Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեությունը նպաստում է գործարար կապերի ընդլայնմանը, համագործակցության խորացմանն, իսկ ինտեգրումն իրական օգուտներ է բերում միության յուրաքանչյուր մասնակցի, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահի հայտարարությունը։
«Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը, գործարար կապերի, համագործակցության խորացմանը, և ամենակարևորը, ինտեգրացիոն փոխգործակցությունը իրական օգուտներ է բերում մեր միության մասնակիցներից յուրաքանչյուրին», - ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել միության անդամ երկրների տնտեսությունների կայուն աճը և քաղաքացիների բարեկեցությունը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Եվրասիայի գործընկերների հետ փոխշահավետ բազմակողմ համագործակցությունը։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ մեր ինտեգրացիոն միության համակողմանի ամրապնդման համար», - նշել է Պուտինը։