք այսօր որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը:
Ընդհակառակը՝ ասել եմ և էլի կասեմ՝ նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի և Հայաստանի Հանրապետությունը զարգանա, և մենք այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանի Հանրապետությունն ապրում է և Հայաստանի Հանրապետությունը զարգանում է այդ թվում՝ ձեր հերոսության շնորհիվ:

Եվ մեր հերոսությունը պետք է ոչ բոլոր դեպքերում, ոչ բոլոր ժամանակներում և ոչ բոլոր տեղերում կապենք զոհվելու հետ, ընկնելու հետ: Մենք ավելի շատ հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունն ուժեղացնելու հետ, որպեսզի զոհելու, զոհաբերելու, զոհաբերվելու պրոցեսը չդառնա առօրեական, այլ դա լինի առանձնահատուկ, բացառիկ, հազվադեպ, իսկ առօրեականը դառնա ստեղծագործելը, արարելը, հարստանալը, հարստացնելը, ծաղկելը և ծաղկեցնելը, երջանկանալը, երջանկացնելը, հզորանալը և հզորացնելը»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մրցանակակիրներին և ևս մեկ անգամ շեշտել՝ նրանց հերոսությունը կայանում է նրանում, որ նրանք հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ ոչ թե ուրիշներից, այլ փորձում են հենց իրենք գտնել այդ հարցերի պատասխանները, իրենք են իրենց ապավենը և իրենք են իրենց ստեղծում: «Եվ սրանով նրանք տալիս են այդ թվում՝ այն հարցերի պատասխանները, որոնց պատասխանները գուցե մարդիկ ակնկալում են Կառավարությունից, և մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ որոշ հարցերի պատասխաններ ձևակերպելը դուք ձեր վրա եք վերցնում, այդ թվում՝ թեթևացնելով Կառավարության, խորհրդարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործը»,- ասել է վարչապետը:

Գլխավոր մրցանակը հանձնելով «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Վերջին տարիներին մենք առողջապահության ոլորտում էականորեն մեծացրել ենք ֆինանսավորումը, շատ լուրջ և խորը փոփոխություններ ենք իրականցրել, բայց մյուս կողմից՝ հասկանում ենք, որ ոչ բոլոր դեպքերում և ոչ ամեն տեղ է, որ մենք կարողանում ենք հասցեագրել ակնկալիքները, հասնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն, փրկության կարիք ունեն, բուժման կարիք ունեն, և ուզում եմ գլխավոր մրցանակը հանձնել մի մարդու, ով իր հասարակական գործունեությամբ կարողանում է կոնսոլիդացնել ուրիշ մարդկանց, գտնել այն մարդկանց, ովքեր ունեն հրատապ օգնության կարիք և գտնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցություն ունենալ այդ հրատապ օգնությանը՝ կյանքեր փրկելու համար»:

Լրահոս

Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները
«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը
Ինչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին է
11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին
Պենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունի
Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց
Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել
Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը
Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ
Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին
Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
Զախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանել
Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման
Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան
Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու

Լրացուցիչ նորություններ

...

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը

Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին

Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը