Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուբինյանը ներկայացրել է իր վարկածը, թե ինչու են ՀՀ նախկին նախագահները մերժել բանավեճի վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության թեմայով բանավեճի առաջարկը մերժելուն ՝ գրելով․
    
«Վարչապետ Փաշինյանն արեց պնդում առ այն, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: 

Հետո եղան երեք նախկին նախագահների ճամբարների կոշտ հերքումները, հետո Փաշինյանի բանավեճի հրավերը, հետո մերժումը:
Իսկ իրականում պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ Փաշինյանի բանավեճի հրավերն այն է, որ այդ բանավեճին գալով` Քոչարյանն ու Սարգսյանը մի կողմից, Տեր-Պետրոսյանը` մյուս կողմից, անխուսափելիորեն ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել այն:

Օրինակ, Տեր-Պետրոսյանը ստիպված էր լինելու հիմնավորել, որ պնդումը ճիշտ է Քոչարյան-Սարգսյան զույգի մասով: 
Չէ՞ որ ինքը` Տեր-Պետրոսյանը, արդեն դա հիմնավորել է 2012 թվականին, երբ, քննադատելով Քոչարյանի ու Սարգսյանի օրոք որպես բանակցային հիմք ընդունված ու հրապարակված Մադրիդյան սկզբունքները, ասել է.

«Սա մի բան է նշանակում`երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` այսինքն, ոչ ավել, ոչ պակաս, ինքնավարություն` ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա: Սա է, ուրիշ բան չի նշանակում: Ու սրանով, հիմա ասում են հրաշք է, առաջին անգամ է, էդպես չի, էլի սուտ են խոսում: Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում: Այդքան որ խոսում են, ասում են և այլն, Լիսաբոնի բանաձևը նույնն էր ինչ այս Մադրիդյան սկզբունքները»

Ու թեև Լիսաբոնի բանաձևի վրա Տեր-Պետրոսյանը վետո էր դրել(թե ինչու ու ինչ էր սա նշանակում, ևս քննարկման առարկա է), 2012-ին էլ հիմնավորել էր, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, 2016 թվականին արդեն նա ասում էր.
«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին:»
Այսինքն, ըստ Տեր-Պետրոսյանի, Մադրիդյան սկզբունքների ներքո 2016 թվականին սեղանին դրված առաջարկն ըստ էության նույնն էր, ինչ 1997 թվականին`մի քիչ վատը, բայց էությամբ նույնը: Այն Մադրիդյան սկզբունքների որոնք, ըստ նույն Տեր-Պետրոսյանի, Լիսաբոնի վետոյված բանաձևի տրամաբանության կրկնությունն էին ու ենթադրում էին Ղարաբաղ` Ադրբեջանի կազմում:

Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը, իրենց հերթին, պիտի ստիպված լինեին բացատրել թե ինչով էր, ըստ իրենց, 1997 թվականի փուլային տարբերակն այդքան վատը: Նրանք պիտի բացատրություն տային, թե ինչպես Լիսաբոնի տրամաբանությունը արտահայտվեց որպես Մադրիդյան սկզբունքներ: Նաև պիտի հակադարձեին, որ հենց Տեր-Պետրոսյանն է 2016-ին ասել, որ 1997-ին ու 2016-ին սեղանին եղած առաջարկներն, ըստ էության, նույն են եղել, ու, հետևաբար, եթե Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ուրեմն նույնը ենթադրում էր 1997-ի տարբերակը:
Ու, ընդհանրապես, պիտի բացատրեին, թե ինչու էր Քոչարյանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2008 թվականին ասում, որ Տեր-Պետրոսյանի` 3 տարով նախագահ դառնալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»: 

Ինչու՞ էր Սարգսյանը նման բան ասում, եթե հիմա` 2024 թվականին իրենք իրենց սուրբ երրորդությամբ ու տարատեսակ առաքյալներով պնդում են, որ մինչև Փաշինյանն ամեն ինչ ճիշտ էր գնում, ու բանակցությունները չեն եղել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին:

Բայց իրենք միմյանց մասին ասված այս ամենն արդեն մոռացել են, չեն ուզում հիշել, որովհետև իրենց նպատակը ոչ թե ճշմարտության վերհանումն է ու ապագայի մասին մտորելը, այլ իրենց ֆան-ակումբների ու ավատարների միջոցով միասնաբար Փաշինյանին առանց բովանդակության մեջ մտնելու մեղադրելն ու պիտակելն է` առանց տեղում ու անձամբ հակադարձում ստանալու ռիսկի:

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան

Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար

Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»

Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել

Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ

«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան

Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին

Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն