Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»


Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական նվաճումն ու հայ բնակչության էթնիկ զտումները փառաբանող «Հաղթանակի զբոսայգու» կենտրոնում արցախյան ավանդական հայկական «Արծվագորգի» զարդանախշով հուշարձան է տեղադրել և այն միջազգային դիտորդներին ներկայացրել COP 29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովին:

Ինչպես նշում է քաղաքագետ Սոսի Թաթիկյանը, այս գործողությունը հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին ռազմական ագրեսիա և էթնիկ զտում փառաբանող հերթական հուշարձանի կառուցումն է Ադրբեջանում։ Հարկ է նշել, որ հրապարակի կենտրոնի զարդանախշը՝ Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-ի կենտրոնական նախշն է։

«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է։ Ըստ մասնագետների, այն  թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, ապա և զրադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։
Թևավոր Արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշ միջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով։

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ արցախյան գորգագործական ավանդույթների յուրացումը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է կազմում:

Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։

Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ, այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությունից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։

Ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանք զրկվել են իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։

Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։ Այն խախտում է ՅՈւՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։

Հիշեցնենք նաև որ դեռևս 2024 թվականի մայիսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդես էր բացվել, որի հիմնական ցուցադրությունն ընդրկում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածարջանի հայկական գորգերը։

Հարկ է նշել, որ իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործութնան մշակույթում և ունեն դարավոր պատմություն։

Բացի այդ, 2024 թվականի նոյեմբեր ամսին նմանատիպ մեկ ցուցահանդես էլ բացվել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։Հայկական ժառանգության յուրացմամբ Ադրբեջանը խախտում է 2005 թ. Փարիզում ընդունված «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թ. ՄԱԿ-ի կոնվենցիաները։Ադրբեջանի պետական նպատակամիտված այս քաղաքականության իրագործումը խաթարում է արցախահայերի ինքնությունը և այն ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունը»։

Լրահոս

Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից
Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»
Կարևոր
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ
Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար
Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարները
Արմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է
Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին
Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է
Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ
Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»
Թիվ 47 ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն․ պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս
Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան
Ռումինիայի լողափում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել
Նրանք սիրում են առանց կիսատ-պռատության. որ 5 կենդանակերպի նշաններն են ամբողջությամբ նվիրվում հարաբերություններին
Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է
Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբшկալվել է Հայաստանի քաղաքացի
Ռուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը
Շտապ
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 260 ուղևոր տեղափոխող լաստանավ է խորտակվել (տեսանյութ)
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է

Լրացուցիչ նորություններ

...

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ

Ինը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ)

Հին նկարիչները արյուն էին ավելացնում ներկին. հայտնաբերվել է Հուաշանի նկարների դիմացկունության հնարավոր բացատրությունը

Վիեննայում ֆուտբոլային դաշտի տակ հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի ընդհանուր գերեզման՝ 129 տղամարդու մնացորդներով

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ

Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում

Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը

Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու

Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»

Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ