Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խայտառակ պարտքերով են տարին ամփոփում երեւանյան ու մարզային խոշոր հիվանդանոցները, պետությունը չի վճարել


Առողջապահության նախարարությանը հատկացվելիք 2024 թ․ պետպատվերի գումարներն ամբողջովին, որոնք գոյացել են ապրիլ-մայիսից սկսած, պետպատվերի հատկացումների սպառվելուց հետո օֆերտայի պատուհանով հատկացված պետպատվերի բուժումներն իրականացվել են ու խոստումը ծածուկ ձգձգվել է, կուտակված պարտքը հասել է արդեն շուրջ 1 միլիարդ դրամի։ 

Euromedia24-ի հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը որոշ պետական հիվանդանոցների կուրատերներ, բայց նրանք չեն համարձակվում հարցազրույցներով Առողջապահության նախարարության ձախողման մասին բարձրաձայնել, մանավանդ որ վարչապետ Փաշինյանն, ըստ իրենց աղբյուրի, տեղյակ է, իր մոտ է կանչել Արսեն Թորոսյանին ու հանգամանորեն տեղյակ է խնդրից։

Բայց հաջորդ սարսափելի ինֆորմացիան այն է, որ մեր աղբյուրների համաձայն՝ կառավարությունը մտադիր չէ պահուստային ֆոնդից թեկուզ մասնակի թոթափել այս պարտքի ահռելի բեռը, ֆինանսների նախարարությունից հասկացրել են՝ փող չկա, ճար չկա։

Փոխարենը՝ Առողջապահության նախարարությունից հանցագործության դրդող քայլեր են պահանջել հիվանդանոցների տնօրեններից, առաջարկվել է փոքր թիվ գրել պարտքերի մասով, ուղարկել ԱՆ ՊԱԳ, մյուս ծավալը թողնել 2025թ մայիսից հետոյի անորոշ ապագային՝ խոստանալով, որ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը կհամոզի վարչապետ Փաշինյանին մասնակի հատկացումներ անել պահուստային ֆոնդից, որ հիվանդանոցները չփակվեն ու կադրային ջարդի չգնան։«Համաձայնե՞լ եք պարտքի կեսը ցույց տալ»,– մեր այս հարցին բորբոքված արձագանքներ ստացանք մի քանի ԲԿ-ից․

«Այսինքն՝ դուք մեզ առաջարկում եք փաստաթուղթ կեղծել ու մենք էդ հանցագործությանը պիտի գնանք նախարար պաշտպանելու կամ աղմկահարույց տապալումը կոծկելու համար։ Հա՞, որ ինչ լինի, որ գնանք նստենք, ինչ է թե ժողովուրդը չիմանա, որ կազուսի մեջ է, եկող տարի չի կարա պետպատվերով վիրահատվի կամ բուժվի ու հետազոտվի։ Հա, սա եք ուզում..․ այսինքն՝ մեզ համոզելով պիտի մենք խաբենք նախարարին, ինքը՝ վարչապետին, վարչապետը՝ ժողովրդին, իրականում սա նշանակում է խաբել ժողովրդին։

Ինչի տակ մենք չենք մտնի»։Այսպես են ընդհանրական մեզ արձագանքել 4 հիվանդանոցների ղեկավար անձնակազմից՝ հորդորելով, որ մենք էլ մեր լրագրողական աշխատանքով օգնենք բարձրաձայնել, որ խնդրին կառավարությունն ադեկվատ լուծում տա։ ԱՆ-ն օֆերտայով ծառայություններ մատուցող բժշկակական հաստատությունների 2024 թվականի դեկտեմբերի կատարողականներն արդեն գրվել են գերպարտքերով, իսկ զանգերը, որ եղել են ԲԿ-ին, որպեսզի քիչ գումար ներկայացնեն կամ պարզապես քիչ փոխանցեն պարտքերի ցուցակները, դեռ փնտրում ենք, որ գտնենք հանցագործության մղող այս ձեռքին։

Եթե, իհարկե, դա հենց նախարար Անահիտ Ավանեսյանի ցուցումով չէ։ Ընդգծենք՝ ողջ տարին ԲԿ-ներն առաջնորդվել են օֆերտայի համակարգին անցման մասին կառավարության որոշման պահանջներով, այսինքն՝ պացիենտների գրանցումները կատարել են արմեդ համակարգով՝ ըստ սահմանած կարգի, պիտի սպասարկվել «նիսյա» պետպատվերի շրջանակներում, որից հետո մատուցված ծառայությունների չափով պետք է այդ ԲԿ-ն ստանար համապատասխան ֆինանսավորումը ԱՆ-ից։

Եվ ահա այս նոր ներդրված համակարգով պարտքերի տակ ճկռած հիվանդանոցների ցանկը սկսում է երեւանյան խոշոր հիվանդանոցներից՝ Աստղիկ, Էրեբունի, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ինստիտուտ... մինչեւ Գյումրու, Արտաշատի եւ մարզային խոշոր հիվանդանոցներ։ Բայց սոսկալի վիճակում են հայտնվելու հատկապես մարզայինները եւ մասնագիտացված պետական հիվանդանոցները, քանի որ կուտակված պարտքով տարին սկսելով չեն կարողանա սպասարկել ու ավտոմատ բնակիչները կուղղորդվեն Երեւանի խոշոր մասնավոր հիվանդանոցներ, որտեղ մարդու առողջությունն առաջնահերթ բիզնես է, հետո նոր ծառայությունների սպասարկում։

Սպասենք կառավարության արձագանքին, եթե, իհարկե, վարչապետ Փաշինյանն այս անգամ էլ չի փորձի քողարկել իրականությունը` հանուն իր ժողովրդավար իմիջի։

Լրահոս

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը